ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ - 18 Февраля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 18 » ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
05:58
ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օսմանյան կայսրությունը 16-17-րդ դարերում հասել էր իր հզորացման գագաթնակերտին՝ նվաճելով տարածքներ արեւելքից ու արեւմուտքից, հյուսիսից ու հարավից: Նվաճված տարածքների վրա ապրող բնակչության ողջ կարողությունը թե տնտեսական եւ թե հոգեւոր յուրացրել էր: Եթե չլիներին գերիշխանության ներքո գտնվող ժողովուրդենրի բարձր մշակութային զարգացվածությունը դժվար թե կայսրությունը այդքան կարճ ժամանակահատվածում կկարողանար հասնել նման մեծ ձեռքբերումների: Գաղութացված ժողովուրդներից հատակաեպես մեծ է եղել հայերի վաստակը: Կայսրությունում հայերի ունեցած դերը նշանակալի էր թե արվեստի, թե արհեստների զարգացմանը, գրականության, պատմության, բժշկության եւ համարյա բոլոր բնագավառներում:

Մեծ վաստակ ունեն ստամբուլահայերը Թուրքիայի եւ Միջին Արեւելյան մի շարք երկրների  լուսանկարչական արվեստի հիմնադրման գործում: Թուրքիայում առաջին լուսանկարչական ստուդիան հիմնվում  է Պոլսի Բեյօղլու թաղամասում /Բերայում/, որն հանդիսանում  էր քիստոնյաներով բնակեցված ամենահոծ թաղամասը: Արվեստի այս տեսակը մշտապես եղել է հայերի մենաշնորհը Թուրքիայում: Հայերն իրեց երեխաներին  պարտադիր սովորեցնում էին որեւէ արհեստ կամ արվեստ, եւ լուսանկարչությունը դարձել էր այդ արվեստներից մեկը:

«Թաքվիմ-ի Վեքայի» եռալեզու թերթի 1839 հոկտեմբերի 28-ին առաջին անգամ  հրապարակվել է  Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդներին լուսանկարի հայտնության մասին: 1857 թ. Պոլսո Բեյօղլու /Բերա/ թաղամասում  լուսանկարչական կենտրոն է բացում  հայազգի   Պասկալ Սեբահը: Նա այն եզակի մարդկանցից մեկն էր, որ սուլթանի կողմից պարգեւատրվում է Մեջիդեյի երրորդ աստիճանի շքանշանով: Նրա արված լուսանկարները ցավոք չհասան մինչեւ մեր օրեր, որովհետեւ 1881 թվականին տեղի ունեցած մեծ հրդեհի հետեւանքով նրա լուսանկարչատան բոլոր աշխատանքները  այրվեցին:

Օսմանյան շրջանի ամենահայտնի լուսանկարիչները Սառռաֆ Միքաել Աբդուլլահյանի որդիներն են՝ Վիչեն, Գեւորգ, Հովսեփ Աբդուլլահ եղբայրները: Կայսրությունում լուսանկարների մեծացման մենաշնորհ պատկանել է նրանց: 1836 թ. սկսած լուսանկարչական արվեստը դառնում է եղբայրների մենաշնորհը:  Նույն թվականին Աբդուլլահյանները  դառնում են սուլթան Աբդուլազիզի հատուկ լուսանկարիչները: 1867թ. Բերայի ռուսական դեսպանատան մոտ բացում են լուսանկարչատուն, որն անվանում են «Աբդուլլահ եղբայրներ» անվամբ: Նույն թվականին Փարիզում կայացած միջազգային լուսանկարչական ցուցահանդեսում ստանում են մրցանակ: Երեք եղբայրներից Վիչենը անձնապես շատ մոտ էր Սադրազամ Ֆուադ փաշային: Վիչենն անձամբ էր նկարում սադրազամին եւ Օսմանյան մեջլիսի ողջ անդամներին: Աբդուլհամիդի կառավարության տարիներին եղբայրները եղել են պալատական նկարիչներ: Սուլթանի անմիջական հրամանով նրանք լուսանկարել են կայսրության ամբողջ տարածքը:

Արված լուսանկարներից սուլթանն ընտրում էր առաջադեմ նկարները եւ դրանք ուղղարկում  Եվրոպական երկրներ՝ ցույց տալու համար, թե իր կայսրությունում ինչքան լավ են ապրում մարդիկ: Բնական է, որ այդ նկարները վերաբերում էին մեծմասամբ Արեւմտյան Հայաստանին, որովհետեւ այն աչքի էր ընկնում խիստ Եվրոպական վարք ու բարքով: Սուլթան Աբդուլհամիդի կողմից պատրաստված «աստղային ալբոմներ» կոչվող հավաքածուներում ներգրավված էին  ավելի քան 35.000 լուսանկարներ: Այս հավաքածուների ստեղծման գործում  իրենց մեծ ավանդն  ունեն Աբդուլլահ եղբայրները:  Նրնաք  պարգեւատրվել են Օսմանյեյի չորրորդ աստիճանի եւ Մեջիդիեյի երրորդ աստիճանի շքանշաններով: 1899 թ. այս արվեստանոցն իր  բոլոր նեգատիվներով վաճառվում է Սեբահ եւ Ջոյլեր ընկերությանը:

Բերայի լուսանկարիչների ցուցակը հաջորդում է Պողոս Թարքուլյանը: Հատկապես հմտացել է դիմանակրներ նկարելու եւ ձեռքով դրանք ներկելու արվեստի մեջ: Աբդուլհամիդ Երկրորդի պալատական նկարիչներից մեկն է: Պարգեւատրվել է Մեջիդիյեյի հինգերորդ կարգի շքանշանով: Այս լուսանկարիչի արվեստանոցը պահպանվում է մինչեւ հանրապետության հռչակումը: Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո Թարքուլյանը դառնում է Աթաթյուրքի հայտնի լուսանկարիչներից մեկը: Բացի Աթաթյուքրից նա լուսանկարում է նաեւ Շահ Մուզաֆֆերեդին, Վիլհելմ Երկրորդին, Կառլ առաջինին եւ ժամանակի հայտնի մի շարք պաշտոնյաների:  Առաջին թողարկված 50, 100, 500, 1000 թղթադրամների վրա արտատպված Աթաթյուրքի դիմանկարի լուսանկարիչը կատարել է Պողոս Թարքուլյանը:

Աբդուլհամիդի պալատական լուսանկարիչներից էին նաեւ Գյուլմեզ եղբայրնեը /Երվադ, Արթին, Գրիգոր/: Նրանք մեծ համբավ  էին ձեք բերել հատկապես դիմանկարներ եւ տեսարժան վայրեր նկարելու մեջ:

Թերթերի եւ ամսագրերի համար լուսանկարներ էր կատարում մեկ այլ հայազգի լուսանկարիչ՝ Աշիլ Սամանջըն: հայտնի էին նաեւ Ջեռոմ Սըվաջյանը, Փափազյան եղբայրները, Անտուան Զիլփոջյանը: Վերջինիս, 1882 թ. գտնվում էր Եգիպտոսում, եւ Ալեքսանդրապոլի Ռաս էլ Թին քաղաքի գրավման ժամանակ կատարել է մեծ թվով  լուսանկարներ:

«Նվագող աղջիկը» եւ «երաժիշտները» լուսանկարների հեղինակի Գ.Լեքեգյանի մասին կայսերական արխվներում ոչ մի փաստաթուղթ չկա,  քանի որ, հավանաբար երբ  սկսվել են  Կարմիր սուլթանի կոտորածի տարիները,  նա տեղափոխվել է  Եգիպտոս: 1887 թ. նա հաստատվում է Կահիրեյում, թողնում նկարչական արվեստն ու սկսում զբաղվել լուսանկարչական գործով: Մի քանի միջազգային ցուցահանդեսների ժամանակ արժանանում է ամենաբարձր մրցանակներին, եւ մեծ հռչակ ձեռք բերում: Աբաս երկրորդը նրան հայտարարում է պալատական նկարիչ:

Օսմնայան շրջանին լուսանկարիչների կողմից  արված նկարները հետագայում մեծ վարպետությամբ օգտագործեց Մաքս Ֆրուխթերմանը: Նա արված լուսանկարները օգտագործում էր նամականիշների պատրաստման մեջ: Նրա նամականիշների  հավաքածուն, որը  Ֆրուխթերմանի մահից հետո նրա կինը վաճառեց, բաղկացած է 600 000 նամականիշներից:

Հայերի վաստակ մեծ է թե Ստամբուլում, թե միջին արեւելյան մի շարք երկրներում: Յեսայի Կարապետյանը, ով հոգեւորական էր Կեսարիայում, 1858 թ. գալիս է Ստամբուլ, Աբդուլլահ եղբայրների մոտ շուրջ մեկ տարի ուսանում: Ապա տեղափոխվում Պաղեստին: 1859 թ. Քուդուսում, հիմնում Միջին արեւելքում առաջին նկարչական դպրոցը: Նրա աշակերտների մեծ մասը հայեր էին: 1865 թ.  ընտրվում է Երուսաղեմի հայոց պատրիարք: Հատկապես նա մեծ հարստություն է հայերին թողել նկարելով Երուսաղեմի հայոց պատրիարքության  հոգեւորականներին:

Երբ հայերը ստիպված թողնում էին իրենց տունն ու հողը եւ բնակություն հաստատում մի ուրիշ  տեղ լուսանկարչությունն էլ իրենց հետ էին տանում: Այդ իսկ պատճառով էլ այն տարածվեց Միջին արեւելյան մի շարք երկրներում երկրներում: Հայերն ամբողջ Մերձավոր Արեւելքում ու Կովկասում առաջին ներմուծողներն են եղել լուսանկարչական արհեստ-արվեստի: Պարբերական հալածանքների եւ կազմակերպված ջարդերի զոհ դարձած հայերը սփռվել են գլխավորապես Միջին Արեւելքում. Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Եգիպտոս, Իրան: Բնակության նոր վայրերում լուսանկարչությունը նրանց համար դարձավ գոյատեւման միջոց: Հայկական լուսանկարչատները 19-րդ դարի կեսերից բազմացան Օսմանյան կայսրության քաղաքների մեծ մասում: Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում, հատկապես Կոստանդնուպոլսում եւ Զմյուռնիայում ու Տրապիզոնում, արաբական երկրներում` Կահիրե, Ալեքսանդրիա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Ամման, նաեւ Երուսաղեմ, Հայֆա եւ մյուս քաղաքներում, ինչպես նաեւ Պարսկաստանի տարբեր վայրերում, իսկ մյուս կողմից` Ռուսական կայսրության կովկասյան տարածաշրջանում` Թիֆլիս, Երեւան, Կարս, Ալեքսանդրապոլ, Բաքու, Բաթումի, նաեւ՝ Ռոստով, Օդեսա, Վառնա եւ այլուր, հայ լուսանկարիչները մենաշնորհային դիրք են ունեցել այս ասպարեզում իրենց եվրոպական տիպի ստուդիաներով, կենցաղայինից մինչեւ պաշտոնական ծառայությունների մատուցմամբ:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1121 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 3.5/4
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am