Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 6 » ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԻԿԱՏԻՎ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
23:40
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԻԿԱՏԻՎ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Միության պատվիրակությանը, որը գլխավորում էր ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Ողջունելով հյուրերին` վարչապետը, մասնավորապես նշել է. «Կարեւոր առաքելությամբ եք ժամանել Հայաստան։ Մենք բավական մանրակրկիտ քննարկել ենք Եվրամիության հետ մեր համագործակցության բոլոր ծրագրերը։ Գոհ ենք այս ծրագրերի հաջող ընթացքից, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ անելիքները շատ են, եւ ավելին կարող էինք անել։ Արեւելյան գործընկերության այն հիմնական ուղղությունները, որոնք նշված են փաստաթղթում, բխում են մեր երկրի շահերից եւ առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի զարգացումների համար»։

Շտեֆան Ֆյուլեն, շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին, նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմամբ։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ պայմանագրային նոր հարաբերությունների ձեւավորումը հնարավորություն կտա վերանայելու եւ գնահատելու մինչ օրս իրականացված ծրագրերը եւ քննարկելու Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների սերտացման ապագա հնարավոր ուղիները։

Զրուցակիցները քննարկել են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործող 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել այն` նշելով, որ նախաձեռնությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը։ Վարչապետն առաջնահերթություն է տվել ժողովրդավարական կառույցների եւ արդյունավետ կառավարման համակարգի կայացմանը։ Դա կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ խոշոր բիզնեսի ավելի թափանցիկ գործելաոճին։ Որպես գերակա ուղղություն` Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաեւ խորացված եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման կարեւորությունը, ինչը ենթադրում է բարեփոխումների իրականացում առաջիկա երեք տարում։ Երրորդ գերակա ուղղությունը սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու կայուն զարգացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն է։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս երեք ուղղությունները, որոնք ընկած են Ազգային ինդիկատիվ ծրագրի հիմքում, բխում են կառավարության ծրագրերի տրամաբանությունից։

Փոխադարձաբար բարձր է գնահատվել ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը։

Հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը ստորագրել են 2011-2013 թթ. համար Ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ ԵՄ հանձնաժողովի կողմից հաստատվող Ինդիկատիվ ծրագրով նախատեսվում է 2011-2013 թթ. ԵՄ հետ համագործակցության նպատակների իրականացման համար Հայաստանին հատկացնել 157 մլն եվրոյին համարժեք ընդհանուր ֆինանսական աջակցություն։

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 937 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.145.60.149

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am