Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 14 » ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ
20:43
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ

Հին հայկական ավանդույթի համաձայն ծնողները ապրել են վերջին՝ փոքր որդու հետ միասին՝ մեկ տան մեջ: Հայկական ընտանիքներում հետքրքիր լուծումներով են ներկայացել  հարս-սկեսուր հարաբերություները: Եղել են դաժան, շատ դաժան կանայք, օրինակ ինչպես երկու կտոր շաքարի պակասելու դեպքը: Շատ են նաեւ նման օրինակներ բանավոր զրույցներում, որոնք սակայն մնում են տվյալ շրջանում, ու իբրեւ օրինակ պատմվում սերդնեսերունդ: Տարիներ առաջ նման պատմությոններից հանրությունը անտեղյակ էր մնում, որովհետեւ լրատվամիջոցների պակաս կար: Ներընտանեկան անախորժությունները, ընտանեկան դաժանությունները, անգամ պանությունները, ընտանիքում կնոջ իրավունքների ոտնահարումը մնում էին կամ տվյալ տան պատերի մեջ, կամ էլ իջնում էին գերեզման: Իսկ դրանց մասին սարսափով պատմող իրողությունը քայլում էր ամեն մի սերնդի կողքին: Շատ են եղել  գյուղերում նման տարօրինակ ու դաժան դեպքեր: Մեկն օրինակ հարսին «հորանց տուն էր ղարկում», որովհետեւ վերջինիս կոտրել էր երկու մանեթ առժողությամբ ապակուց ծաղկամանը, մեկն օրինակ խլում էր մոր ձեռքից երեք անչափահաս երեխաներին ու  նորից՝ հերանց տուն. Սա էլ բերք հավաքելու ժամանկ ճաշը սառն  էր հանդը հասցրել, մեկը լավ ընկերների հետ այնքան էր հարբել, որ կնոջ հղիությունը  ապօրինի էր երեւացել աչքերին: Հասնելով տուն, կնոջը գտել էր ոչխարի խաշլամա պատրաստելուց: Մոտեցել էր կաթսային, գդալով հանել էր մի մեծ մսի կտոր, մտցրել կնոջ բերանն ու ամուր փակել: Ու սեւ հողը  դավթարի նման գրի էր առել չծնված մոր ու դժբախտ մանկան պատմությունը: Չէ, ի՞նչ եմ գրում, մենք միշտ ասել  ենք, թե ունենք ավանդական ու ամուր ընտանիք: Իսկ օտարներն էլ նախանձով են նայում կյանքի դաժանությունները համրորեն տանող մեր հայ ընտանիքներին, իսկ ավելի ճիշտ մեր սրբուհի մայրերին ու սրբացած տատերին, որոնք մինչեւ վերջին շունչ արել են ամեն ինչ իրենց զավակներին անհայր չթողնելու համար: Բայց  վաղուց ավանդական ընտանիքը սպառել է իրեն: Աշխարհը փոխվել է, էլ առաջվանը չէ: Երիտասարդները տեսնում են ազատ ու երջանիկ Եվրոպական կանանց, մեկ էլ խեղճացած իրենց վրա են նայում:

Միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ այն պարզ հանգամանքը, որ մեր երկրում առկա չեն այն նվազագույն սոցիալական պայմանները որոնք հնարավորության կտան նորաստեղծ, երիտասարդ ընտանիքներին ինքնուրույն կյանք վարելու: Եւ բացի այդ առանձին ապրելու համար նաեւ հարկավոր է պարզել.  Արդյոք այդպիսի պահանջ ներկայացնողը արդարացի՞ պահանջներ է դրել կշեռքի նժարին: Կարո՞ղ է կամ իվիճակի՞ է  առանձին ապրելու, հայթայթելու օրվա հանապազօրյա հացը,  տուն կառուցելու, ու երեխա դաստիարակելու:

Մեր օրերում հարսները իրենց համեմատում են երվրոպական հարսնացուներին, ուզում են առանձին ապրել՝ սկեսուրից հեռու, բայց միեւնույն ժամանակ սկեսուրի կառուցած տան մեջ, որ ծնողները նրանց մշտապես օգնեն, տուն տան, բայց իրենք կապ չունենան նրանց հետ: 

Մեր հասարակության մեջ այս իրողությունն այնքան խորն է նստած, որ այդ հողի վրա անգամ մարդիք պատրաստեն հանցավոր արարքների գնալ: Դրա մասին են վկայում դատական պրակտիկայում առկա բազում դատական գործերը, որոնք եղել են և մինչ օրսել կան, և ցավով ուզում եմ արձանագրել որ այս երևույթը դեռ աճման միտումներ ունի: Հարիր չէ, հարիր չէ այս իրականությունը հայ ժողովրդին, հայ կանանց և աղջիկներին, որոնք մեկ հարս են մեկ սկեսուր, բայց ամեն դեպքում երկուսն էլ ծնող են, հայի համար սրբություն:

Չ՛է, իրոք չեմ կարող չանրադառնալ իմ ուսումնասիրությունների ժամանակ ինձ հանդիպած այս երկու զարհուրելի պատմություններին: Գիտե՛ք, ուշագրավն այն է, որ մարդկանց ատելությունը հասել է այն աստիճանի, որ հարսն արթնանալով առավոտյան որոշում է վերջ տալ սկեսուրի հետ ապրելու պարտադրանքին: Մի բաժակ սուրճ է պատրաստել, մեջը լցրել մկնդեղ և դրել սկեսրոջ անկողնու մոտ ու հանգիստ խղճով գնացել իր գործին: Սկեսուր մայրիկը, այդ օրը չգիտես, ինչու ուշ էր արթնացել քնից: Իսկ մինջ այդ հարսի երկու փոքրիկները աչուկները բացելով, տատիկին քնած են տեսնում,  ուրախանում են, վրա  հասնում ու սուրճը երկուսով խմում: Երկու անմեղ փոքրիկներ… անհանդուրժողականության զոհ… Մյուսի պարագայում էլ սկեսուրն ու տալը այնքան էին ծեծել խեղճ հարսին, որ քնել էր ու… հավիտյան…

Ինչո՞ւ… ինչո՞ւ է մարդկային հոգին այսքան տկարացել մեր օրերում: Ինչո՞ւ է անհանդուրժող դարձել հայ կինն ու մայրը, չէ՞ որ նժարների վրա մեր ավանդությունն է, մեր երկիրը, հողը, ընտանիքը: Գուցե՞ ավանդությունն է վաղուց սպառել իրեն, գուցե իրավունքնե՞րն են ոտնահարված…

Այո, կենդանական աշխարհում երբեք չես տեսնի մեկ բնի մեջ երկու մայր:  Առանձին ապրել ճիշ գաղափար է, բայց միայն գաղափար, եթե չկան համապատասխան բարենպաստ պայմաններ՝ պետական ճիշտ սոցիալական քաղաքականություն, արժանապատիվ աշխատանք, բարոյական եւ իրավական ճշմարիտ սկզբունքներ եւ այլն: Հայ ընտանեկան ավանդույթը՝ «հարս եւ սկեսուր մի տանիքի տակ», վաղուց արդեն սպառել է իրեն: Իսկ մեր երիտասարդ պետությունն էլ դեռ չի հասել այնպիսի իրավական, տնտեսական եւ սոցիալական զարգացվածության որպեսզի ապահովի այն նվազագույն պայմանները, որոնք նորաստեղծ, երիտասարդ ընտանիքներին ինքնուրույն կյանք վարելու հնարավորության կտան:

Եվ այսպես. Ի՞նչ անել, որպեսզի այդ գաղապարը չդրդի մարդկանց ոճրագործության:

Ի՞նչ անել…   Հարգելի հարսներ եւ պատվարժան սկեսուրներ կարելի է ուղակի միմյանց պահանջներ ներկայացնելիս հաշվի նստել  կարողությունների հետ...

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 2458 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 3.5/4
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.117.186.92

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am