Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 1 » ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ
06:30
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ նա ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին, մաղթել արդյունավետ աշխատանք։ Այնուհետեւ վարչապետը դիմել է ներկաներին.

«Այսօր առավոտյան ինձ մոտ խորհրդակցություն էր Վերահսկիչ պալատի նախագահի հետ։ Մասնավորապես քննարկեցինք վերջին նյութերը, որոնք վերաբերում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի ու կրթության եւ գիտության նախարարություններին։ Բոլոր նախարարները տեղյակ են, որ մենք ունենք հանրապետության նախագահի հստակ հանձնարարականը։ Առաջին փուլում հանրապետության նախագահը խիստ զգուշացում արեց խախտում եւ թերություն թույլ տված բոլոր գերատեսչությունների ղեկավարներին։ Այսուհետեւ սկսվում է երկրորդ փուլը, երբ դրան հաջորդելու են խիստ պատիժները։ Ուստի երկու նախարարներին հանձնարարվում է ներկայացնել բացահայտված խախտումների վերացման միջոցառումների հստակ ժամանակացույց։ Միեւնույն ժամանակ Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումների եւ խախտումների հետեւանքները վերացնելու վերաբերյալ նախորդ փուլում տրված էին հանձնարարականներ։ Այս պահի դրությամբ պարոն Զաքարյանը ինձ ներկայացրել է տեղեկանք, որ միայն 2009-ի համար արդեն ունենք շուրջ մեկ ու կես միլիարդ դրամ փաստացի վերականգնված գումար։ Այս ցուցանիշը մեզ չի բավարարում այն պարզ պատճառով, որ բացահայտված խախտումների ցուցանիշը ավելի բարձր էր։

Երկրորդ հանձնարարականը տրվում է այն բոլոր նախարարություններին, որոնց վերաբերյալ 2009 թ. պաշտոնական տեղեկատվություն կա Վերահսկիչ պալատի կողմից` վարչապետին ներկայացնել տեղեկանքներ, թե ինչպես են վերացվում բացահայտված թերությունները, ինչ փուլում են գտնվում աշխատանքները, որպեսզի մնացած բոլոր գումարները նույնպես վերակագնվեն մեկ շաբաթվա ընթացքում։

Այսօր առավոտյան մենք ամփոփեցինք առաջին եռամսյակի արդյունքները։ Պետք է արձանագրենք, որ 2009 թ. մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա։ Առաջին երկու ամիսների համախառն ներքին արդյունքի պաշտոնական ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է ծրագրայինը։ Դա տեղի է ունեցել հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ։ Միեւնույն ժամանակ պետական բյուջեի հարկային կատարողականը վկայում է, որ եռամսյակում նույնպես ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշ, որովհետեւ գերակատարել ենք ե՛ւ հարկային, ե՛ւ սոցիալական վճարների եռամսյակի ցուցանիշները։ Հարկային մուտքերի մեր ծրագրային ցուցանիշը կազմում էր 117 մլրդ, փաստացին 126 մլրդ 733 մլն է, այսինքն շուրջ 9.5 մլրդ-ով գերակատարվել է հարկային ծրագիրը։ Սոցիալական նպաստների գծով ծրագրել էինք հավաքել 22 մլրդ, փաստացին կազմում է 26 մլրդ, կամ շուրջ 4 մլրդ դրամով գերակատարում ունենք։ Չափազանց կարեւոր է, որ առաջին եռամսյակում արձանագրվել է աշխատավարձի շուրջ 5.8 տոկոս աճ, ինչը նույնպես վկայում է դրական դինամիկան, որովհետեւ աշխատավարձը բարձրացել է ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր հատվածում։ 16 տոկոս ներմուծման դիմաց շուրջ 53 տոկոս աճել է արտահանումը։ Այն պայմանավորված է արդյունաբերության աճի տեմպերով. լեռնահումքային արդյունաբերությունը աճել է 45, մշակող արդյունաբերությունը` 9 տոկոսով, շինանյութի արտադրությունը կրկնապատկվել է։ Ադամանդագործությունը եւ ոսկերչությունը աճի բարձր տեմպեր են դրսեւորել, ադամանդագործությունը 39, ոսկերչությունը` 25, դեղագործությունը` 16 տոկոս։ Թվարկված բոլոր ճյուղերը հիմնականում արտահանման ցուցանիշը բարելավող ճյուղերն են։ Ամենամտահոգիչ խնդիրը գնաճի բարձր մակարդակն է։ Մենք մտել ենք գնաճային բարձր մակարդակի փուլ, որը պայմանավորված է նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականությամբ, եւ դա բնական է, որովհետեւ ընդլայնողական քաղաքականությունը մի կողմից խթանում է տնտեսական աճը, բայց մյուս կողմից բերում է գնաճային ճնշումներ։ Ե՛վ կառավարության, ե՛ւ Կենտրոնական բանկի գերագույն խնդիրը այս ոլորտում լինելու է գնաճի ճնշումը զսպելու միջոցառումներ իրականացնել։ Մարտին փետրվարի նկատմամբ մենք արձանագրել ենք 0.8 տոկոս գնաճ, որը վատ ցուցանիշ չէ նախորդ երկու ամիսների համեմատ, իսկ ընդհանուր առմամբ մարտին դեկտեմբերի համեմատ ունենք 2.9 տոկոս գնաճ։ Եթե վերցնենք տարվա գնաճի ցուցանիշը, ապա այն ավելի բարձր է` 8.8 տոկոս։ Այսօրվա գնահատականով եւ Կենտրոնական բանկի կանխատեսումով մինչեւ տարեվերջ մեզ կհաջողվի փոքր-ինչ զսպել գնաճը եւ բնականաբար այս ցուցանիշները կնվազեն։

Մեր աշխատանքները պետք է ընթանան երեք ուղղությամբ։ Առաջինը հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Մենք ԱՄՀ հետ համաձայնության ենք եկել, որ մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները 2010 թ. գնաճի վրա ունենալու են չեզոք ազդեցություն, ավելին, եթե մեզ հաջողվի հարկերի հավաքման տեմպը պահպանել, զսպող ազդեցություն կունենանք նաեւ գնաճի մակարդակի վրա։ Կենտրոնական բանկը նույնպես խստացնում է իր գործիքակազմը` նպատակ ունենալով զսպելու գնաճի ճնշումը։ Առաջին եռամսյակի բյուջետային կատարողականը հետեւյալն է. ծրագրված 180 մլրդ ծախսի դիմաց այս պահին կատարել ենք 167 մլրդ-ի ծախս, տնտեսել ենք շուրջ 13 մլրդ դրամ, ինչը, բնականաբար, դրական ազդեցություն է թողնում գնաճի զսպման վրա։ Չափազանց կարեւոր է դեֆիցիտի ցուցանիշը։ Մեր ծրագրած դեֆիցիտը առաջին եռամսյակում պետք է կազմեր 32.8 մլրդ դրամ, փաստացի կազմել է 8.2 մլրդ, որը նույնպես իր զսպողական ազդեցությունը կթողնի գնաճի վրա։ Հարց է առաջանում, թե այս իրավիճակում ո՞րն է առավել արդյունավետ սոցիալական քաղաքականությունը։ Կան տարբեր մոտեցումներ։ Բավական մեծ ճնշում կար մեր նկատմամբ առ այն, ըստ որի, նպատակահարմար է, որ պետությունը վարչական ձեւերով միջամտի եւ գների բարձրացում թույլ չտա։ Դա նշանակում է ուղղակի սուբսիդավորել այն ճեղքվածքը, որը բացահայտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սա սոցիալական խնդիրները լուծելու եւ գնաճը զսպելու լավագույն ձեւը չէ։ Ավելին, դա աղքատության կրճատման ռազմավարության տեսակետից վատագույն տարբերակն է։ Լավագույն տարբերակն այն է, որ եթե պետությունն ունի ֆինանսական միջոցներ, առաջին հերթին սուբսիդավորի անապահով, սոցիալապես խոցելի խավերը։ Հիշում եք, որ եղավ ՀՀ նախագահի հանձնարարականը, եւ ֆինանսների նախարարության գլխավորությամբ աշխատանքային խումբը ներկայացրեց իր գնահատականները, կանխատեսումները եւ առաջարկությունները, այն է` սոցիալական նպաստները եւ թոշակները բարձրացնել 10-ական տոկոսով։ Նախագահը հստակ հանձնարարեց` սոցիալական նպաստները ոչ թե 10 տոկոսով պետք է բարձրացնել, այլ 15 տոկոսով, ինչը չեզոքացնում է առկա գնաճի ուժեղ ճնշումը։ Գազի գնի ուղղակի ազդեցությունը գնաճի վրա կազմում է կես տոկոս, անուղղակի ազդեցությունը` 0.9 տոկոս, այսինքն` տարվա համար մեր կանխատեսած մոտավորապես 7 տոկոս գնաճի մեջ 1 տոկոսը գազի գների ուղղակի եւ անուղղակի ազդեցության հետեւանքով է, եւ դա իրականում գնաճի ճնշման տեսակետից բավական բարձր ցուցանիշ է։ Հասկանալի է, որ 110 հազար ընտանիքի սոցիալական նպաստի 15 տոկոս բարձրացումը էապես չեզոքացնում է գների բարձրացման բացասական հետեւանքները։ Եթե սրան ավելացնենք նաեւ թոշակների 11 տոկոս աճը, որը տեղի կունենա նոյեմբեր ամսից, ապա մենք կկարողանանք փոխհատուցել սպասվող գնաճի բացասական ազդեցությունը։ Ավելին, հաշվարկը ցույց է տալիս, որ սպառողական զամբյուղի տեսակետից այս միջոցառումները նպաստելու են նաեւ աղքատության նվազմանը։ Ինչո՞ւ նոյեմբերի 1-ից, որովհետեւ գաղտնիք չէ, որ գազի ծախսման սեզոնն ըստ մեր վիճակագրական տվյալների, սկսվում է նոյեմբերից։ Մեր բնակչության ընտանեկան բյուջեում գազի սպառմանն ուղղվող ծախսերի տեսակարար կշիռն ավելանում է հենց նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին։ Ապրիլի 1-ից գազի գների բարձրացումն ընտանեկան բյուջեի վրա ավելի մեղմ ազդեցություն է թողնելու, որովհետեւ գազի սպառումը բնակլիմայական պայմանների շնորհիվ նվազում է ապրիլից։

Ցանկանում եմ նաեւ ձեզ տեղյակ պահել, որ ԱՄՀ-ն հաստատել է համագործակցության ՀՀ կառավարության հաշվետվությունը, որը նշանակում է, որ կանաչ լույս է վառվել մեր ծրագրի շարունակության համար, որ մենք կստանանք ծրագրված ֆինանսական օժանդակությունը։ Այս տարի շուրջ 150 մլն դոլար գումարի մասին է խոսքը, որ միայն ԱՄՀ-ից ենք ստանալու, բացի այդ, դա կանաչ լույս է վառում մեր բոլոր միջազգային ծրագրերի իրականացման համար։ Միեւնույն ժամանակ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, թե կառավարությունը ինչ պաշար ունի կուտակած Կենտրոնական բանկում (այս թեմայով մամուլում քննադատություն է հնչել)։ Այս պահին մենք 150 մլրդ դրամից ավելի պաշար ունենք ԿԲ գանձապետական հաշիվներում։ Ունենք նաեւ Կայունացման հիմնադրամ, որը նույնպես, եթե լինեն ճգնաժամից բխող բացասական անկանխատեսելի հետեւանքներ, կարող ենք ուղղել տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը։ Այսինքն` 2009 թվականի ընթացքում մեր ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը չի խաթարվել։ Ավելին, մենք ԿԲ-ի մեր պաշարն ավելացրել ենք, եւ դա հույս է ներշնչում, որ 2010 թվականի ծրագրերը մեզ կհաջողվի գերակատարել։ Տնտեսական աճի ապահովման եւ գնաճի զսպման համար չափազանց կարեւոր է երրորդ գործոնը` տնտեսվարող սուբյեկտների եւ մեր քաղաքացիների սպասումները։ Մենք տնտեսական աճի վերաբերյալ մի կողմից պետք է ստեղծենք դրական, լավատեսական սպասումներ, որովհետեւ դա խթանում է ներդրումները, մյուս կողմից` ակնհայտ է, որ գնաճի զսպման առումով ձեռնարկած մեր միջոցներն արդյունավետ են։ Մենք վստահ ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում կարձանագրվի գնաճի նահանջ, եւ մեր ունեցած 8.8 տոկոսը կհաջողվի տարվա ընթացքում նվազեցնել։

Սրանք են առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները, որոնք բավական հուսադրող են»։ 


Կառավարությունը սահմանել է եւ հաստատել


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխման ծրագրի հայեցակարգին եւ ծրագրին, ինչը բխում է Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-Եվրամիություն գործողությունների կատարումն ապահովող միջոցառումների ցանկից։ Ծրագրում հաշվի են առնված նաեւ հանցագործությունների կանխարգելման եւ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ծրագրերով նախատեսված առանձին ուղղությունները։ Ծրագրի հաջող իրականացման վերջնարդյունքը պետք է լինի այն, որ քաղաքացիներն իրենց զգան ավելի անվտանգ եւ վստահեն ոստիկանությանը։ ՀՀ վարչապետը նշել է, որ փաստաթուղթը հանգամանորեն քննարկվել է նաեւ անվտանգության խորհրդում, եղել են արժեքավոր առաջարկներ, որոնք ներառվել են նախագծում։ Ծրագիրն ընդհանուր առմամբ հաջողված է, արդիական եւ ամբողջությամբ իրագործելու դեպքում էապես կնպաստի ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ 

Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ինչի արդյունքում այսուհետեւ իրավախախտում կատարած հետիոտնից կամ ուղեւորից նույնպես, ինչպես եւ վարորդից, հնարավոր է դարձել տեղում գանձել նշանակված տուգանքը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետից տեղեկանալով, որ վերջերս Իրանի քաղաքացիների մեծ հոսքի պայմաններում հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, նշել է հարեւան երկրից զբոսաշրջիկների թվի ավելացման կարեւորությունը։ «Պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ սահմանային անցակետում հերթ չառաջանա, որպեսզի մեր երկրի հյուրերը վայելեն պատկան մարմինների, մեր բնակչության բարյացակամ վերաբերմունքը», - ասել է վարչապետը։

Իր նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմերի, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ ԿԸՀ կողմից ՀՀ 2010թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձեւով կատարվող ծախսերի չափաքանակները։ Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ կառավարությունը անկանխիկ վճարման կողմնակից է եւ կառավարության աշխատակազմն ընթացիկ տարում ոչ մի կանխիկ գործարք չի կատարելու։ Այնուամենայնիվ, դրական է նաեւ այն իրողությունը, որ իշխանության մյուս մարմինների կանխիկ վճարները կրճատվում են 50 տոկոսով։ Մյուս կողմից, ահազանգեր կան, որ սովորաբար անկանխիկ վճարման դեպքում տվյալ ապրանքն ավելի թանկ է վաճառվում, ինչը ստվերի վկայություն է։ Կանխիկ վճարումից խուսափելուն ուղղված ջանքերը շարունակվելու են։ 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ խաղային գործի բնագավառի կարգավորման եւ վերահսկողության մասին» հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ծրագրին։ Հայեցակարգի նպատակն է, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ՀՀ-ում շարունակել խաղային գործի բնագավառի կարգավորումը, ինչպես նաեւ ներդնել վերահսկողության եւ լիցենզավորման պայմանների հստակեցման մեխանիզմները։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, չնայած հայեցակարգն ընդհանուր առմամբ հաջող է, այնուամենայնիվ անհրաժեշտ է հանրային քննարկում կազմակերպել, քանի որ խնդիրը հուզում է մեր բնակչությանը։

ՀՀ կառավարությունը սահմանել է ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագիրը, որով հստակեցվում են այդ մարմինների հետագա զարգացման գործողությունները։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը, որտեղ ամրագրվել են հոգեկան խանգարումով տառապող անձանց հաշվառման, ընդունելության, դիսպանսերային հսկողության, ախտորոշումը ճշտելու նպատակով իրականացվող հետազոտման, հարկադիր բուժման եւ այլ ընթացակարգերը։

Գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրով անցկացված եւ ծրագրի խորհրդի հավանությանն արժանացած «Չարենցավան քաղաքի, Սոլակ եւ Արգել գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավում, Մաքրավան-2 պոմպակայանի վերակառուցում» մրցույթի արդյունքը 788279043,00 ՀՀ դրամ արժեքով` հաղթող ճանաչելով «ՍԱԴԵ» ՓԲԸ-ն։ ՀՀ կառավարությունը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել իր նախկին մի շարք որոշումներում` դրանով իսկ սահմանելով կառուցապատման սխեմայի, որպես ինքնուրույն փաստաթղթի, մշակման ընթացակարգը, կազմին եւ բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները։ 


Մեկնարկում է գարնանային զորակոչը


ՀՀ կառավարությունը, ի կատարումն ՀՀ նախագահի 2010 թ. մարտի 25-ի «2010թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» հրամանագրի, որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական, իսկ ՀՀ վարչատարածքային միավորումներում այդ աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։

ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որի նպատակն է պարզեցնել պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների համատարած ֆինանսատնտեսական վիճակի մոնիտորինգի իրականացման գործընթացը եւ մոնիտորինգն իրականացնել յուրաքանչյուր կիսամյակ, ինչպես նաեւ կազմակերպությունների արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշ ընդունել դրանց շահութաբերությունը։

Գործադիրը ՀՀ 2010 թ. պետբյուջեում ազգային փոքրամասնությունների համար պետական աջակցության նպատակով նախատեսված 10 մլն դրամը բաշխել է ըստ ազգային համայնքների, համապատասխան 12 հասարակական կազմակերպություններին։

Կառավարությունը որոշել է ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում իրականացվող սպասարկման եւ մատուցված ծառայությունների դիմաց 2008 թ. հունիսի 30-ից մինչեւ 2009 թ. հունվարի 31-ը եւ 2009 թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2009 թ. դեկտեմբերի 31-ը իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով իր պահուստային ֆոնդից 10043239,0 դրամ հատկացնել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությանը վճարելու համար։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը մինչեւ ս.թ. մայիսի 31-ը երկարաձգել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից արտահանված ուղեւորատար վագոնների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը, քանի որ նորոգման ուղարկված վագոնների մի մասը դեռեւս պատրաստ չէ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի ուշադրությունը հրավիրել է կատարված աշխատանքի որակի պատշաճ վերահսկողության վրա։

Մեկ այլ որոշմամբ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից 2009 թ. ընթացքում իրականացված մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքը ֆինանսավորելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 3938.4 հազար դրամ։

Գործադիրը լրացումներ է կատարել «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ` այն օժտելով սովորողների եւ աշխատողների համար հանրային սննդի կազմակերպման գործառույթով եւ սահմանելով ձեռնարկատիրական գործունեության տեսակներ` բարձրագույն, միջին եւ հետբուհական մասնագիտական, ինչպես նաեւ լրացուցիչ կրթության կազմակերպում, գիտամանկավարժական կադրերի պատրաստում, գիտահետազոտական աշխատանքի իրականացում եւ այլն։

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում եւ 10-ով ավելացրել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը, որը, չնայած կատարողական թերթերի, հարուցված կատարողական վարույթների քանակի եւ բռնագանձվող գումարի ծավալի զգալի աճին, անփոփոխ էր մնացել 1999-ից ի վեր։

 

Նոր օրենքների նախագծեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» եւ եւս վեց օրենսգրքերում եւ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Դրա հիմքում դրված է ինչպես օրենսդրության կիրառման գործընթացում ի հայտ եկած հիմնախնդիրները լուծելու, այնպես էլ ազգային օրենսդրությունը միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Այս նախագծերով առաջարկվում է շարունակել դատաիրավական բարեփոխումը եւ շտկել ու վերանայել իրենց չարդարացրած ինստիտուտները։

Կառավարության հավանությունն է ստացել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է կարգավորել լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունները, ինչպես նաեւ այն դարձնել առավել ճկուն եւ գործառնական` կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Իրավական ակտերի մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը եւ արել մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի նշված փաթեթը։ Կառավարության բացասական եզրակացությունն է ստացել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչության անապահով խավերի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Գործադիրն անընդունելի է համարում կոմունալ ծառայություններից որեւէ մեկի սակագնի փոփոխության դեպքում առանձին օրենքով առաջարկվող սոցիալապես առավել խոցելի խավերին աջակցելու նորմեր եւ մեխանիզմներ սահմանելու ձեւաչափը։ Բացի այդ, կառավարությունն իր նախորդ նիստում արդեն իսկ ընդունել է այս հարցը կարգավորող որոշումներ։

Վերոհիշյալ օրինագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։  


Այլ հարցեր


ՀՀ կառավարությունը փոխել է Արմավիրի մարզի Խորոնքի գյուղական, Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, հաստատել Լոռու մարզի Կաճաճկուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման եւ այդ հողերի որոշ մասը փոխադրել այլ կատեգորիա` համապատասխանաբար

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 1085 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.137.161.222

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am