ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | ՈՒՐԲԱԹ, 9 ԱՊՐԻԼ 2010 - 9 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 9 » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | ՈՒՐԲԱԹ, 9 ԱՊՐԻԼ 2010
02:26
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | ՈՒՐԲԱԹ, 9 ԱՊՐԻԼ 2010

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։

Հանձնաժողովը քննարկել է բարեգործական 12 ծրագիր։

Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են`

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնի գյուղի համայնքային կոնտրոնի հիմնանորոգում ծրագիրը։

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Սկաուտական ճամբարի գործունեություն» ծրագիրը, որի նպատակն է ընդլայնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո գյուղին հարող տարածքում ստեղծված ճամբարը եւ կազմակերպել 2010 թվականին ամառային ճամբարի գործունեությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Աշխատավորական սեղանատան» ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգի վերակառուցման, միաբանական նոր ճաշարանի շինարարության եւ դիվանատան շրջակայքի բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրերը։

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը։

Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Տուբերկուլյոզի եւ դեղորայքակայուն տուբերկուլյոզի վերահսկման ինտեգրացված ծրագրի ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։

«Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» ծրագիրը։

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը։

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների կայուն զարգացոմ», «Ամառային ճամբար խոցելի ընտանիքների երեխաների համար եւ հոգեւոր վերելք Հայաստանի Հանրապետության հեռավոր գյուղերում» եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահական ծառայությունների որակի բարելավում» ծրագրերը։

Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 570 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am