Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 15 » ԲԱՂԷՇ (ԲԻԹԼԻՍ)-Ի ՆԱՀԱՆԳ ԷՐՈՒՀ ԳԱՎԱՌ
03:36
ԲԱՂԷՇ (ԲԻԹԼԻՍ)-Ի ՆԱՀԱՆԳ ԷՐՈՒՀ ԳԱՎԱՌ

Էրուհի շրջանը  ընկած է  Սղերդ, Շըրնակ, Փերվարի, Գյուչլուքոնաք գավառների միջեւ:

Շրջանը լեռնային է: Բարձրադիր լեռներն իրարից  անջատվում են Տիգրիս թափվող վտակերով: Էրուհը ոչ միայն  գեղեցիկ  բնակավայր է, այլեւ արոտավայրերով հարուստ բնակատեղի, որի պատճառով էլ, սկսած 7-րդ դարից, այստեղ են տեղափոխվել քրդեր, եզդիներ, թուրք-սելջուկներ: 7-րդ դարում, երբ այն անցավ արաբական խալիֆայության գերիշխանության ներքո, տեղի քրիստոնյա բնակչությունը ստիպված Էրուհը լքեց, այն  զիջելով բնակություն հաստատած ոչխարաբույծ քրդերին ու եզդիներին:

Այս գավառի մասին  պատմական տեղեկությունները խիստ աղքատ են. Հայտնի է միայն, որ Ուրարտական շրջանում այն  թագավորության մաս է կազմել, ապա գրավվել տարբեր ժամանակներում կազմավորված գերտերություների կողմից: 7-րդ դարում այս գավառը տնօրինել են արաբ ամիրաները եւ հայ արքայական ընտաքնիքները: Արդեն 12-րդ դարում Անատոլիայի սելջուկները  նվաճում են այս տարածքը, իսկ 1514 թ. Չալդըրանի պատերազմից հետո այն գրավվում եւ միացվում է Օսմանյան կայսրությանը: Օսմանյան շրջանում Էրուհը, 1872 թ. Սալնամեի համաձայն, Սղերդին միացված չորսը գավառակներից մեկն է համարվել: Այսօր եւս Էրուհը դիտվում է որպես այդպիսին:

Այս շրջանում ուրարտական թագավորությունից իվեր հայերը ունեցել են բնակավայրեր, որոնք, սակայն քրդերի, թուրքերի եւ այլ քոչվորների պատճառով աստիճանաբար դատարկվել են:

1890թ. մարդահամարի տվյալներով Էրուհի շրջանում են ապրել 5,113 հայեր: 1914 թ. Հայոց պատրիարքարանի կողմից իրականացված մարդահամարը ցույց է տալիս, որ հայերի թիվը կտրուկ նվազել է, եւ կազմում է 3,393 անձ՝ 377 տուն: Հարկ է նկատել նաեւ, որ կայսրության կողմից հրապարակված մարդահամարի տվյալները նվազեցվում էին, նույնիսկ զրոյացնելու աստիճան, որի նպատակը ձուլման  քաղաքականությունն էր:

Տեղի հայ բնակչությունը, որը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բնակություն էր հաստատել Էրուհի 22 անուն գյուղերում: Հայերն այս շրջանում ունեին  4 եկեղեցի եւ երկու հայկական դպրոց՝  120 աշակերտով: Բիթլիսի /Էրուհ/  հայկական բնակչության  վարչական կենտրոն  էր Սղերդի գավառի Տեհ  գյուղը,  որտեղ բնակվում էին շրջանի հայերի մեծամասնությունը 2.412 հայ՝ 268 տուն:

Տեհում էր գտնվում նաեւ հայկական «Սուրբ Աստվածածին», եւ « Սուրբ Հարություն» եկեղեցիները/ որոշ աղբյուրներում նաեւ «Ս. Հովհաննես»/ ինչպես նաեւ այստեղ կար մեկ հայկական դպրոց, որն ուներ 95 աշակերտ:Շրջանի մյուս հայերով բնակեցված գյուղերը հետեւյալներն են. Թանչե՝ 27 հայ՝ 3 տուն, Քյուղ՝18 հայ՝ 2 տուն, Գիրդարե՝ 16 հայ՝ 2 տուն, Իքաքա՝ 29 հայ՝ 3 տուն, Լիրդե՝ 45 հայ ՝ 5 տուն, Գովեշեր՝ 47 հայ՝ 5 տուն, Գենա՝ 25 հայ՝ 3 տուն,Այն / Անիթի/՝ 19 հայ՝ 2 տուն, Շեխթորն 7 հայ՝ 1 տուն, Ահալի՝ 26 հայ՝ 3 տուն, Ֆընդըք՝ 225 հայ, 25 տուն, Բերեվանա՝ 46 հայ՝ 5 տուն, Շավիա՝ 44 հայ՝ 5 տուն, Գենադ / Ջենեթ/՝ 45 հայ՝ 5 տուն, Սավադի՝ 90 հայ՝  10 տուն, Savadi: Շեյխան՝ 45 հայ՝ 5 տուն, Սերա-Ֆուքանե / Սերաքավանի/՝ 53 հայ՝ 6 տուն, Սերա-Թեյթենի՝ 45 հայ՝ 5 տուն, Մեյդանա-Օլիան 47 հայ՝ 5 տուն, Դեշթա-Լելա  88 հայ, 10 տուն, Շըրնաք՝ 364 հայ՝ 40 տուն՝ մեկ դպրոց ՝ 25 աշակերտ, Դեմեչին / Միջին/ ՝  122 հայ՝ 14 տուն, Դեհրեբեն՝ 225 հայ՝ 25 տուն, Ռավանգան՝ 361 հայ՝ 40 տուն, Ավիրաան / Հավս/ 35 հայ՝ 4 տուն,  Մահրե/ Մեռ/՝ 72 հայ՝ 8 տուն:):

Այս եւ նմանօրինակ խուլ շրջանների հայության ոչնչացումը առավել հեշտ էր թուրքերի համար. Ամեն մի գյուղում 2,3, ընտանիքները ունեցող գյուղերի հայերը պատմության ընթացքում անհետացան, ձուլվեցին, սպանվեցին: Ի՞նչ եղան այս անմեղ հողագործները. Պատմությունը լուռ է. Ոչ մի անդրադառձ...

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 1580 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 2.3/3
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 1
0  
1 OTlJSX   (03.01.2024 16:13) [ Материал]
mouth The rainstorm had just stopped, and the ground was still muddy <a href=http://cialiss.buzz>cheapest cialis online</a> 2022 Jan 26; 10 2 271

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.141.41.187

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am