Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 13 » ԲԵՐԿՐԻ /ՄՈՒՐԱԴԻՅԵ/
03:59
ԲԵՐԿՐԻ /ՄՈՒՐԱԴԻՅԵ/

Բերկրին - Մուրադիե  Վանի հնագույն հայաբնակ քաղաքներից  է: Այն Համընկնում է պատմական Առբերանի գավառի հետ և ընկած է Վանա լճի հյուսիս-արևմտյան մասում։ Արծրունիների գահակալության տարիներին  Գագիկ թագավորը այս գավառը նվիրել էր Աղթամարի վանքին։

Վասպուրականի նշանավոր քաղաքներից մեկն էր։ Այս գավառի մեջ էր  մտնում Աբաղայի նշանավոր դաշտը, Տեր-Հուսկան-Որդու անունով վանքը և Գործովթ գյուղը, որը բազմամարդ, հարուստ և նշանավոր հայկական գյուղ էր։ Բերկրին սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև Բարկիրի, Բարկրի, Բերգրի, Պարկիրի և անվան այլ տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Բերգրի–կալե, ավելի ուշ Մուրադիյե:

Վաղեմի բերդավանում կան հիշատակության արժանի պատմական հնություններ և զանազան կառուցվածքների ավերակներ։ Դրանց մեջ անշուշտ ամենանշանավորը նրա բերդն էր, որ բավական մանրամասնությամբ նկարագրել է XVII դարի թուրք հեղինակ է Չելեբին։ Նա գրում է, որ Բերկրիի բերդը գտնվում էր «սեպ և սև» ժայռի վրա, կառուցված էր խոշոր քարերով, գրավելով բավական ընդարձակ հնգանկյունի ձև ունեցող տարածք։ Այստեղ էին գտնվում քուրդ բեկի ապարանքը, բաղնիք, իջևանատուն, կրպակներ, այգիներ ու պարտեզներ։ Քարաժայռերի վրա եղած երբեմնի այդ բերդը շատ անգամ է ավերվել և նորից նորոգվել։ Նրա մնացորդները նշմարվում են ցայսօր։

Պատմական և հնագիտական առումով հետաքրքրություն է ներկայացնում այստեղ հայտնաբերված ուրարտական թագավոր Մենուայի մի սեպագիր արձանագրությունը, որը տարված է Ատամբուլի թանգարանը։ Արձանագրության մեջ խոսվում է ուրարտական թագավորի կողմից ոռոգման նպատակով Բերկրի գետից հանված ջրանցքի մասին։ Այստեղ պահպանված են ուրարտական մի քանի արձանագրություններ ևս։

Բերդավանի մոտ, համանուն գետի վրա, կա քարաշեն, բազմակամար մի կամուրջ, որը կառուցվել է մինչև թուրքական տիրապետությունը։

Բերկրին միջնադարյան Հայաստանի գրչագրության կենտրոններից է։ Այստեղ միայն XIV—XV դարերում գրված և ընդօրինակված մեզ հայտնի ձեռագրերի թիվը հասնում է 10–ի։ Դրանք ավետարաններ, շարակնոցներ, բառգրքեր են, որոնք ունեն գրիչների հիշատակարաններ։ Առանձնապես ուշադրության արժանի է 1418 թ. Հակոբ կրոնավորի ընդօրինակած ծաղկազարդ ավետարանը։

1881 թ. Հայերն ապրում էին  93 անուն գյուղերում , իսկ նրանց ընդհանուր թիվը կազմում էր 16,964: Այս թիվը կտրուկ նվազում է նախ 1895-96 թվականների կոտորածի ընթացքում, իսկ 1914 թ.ին արդեն այստեղ էին ապրում 5,152 հայեր, որոնք բնակեցված էին 41 հայկական գյուղերում եւ կազմում էին 734 տուն: Գավառի կենտրոնն էր համարվում հենց Բերկրին: Միայն կենտրոնում  1890 թ. Տվյալներով ապրում էին 2,070 հայեր, իսկ միայն 25 տարի անց նրանց  թիվը կրճատվում է մինչեւ 187 մարդ՝  25 տուն: Բերկրին հայտնի է իր մի շարք  նշանավոր  եկեղեցիներով. Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս եկեղեցի /13-րդ դար/, Տեր Պետոյի վանք, Խուլվանք / Ջանիք Սաղըրլար/, Խաթուն, Տեր Հուսկան որդի հնադարյան վանք, Տիրամոր վանք, Յեղավանք / Քըզըլ քիլիսե- կարմիր եկեղեցի/, Արեղ Նախավկայավանք եկեղեցի եւ այլն:

Հայերի բնակություն հաստատած 41   գյուղերը իրենց բնակիչներով.

Քյուչուքքյոյ-Պզդիգ գյուղ. 447 հայեր, եւ 74 տուն

Քըզըլ Քիլիսե –Յեղավանք. 58 հայ, 5 տուն, մեկ եկեղեցի

Անձավ-108 հայ, 17 տուն.

Արեղ- Օթե 105 հայ, 15 տուն, մեկ եկեղեցի.

Կորձուտ-790 հայ, 128  տուն.

Ընկուզեկ-311 հայ, 59 տուն.

Սուրբ Թադեոս-211 հայ, 25 տուն, Սուրբ Թադեոս եկեղեցի.

Քյոշք-70 հայ, 10 տուն

Փշե գմբեթ 47 հայ, 5 տուն

Քեափարիք. 379 հայ, 51 տուն.

Թըքմա-140 հայ, 20 տուն.

Վերին եւ ներքին Գանե 196 հայ, 28 տուն.

Չիբուխլու-91 հայ, 13 տուն

Աշեգերան. 70 հայ, 10 տուն

Ավաձոր. 91 հայ, 13 տուն.

Խան. 105 հայ, 15 տուն.

Քայմազ. 210 հայ, 30տուն.

Քաչան. 600 հայ, 60 տուն.

Բայազիդ Աղա» 11 հայ, 2տուն.

Փեշվերան. 28 հայ. 4 տուն.

Քուրդխան. 80 հայ, 8 տուն.

Յեքմալ. 110 հայ, 18 տուն.

Գեչան 14 հայ, 2 տուն.

Սալաքհանե. 56 հայ. 8 տուն.

Թերոն. 150 հայ, 22 տուն

Սենթ. 140 հայ. 20 տուն.),

Քարաշիղ. 8 հայ. 1 տուն.

Քոմս. 20 հայ. 3 տուն.

Մուջա. 21 հայ, 3 տուն.

Թավզար. 10 հայ, մեկ տուն.

Փեդանս. 10 հայ, 1 տուն.

Փերթ. 42 հայ, 6 տուն.

Մեթղուլ. 49 հայ, 7 տուն.

Թիրաքլը. 42 հայ, 6 տուն.

Շարաֆքանա. 7 հայ , 1 տուն.

Շեյխ Հայթար. 14 հայ, 2 տուն.

Քանթուն. 63 հայ.

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 1609 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 3.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    44.222.225.12

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am