Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 7 » ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ ՅՈԹՆԱԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
04:04
ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ ՅՈԹՆԱԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Դիարբեքիրի /Տիգրանակերտ/ Սուրբ Կիրակոս յոթնախորան եկեղեցու վերանորոգման վերաբերյալ պաշտոնապես հայտարարվել էր 2009 թվականի  հոկտեմբերի 30-ին:

Վերանորոգման աշխատանքներն արդեն սկսված են եւ  ընդանում են բավական արագ:

Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին գտնվում է Դիարբեքիրում՝  Սուիչիյի թաղային տարածքում: Վերոհիշյալ թաղամասը պատմական աղբյուրներում հիշատակված է մի քանի անուններով, որն էլ առաջացնում է դժվարություններ՝ եկեղեցու, պատմության, եւ անցյալի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություներ ստանալու համար: Թաղամասը, որտեղ գտնվում է Սուրբ Կիրակոս եկեղեցին որոշ աղբյուրներում հիշատակվում է Հանչեփեք,  Սուիչիյի թաղային տարածք, Ֆաթիհփաշայի փողոց, իսկ ժողովրդի մեջ տարածված է  Գյավուրի փողոց անվամբ, որովհետեւ այստեղ ապրում էին քրիստոնյաներ, իսկ մնացած թաղամասերում մուսլումաններ: Գյավուր անվանումն էլ հենց նրանք են տվել փողոցին՝ այսինքն անհավատների փողոց: Այս հոգեւոր կառույցը աղբյուրներում  երբեմն հիշատակվում է իբրեւ եկեղեցի, երբեմն վանք, եւ երբեմն էլ  վանական համալիր՝ Սուրբ Սարգիս  եւ Սուրբ Հակոբ Շափելի եկեղեցիների հետ միասին, որոնք ներկայումս ավերակ  են: Տեղացիների համար  Սուրբ Կիրակոս եկեղեցին   Դիյարբեքիի խորհրդանիշն է, եւ  այդ իսկ պատճառով նրանք աջակցում են  եկեղեցու վերանորոգման աշխատանքներին:

Եկեղեցու վերաբերյալ բավական սակավ, սակայն տեղեկություններ ու  հիաշտակումներ կան ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում:

Օտար աղբյուրներից Սուրբ Կիրակոս եկեղեցու մասին առաջին անգամ գրում է լեհ ճանապարհորդ Սիմեոնը՝ իր ճամփորդական օրագրության մեջ: Ով այս տարածաշրջանում ճամփորդել էր 1610-1615 թվականներին: Երբ 1515-18 թվականներին «Ֆաթիհ Փաշա» մզկիթի հարեւանությամբ գտնվող Սուրբ Թեոդորոս եկեղեցին վերածվեց մզկիթի, եկեղեցապատկան գերեզմանոցի տեղում կառուցվեց Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: Այս մասին վկայում է եկեղեցու առաջին եւ ամենահին վկայությունը՝ Սիմեոնի  ճամփորդական օրագրությունը, սակայն չի նշվում հատուկ  կառուցման տարեթիվ:

Դիյարբեքիրում կան հայկական եւս երկու  եկեղեցու ավերակներ: Նրանցից մեկը հայ կաթողիկե, մյուսը՝ հայ բողոքական եկեղեցիներն են: Մեկը դեռեւս 2 տարի առաջ իբրեւ աղբանոց էր օգտագործվում: Հաջորդ եկեղեցին  Ասորական Ս. Մարիամ Աստվածածինն է՝ Դիարբեքիրի քաղդեականների, ասորիների եւ հայերի համար քրիստոնեական միակ տաճարը: Այստեղ ժամերգություն է մատուցում ասորի քահանա Յուսուֆ Աքբուլութը:

1915-1960 թթ. Սուրբ Կիրակոս եկեղեցին օգտագործվել է որպես զինապահեստ, ապա՝ դարձել «Սումերբանկի» գրասենյակ: Այնուհետեւ իշխանությունները եկեղեցին վերադարձրել են հայ համայնքին, բայց ահավոր ավերված եւ թալանված վիճակում, գողացվել են նույնիսկ դռան մուրճիկներն ու բարձրադիր պատերի արձանագրությունները: Սկսած 1990-ականներից, եկեղեցու տարածքը ապաստան է դարձել շրջակա գյուղերից փախած քուրդ ընտանիքների համար:

Պատմական հայկական եկեղեցին ունեցել է շատ  մեծ գավիթ, որտեղ  տեղավորվել են հարյուրավոր հայ  ընտանիքներ,  դասասենյակներ, որոնք այնքան բարձր, մեծ ու լուսավոր էին, որ կոչվում էին դասասրահներ,  ուներ նաեւ մեծ ու փոքր խոյակներով զարդարված բազմաթիվ խցեր: Տաճարի բուն խորանը կառուցված է եղել  բացառիկ նրբաճաշակությամբ: Ունեցել է յոթը խորան:

Այս հրաշալի կառույցը կամաց-կամաց սկսեց մոռացության մատնվել այն ժամանակվանից, երբ իրենց հայրենի հողին արմատ ձգած բնակիչներին բռնի տեղահանեցին, դարձան Մեծ Եղեռնի առաջին զոհերից: «Գյավուրների» թաղամասում շարունակեցին իրենց գոյությունը պահպանել միայն  մի քանի հայ ընտանիքներ, որոնք թաքցնելով իրենց ազգային ինքնությունը, շարունակեցին գոյատեւել, արտաքուստ դառնալով մուսուլման, քուրդ ու թուրք:  2004-ին  տեղի  հայերի թիվը կազմում էր 22 մարդ: 2006-ին այս թիվը կրճատվել է 7-ի:  Հիմա այնտեղ երեք հայեր են մնացել, որոնք դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց պապերի հողին, դեռ շարունակում են հսկել եկեղեցու ավերակները, դեռ հույս ունեն, որ մի օր էլի կգան Հանչեփեքի երջանիկ ու ուրախ օրերը, երբ կողքի հարեւանը հայ էր ու թաղն ամբողջությամբ քրիստոնյաներ էին: Երբ անցյալ տարի 75 տարեկան հասկաում մահացավ Արամ Տիգրան հայազգի երգիչը, ով ստեղծագործելով քրդերեն երգեր մեծ վաստակ էր թողել քուրդ ժողովրդին, Քրդերը հատուկ դիմումով ներկայացան համապատասխան մարմիններին ու պահանջեցին, որ նրան թաղեն իր հայրերի կողքին՝ Ուրֆաքափը փողոցում գտնվող  250-ամյա հայկական գերեզմանոցում: Մոտ քառասուն տարի ոչ մի արարողություն չէր եղել եկեղեցում, ոչ ոք չէր այցելել այնտեղ: Երկար բանակցություներից հետո տրվեց համաձայնությունը: Տեղի քրդերն ու  երեք հայերը մաքրեցին սուրբ Կիրակոս հայկական  եկեղեցին: Արարմի դին  տարան ավերակ եկեղեցի,  ու այնտեղից էլ դեպի հայկական գերեզմանոց:

Վերջին շրջանում թե Թուրքիայի անդամակցության խնդրի պատճառով, թե քրդերի յուրօրինակ ակտիվության հետեւանքով, հատկապես Վան, Դիարբեքիր շրջաններում հայկական մշակությաին կոթողների նկատմամաբ մեծ հետաքրքրություն է առաջացել: Սա ունի մի շարք բացատրություներ, որոնցից ամենակարեւորն է անդամակցությունը, զբոսաշրջության զարգացումը: Բայց կա նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր եւս:  Վերջին շրջանում բավական ակտիվ  «Վանի հարյուրերորդ տարի» համալսարանի  կողմից իրականացվում են ուսումնասիրություններ, որոնք անդրադառնում են հայկական մշակույթին, երաժշտությանը, պատմությանը, եւ խնդրի հետ մեկտեղ շոշափվում է նաեւ ցեղասպանության հարցը, իհարկե ոչ լիարժեք բացահայտ կերպով, այնուամենայնիվ, երբեք ոչ խուսափողական եւ հպանցիկ մոտեցմամբ: Այս երեւույթը եւս մտածելու տեղիք է տաիս՝ մի կողմից առաջ է գալիս ծպտյալ հայերի, մյուս կողմից քրդական առանձին գործոնի ձեւավորման  խնդիրը :

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1634 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    52.54.103.76

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am