Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ - 1 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 1 » Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
06:51
Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

«Հրապարակ» օրաթերթի մարտի 27-ի համարում լույս է տեսել Ս. Սիմոնյանի «Վարչապետի ո՞ր հանձնարարականը չի կատարել Կարինե Մինասյանը» հոդվածը, որի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը։

  1. Ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով կառավարության ղեկավարին են դիմում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ  ստեղծագործական միություններ, գիտական ու հետազոտական հաստատություններ, մշակույթի գործիչներ եւ անհատներ, որոնց ՀՀ վարչապետի ֆոնդից տրամադրվում է դրամական օգնություն։ Նման օժանդակության խնդրանքով կառավարության ղեկավարին է դիմել նաեւ «Սպառողական մարքետինգի եւ տնտեսական վերլուծությունների ՍՄԱՐՏ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որին ՀՀ վարչապետի ֆոնդից, ի թիվս այլ կառույցների, տրամադրվել է օժանդակություն` կազմակերպության պլանավորած աշխատանքների իրականացման համար։
  2. Վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Տրված հանձնարարականին ոչ պատշաճ պատասխանելու համար (եւ ոչ թե հանձնարարականը չկատարելու համար) նկատողություն է հայտարարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կ. Մինասյանին, ով հանձնարարականի տրման եւ կատարման օրերին գործել է որպես ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ 
  3. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որեւէ առնչություն չունի ոչ ՍՄԱՐԹ ՀԿ-ի, ոչ նրա հիմնադիրների եւ անդամների, ոչ էլ ղեկավարների հետ։ Հոդվածի համատեքստում նրա անվան շահարկումը միանգամայն անտեղի է։

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 624 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am