«ԵՓՐԱՏԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ» - 4 Февраля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 4 » «ԵՓՐԱՏԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ»
03:49
«ԵՓՐԱՏԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ»

Որքան էլ թուրքական իշխանությունները փորձեն լռեցնել պատմությունը, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ հայտնվում են հերոս արվեստագետներ, որոնք վտանգելով իրենց կյանքը ազգերին հիշեցնում են իրենց անցյալը:

Լուսանկարիչ Մուժգան Ափարթը բացել է իր հերթական ցուցահանդեսը  «Եփրատի մյուս կողմում ապրողներից   անտեղյակ են արեւմուտքը» խորագրով: Ավելի վաղ նա կազմակերպել էր մեկ այլ «Գյավուրների փողոց»  ցուցահանդեսը, որտեղ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ներկայացրել էր Դիյարբեքիրի հարյուրավոր հայ ընտանիքներով բնակեցված Հանչեփեք թաղամասին, որը մուսուլմանները  անվանում էին Գյավուրի  թաղամաս:

1915-ի կոտորածներից հետո, ողջ մնացած Հանչեփեքի  բնակիչները գաղթել էին,  փողոցն ամբողջությմբ ամայացել էր. «Երբ ձեռնամուխ եղա այս ծրագրի իրականացմանը այդ փողոցում մնացել էր մի բուռ հայ: Այսօր նախկին հայկական ընտանիքներից  երեք հոգի է մնացել այնտեղ: Բոլորը փոշիացան պատմության մոխրի տակ: Թե հարցնում եք, ի՞նչ եղավ հայկական թաղամասի ճակատագիրը, կպատասխանեմ, որ 1980 թվականից հետո ծայր առած անմարդկային պատերազմները, ներքին խռովություները, քաղաքներից քշված ու ոչ մի տեղ բնակություն հաստատել չկարողացող քրդերով լցվեց: Հենց սա է պատճառը, որ երկու  ցուցահանդեսները միմյանց հաջորդեցին: Երկու դառնություն՝ մեկը մեկի մեջ»,-ասում է ցուցահանդեսի հեղինակը: Արփաթն առաջին անգամ հայտնվելով Դիարբեքիրի «Գյավուրների թաղամասում», փորձել է հայ բնակիչների գտնել, բայց՝ ապարդյուն: Մինչդեռ նա գիտեր, որ մինչեւ 1915-ն այնտեղ 2925 հայ էր բնակվում: Նա այնուհետեւ գնացել է Մարիամ Աստվածածին եկեղեցի, որը Դիարբեքիրի միակ կանգուն եկեղեցին է: «Գյավուրների թաղամասից» ոչ հեռու ասորական այս եկեղեցում նա ծանոթացել է Սարգիս հորեղբոր, նրա տիկնոջ՝ Պայծառ մորաքրոջ եւ նրանց դուստր Վիկտորյայի հետ: Պարզվել է, որ նրանք Դիարբեքիրի վերջին 3 հայերն են, տարիներ շարունակ քողարկել են իրենց հայկական ինքնությունը եւ դիմակայել ահավոր հալածանքների:

2004-ին Դիարբեքիրում հայկական ինքնությունը չթաքցնողների թիվը, ըստ Արփաթի, եղել է 22: 2006-ին այս թիվը կրճատվել է 7-ի, իսկ մեկ տարի անց քաղաքում արդեն մնացել են վերոհիշյալ 3 հայերը: «Գյավուրների թաղամասում», Արփաթի պատմածով, կան հայկական եւս 2 եկեղեցու ավերակներ: Նրանցից մեկը հայ կաթողիկե, մյուսը՝ հայ բողոքական եկեղեցիներն են: Մեկը դեռեւս 2 տարի առաջ իբրեւ աղբանոց էր օգտագործվում: Հիմա եկեղեցին բնակեցնում են քուրդ ընտանիքներ: Ասորական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին Դիարբեքիրի քաղդեականների, ասորիների եւ հայերի համար քրիստոնեական միակ տաճարն է: Այլ աղոթատեղի նրանք չունեն, որտեղ, Մյուժգան Արփաթի վկայությամբ, ժամերգություն է մատուցում ասորի քահանա Յուսուֆ Աքբուլութը:

Հերթական  ցուցահանդեսի թեման քրդերն են, նրանց առօրյան եւ կենցաղը: Քրդեր, որոնք եկել ու բնակվել են այն հողերում, ուր մի ժամանակ ապրում էին հայերը,թողել շենքեր ու շինություններ: Նախորդ ցուցահանդեսին նա առանձնացրել էր երկու ենթավերնագիր՝ անցյալը եւ ներկան: Անցյալում տեղի տերերը հայերն էին, իսկ հիմա քրդերը:Լուսանկարիչն ընտրում է թեմաներ, որոնք ժամանակակից մարդու բացսական կողմերն են շեշտում, մյուսների ուշադրությունը գրավելով ոտնահարված մարդու իրավունքների, մարդու կողմից իրականացված դաժանությունների եւ այլ արատավոր երեւույթների վրա: Իսկ Թուրքիային լուսանկարիչը  կոչ է անում անցյալը չմոռանալ: Ետ նայել, լվանալ անցայլի մեղքերը:

«1915-ից սկսած թե Դերսիմ, Մարաշ, Սըվաս, Հրանտ Դինք, պատերազմի ստեղծած արհավիրքներ, մարդկային զոհ ու կորուստ, ինչ էլ որ լինում է  համենայնդեպս մենք՝ իբրեւ մեկ միասնություն չենք  ճնշում անցյալը,  ու չենք բացում մեր դեմքը անցյալի առջեւ: Ի՞նչ է տեղի ունեցել անցյալում,Եփրատի այն ափին, իսկ հակառակ կողմում՝ արեւմուտքում, մարդիկ անտեղյակ են: Մարդիկ են ձերբակալվում, բայց չեն դատապարտվում, մարդիկ են ապրում նախընտրելով դառնութուն ու ցավ, ու այդ ժամանակ Եփրատի այս կողմում ապողներից անտեղյակ են մնում մյուս կողմի մարդիկ: Ինձ վախեցնում են ռումբերի բերած զրկանքները, բռնաբարված կանայք, հոշոտված մարդիկ, իսկ երբ հարցաքննելու ժամանակն է գալիս, կարծես չկա ոչ մի մեղավոր: Թուրքիայի արեւմուտքում մարդիկ ապրում են այնպես, կարծես երբեք, ոչինչ չի էլ եղել: Այսօր բացահայտվում են մի շարք հեղաշրջում իրականացնող ծրագրեր ու ահաբեկչական կազմակերպություններ, բայց քանի՛ տարի է, որ այդ  ծրագրերը գործողությոններ են իրականացնում: Երբվանի՞ց է, որ այն կա: Իսկ քանի քանիսն են այսօր իրենց անմեղությունը փակում բանտերում, ոչոք դրանից չի էլ խոսում: Ոչ մի կերպ  չլվացվող, ցբացվող, չմաքրվող անցյալի հետ պետք է կարողնալ հաշվի նստել»,-գրում է լուսանկարիչն ու հավելում, որ շատ է ցավում, երբ դառնության, ցավի ու անմարդկային տանջանքների մեջ հայտնված մարդկանց է ընտրում իբրեւ հերոսներ, բայց նկարելուց ու նրանց դժբախտ դեմքերը արտատպելուց բացի ոչինչով չի կարող նրանց ցավը մեղմել:

Բաժինը՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 567 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 3.5/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am