Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 8 » ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐԱՑՈՂ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԵՏ
15:11
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐԱՑՈՂ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԵՏ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Խըդըր Սապարլիեւին։ Կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Վարչապետը ներկա է գտնվել նիստի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով։ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են։ Դրանք հիմնված են ավանդույթների վրա, որոնք մենք պարտավոր ենք պահպանել, զարգացնել եւ խորացնել։ Դրան նպաստում է նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք անցկացնում ենք Երեւանում, ինչպես նաեւ այսօրվա ցուցահանդեսի բացումը։ Դա հնարավորություն է, որպեսզի հայ սպառողը եւս ծանոթանա այն ապրանքներին, որոնք այսօր լայն տարածում ունեն ողջ աշխարհում եւ որոնք արտահանում են մեր թուրքմեն բարեկամները։ Վերջին տարիներին Թուրքմենստանի տնտեսությունը զարգանում է բավական բարձր տեմպերով, եւ նկատվում է կայուն աճ, հատկապես թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերությունում մեծ ներդրումներ եւ ժամանակակից գործարաններ։ Այդ փորձն, իհարկե, հետաքրքիր է մեզ համար։ Նաեւ շատ կարեւոր է հասկանալ` ինչպիսի ապրանքներ, ինչպիսի որակ են ապահովում այդ ձեռնարկությունները։ Այստեղ փոխադարձ շահագրգռվածություն կա։ Մենք պարոն Սապարալիեւի հետ քննարկել ենք հարցեր, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել։ Արձանագրեցինք նաեւ, որ ակնհայտ է, որ բարիդրացիական քաղաքական հարաբերությունները, որոնք ձեւավորվել են մեր երկրների միջեւ, պահանջում են նաեւ տնտեսական հիմք, տնտեսական ամրապնդում։ Այստեղ գոյություն ունի բավականին լուրջ չօգտագործված ներուժ, եւ մեր կառավարությունները պետք է գործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի տնտեսական փոխհարաբերությունները մեր երկրների միջեւ խորանան եւ ընդլայնվեն։ Դրա վառ վկայությունն այսօրվա ցուցահանդեսն է, որտեղ կարելի է տեսնել ապրանքների մի ամբողջ հավաքածու, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել։ Հայաստանի կառավարության անունից եւս մեկ անգամ ողջունում եմ մեր գործընկերներին Հայաստանում եւ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։ Վստահ եմ, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, կնպաստեն մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»։

Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով եւ ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված ապրանքատեսակներին։

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 802 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.118.184.237

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am