Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 17 » ԳՈՂ՝ ՍԻՐՏԸ ԴՈՂ
04:17
ԳՈՂ՝ ՍԻՐՏԸ ԴՈՂ

Սահմանները բացել չբացելու խնդիրը այնքան է անհանգստացրել թուրքերին, որ ամեն ինչ փորձում են անել բանակցություններին այլ ընթացք տալու համար: Վերջերս թուրքերին խիստ զայրացրել է Եվրոտեսիլին Հայաստանի ներկայացուցիչ՝ Եվա Ռիվասի երգը:  Նախկինում, երբ Թուրքական մամուլը խոսում էր Հայոց ցեղասպանության մասին, առանց բացառության, նախ ցեղասպանություն բառը վերցվում էր չակերտների մեջ, իսկ բառից  առաջ գործածվում էր իբր թե, չեղած, այսպես կոչված, որոշիչները: Հիմա պատկերը մի քիչ փոխվել է, նախ ոչ բոլոր լրատվամիջոցներն են ցեղասպանություն բառն օգտագործում չակերտներով, իսկ որ ամենակարեւորն է, հիմա, նույնիսկ  հարցնում են մեկմեկու, թե  արդյոք այս խոսքը մեզ համար ցեղասպանության ակնարկ չէ՞ր:

Յաքուփ Մութլուն, հետեւելով Եվրատեսիլի մրցութային համերգին, սկսել է թարգմանել ներկայացված երգերը թուրքերեն: Երեւի այդ գործն արել է հենց այն պահից սկսած, երբ ընտրվեց Եվա Ռիվասը, քանի որ եւ գեղեցիկ էր, եւ տաղանդավոր, եւ զարգացած, իսկ երգը պարզապես հրաշալի էր: Հենց  սա էլ տեղի տվեց կարծելու, որ մենք մրցույթում անկասկած կունենանք  հաջողություններ: Այդիսկ  պատճառով Մութլուն գործի անցավ: Նախ թարգմանեց, ապա սկսեց վերլուծել, թե ի՞նչ կարող է թաքնված լինել այդ տողերի տակ: Ու ա~յ քեզ գողի սիրտ. Խիստ դիվանագիտորեն, Մութլուն ավելացրեց, թե ես հայերին թշնամի չեմ, բայց պարզ երեւում է, որ հայերը այս երգով, առաջ են քաշում ցեղասպանության գաղափարը, իբրեւ թե մոր խրատն աղջկան ու արված բացատրությունները, վառ ապացույցն են այն բանի, որ մայրը աղջկան պատմում է 1915 թ. Մեծ գաղթի մասին: Մոր կողմից աղջկան տրված ծիրանի կորիզները, որոնք նա պետք է ցաներ հայրենի հողում, Մութլուն վախեցած մեկնաբանում է. «Մայր հայրենիք ասելով, Հայերը նկատի ունեն ներկայիս Թուրքիան, այսինքն՝  Արեւմտյան Հայաստանը»:

«Հիմա գլխիս վերեւում  հույսի ցուրտ աստղերն են, բայց որքան էլ հողմը խենթ օտար երգ  հյուսի, միեւնույն է իմ սրտի տակ մաքրամաքուր, հոգիս տաքացնող սեր կա»,- տողերին անդրադառնալով Մութլուն պնդում է, որ այստեղ Թուրքիան եւ անկասկած ցեղասպանությունն է ակնարկված:

 Մենք՝ հայերս ակնարկելու կարիք չունենք: Ցեղասպանությունը ոճիր է, որի մասին չի կարելի  սոսկ ակնարկել, կամ հասկացնել:

Մենք երգ ենք գրում ու երգում, թուրքերն էլ երգերն են կոդավորում, հետո էլ սկսում են մեկնություններ անել: Երեւի գիտեն թե «Ծիրանի կորիզ» երգը Միջնադարյան սուֆիական բնագրից է քաղված, եւ  մեկնության կարիք ունի: Բայց դե իհարկե պարզից էլ պարզ է երգչուհին կատարյալ է, երգը՝ հրաշալի: Իսկ իրականույունն ասում է հետեւյալը. Գողի սիրտը միշտ էլ դող կա...

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1062 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    34.228.239.171

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am