Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 17 » ԿԵՍԱՐԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
04:57
ԿԵՍԱՐԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին շրջանում թուրքերը հասկացել են, որ հայկական եկեղեցա-ճարտարապետական կոթողները կարող են իրենց համար կրկնակի շահավետ լինել: Եկեղեցիների վերակառուցումը  կարող է լավ զբոսաշրջություն զարգացնել, հարստացնել երկիրը, եւ կարծիք ստեղծել, թե իբր թուրքերը վերանորոգում ու պահպանում են համաշխարային մշակութային ժառանգությունը: Իրենց շահի համար վերակառուցում են մի եկեղեցի, իսկ դրա հարեւանությամբ գտնվող տասնյակ եկեղեցիներ ու խաչքարեր հավասարեցնում հողին:

Կեսարիան հայ քրիստոնեական պատմության մեջ ունեցել է մեծ նշանակություն: Այս անունը  կապված է քրիստոնեության ընդունման հետ: Պատմական Հայաստանին կից Կապադովկիայի քաղաքներից մեկում՝ Կեսարիայում է գտնվում Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցին, որտեղ չորրորդ դարի սկզբում ձեռնադրվել է Գրիգոր Պարթեւը` դառնալով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք ընդունած հայոց առաջին հայրապետը։

Գրիգոր Լուսավորիչը գալով Կեսարի  Ղևոնդիոս եպիսկոպոսի ձեռքով ձեռնադրվում է որպես հոգևորական, ապա օծվում իբրեւ հայրապետ։ Քաղաքը մեծ շուքով ու խանդավառությամբ է դիմավորել սուրբ հայրապետին, որովհետև արդեն այստեղ  հասել էր Գրիգորի՝  Տրդատ թագավորի բժշկության եւ  Խոր վիրապում կրած անմարդկային չարչարանքների լուրը:

ժամանակի ընթացքում պատմական պայմանների թելադրանքով հայերը կամաց կամաց սկսեցին հեռանալ Կեսարիայից:

Անցյալ տարի վերաօծվեց Կեսարիայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Դժբախտաբար, Հայաստանն իրավունք չունեցավ թե պաշտոնապես եւ թե հոգեւոր դասից ներկայանալու օծման հանդիսավոր արարողությանը:

Կեսարիա հարուստ է հայկական ճոխ ու գեղանի եկեղեցիներով, որոնցից են  նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Յանարթաշ կամ Դարսիյահ հայտնի եկեղեցիները: Մի շարք եկեղեցիներ  այսօր կամ չկան կամ գործածվում են այլ նպատակների համար, կամ էլ կամաց կամաց քանդվում ու ավերվում են:

Սուրբ աստվածածին հայկական  եկեղեցու վերաբերյալ չկան պահպանված արձանագրություներ, այդ իսկ պատճառով հայտնի չէ կառուցման տարեթիվը: Այն բազիլիկ եկեղեցի է, ունի երեք գմբեթ, միջին գմբեթը կողքային գմբեթնեից բաժանվում է չորսը սյուներով: Պատերին եղել են միջնադարյան որմնանկարներ, որոնք, սակայն, Օսմանյան կայսրության շրջանում քանդվել են եւ պատերը ներկվել սպիտակ ներկով:  Կեսարիայում 1915 թ.  կային 180 տուն բնակիչ:

Ներկայումս հայկական համայնքի բացակայության պատճառով տեղի եկեղեցիների մոտ 80 տոկոսը դատարկ է, եւ չի ծառայում ծիսական նպատակներին: Բռնագաղթի եւ կոտորածի հետեւանքով հայերը ստիպված եղան թողնել երբեմնի շեն ու շքեղ տներն ու եկեղեցիները: Դատարկված Կեսարիայում անուշադրության մատնված սրբատեղիները գործածվեցին տարբեր նպատակների համար, երբեմն իբրեւ կացարան՝ քոչվորների համար, երբեմն վաճառատուն,  իսկ երբեմն էլ աղբանոց, որոնց կողքով անցնելիս նախկին խնկաբույր անուշահոտությանը փոխարինում է գառշանքն ու աղբակույտը:

Թուրքիայի երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության Կեսարիա նահանգի պատասխանատու Յահյա Շահինը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները որոշել են վերացնել Կեսարիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում երկար տարիներ տեղակայված մարզասրահը։

«Կառուցվում են նոր մարզասրահներ, և մենք վերջ ենք դնում եկեղեցում սպորտային գործունեությանը՝ այն տեղափոխելով մարզասրահներ»,- ասել է Շահինը՝ ավելացնելով, որ հնարավոր է՝ եկեղեցին վերաբացվի որպես թանգարան։

Կեսարիայի Աստվածածիյն եկեղեցին արդեն քառասուն տարի է, ինչ ծառայում է իբրեւ մարզադահլիճ: Օրերս  թուրքական թերթերը գրում են. «Մի՞թե կարելի է սուրբ վայրն օգտագործել իբրեւ սպորտատեղի»: Տեսնես, երբվանի՞ց թուրքերը սկսեցին քրիստոնեական  սրբությունները հարգել, երեւի այն օրից ինչ հասկացան թե ինչքան փող  են կորցրել  ու իրենց դիվագաիտությունն ինչքան կարող է օգուտ քաղել դրանից…Թե չէ, մարգարիտները խոզերի առջեւ փռելու, իսկ սրբությունը շներին տալու  համար չի եղել երբեք:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1514 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    34.229.50.161

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am