Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 1 » ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՆՑ ԽՂՃԻ ԽԱՅԹԻ
03:01
ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՆՑ ԽՂՃԻ ԽԱՅԹԻ

Թուրքական լրատվամիջոցները վերջին շրջանում հաճախ են անդրադառնում երկրում ստեղծված ահաբեկչական  խմբավորումներին: Խորքային պետության  քարանձավների  մէջ  մեկը մյուսի ետեւից հայտնաբերվում են ահաբեկչությունների ծրագրավորված շղթաներ: Թուրքական  Իսլամիստական երկրում ահաբեկչական խմբավորումների  ազգանականության թիրախ են դառնում ոչ մահմեդական բնակչությունը, եւ  հատկապես հայերը:

Պատմությունը ցույց է տալիս, որ թե՛ Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում  եւ թե Հանրապետության  հռչակումից հետո, չնայած հայերը  զբաղեցրել են բարձր պաշտոններ, մշակույթի ու բժշկության առաջատարն են եղել, թուրքերը պաշտոնապես հայերի նկատմամբ զգուշավոր մոտեցում են ցուցաբերել:

Վերջին մեկ տարվա ընթացքում հայտնված երկու փաստաթղթերը  ամենայն մանրամասնությամբ նկարագրում են թուրքական զինված ուժերի ծրագրված գործողությունները՝ ահաբեկելու, սպանելու անմեղ քաղաքացիներին, քրիստոնյաներին, անգամ վարկաբեկելու ընտրված կառավարության անդամներին:

Փաստաթղթերից մեկը կոչվում է «Գործողության ծրագիր՝ օպերացիա վանդակ (քաֆես)»: Երկրորդը՝ «Գործողության ծրագիր՝ ներկա հետադիմության դեմ պայքարելու»: Երկու փաստաթղթերն էլ երեւան են եկել «Էրգենեքոնի» դատական գործընթացի ընթացքում:

«Օպերացիա վանդակի» էլեկտրոնային կոդավորված տարբերակը հայտնաբերվել էր 2009-ի ապրիլին, երբ թուրքական ծովուժի «ստորջրյա հարձակումների խմբի» անդամներից մեկը ձերբակալվել էր: Երկրորդ՝ «հետադիմության դեմ պայքարելու» փաստաթղթի ստորագրված տարբերակը ձեռք էր բերվել այս տարվա հունիսին, մեկ ուրիշ զինվորականի ձերբակալվելու օրը: Լուրը հրատարակվեց հոկտեմբերի 24-ին, իսկ «Վանդակի» փաստաթուղթը հրատարակվեց «Թարաֆ» թերթում նոյեմբերի 19-ին:

«Օպերացիա վանդակը» մշակվել է փոխծովակալ Ֆեյյազ Օգուտչուի նախագահությամբ գումարած խորհրդատվական ժողովի ընթացքում: Նպատակը՝ իշխող կառավարությանը («Արդարություն եւ բարգավաճում» կուսակցություն) ներքին եւ արտաքին ճնշումների ենթարկել՝ հարցականի տակ դնելով ոչ մահմեդական տարրերի անվտանգության խնդիրը, որպեսզի փոխի իր օրակարգային մոտեցումները (հատկապես «Էրգենեքոնի» հարցի վերաբերյալ):

Փաստաթղթում նշված են կոնկրետ գործողություններ.

ա) ռումբերի պայթեցում Ադալար շրջանի տարբեր թաղամասերում (Ստամբուլի մոտ գտնվող կղզիներ),

բ) սպանությունների կազմակերպում այն անձանց դեմ, ովքեր ձեւացնում են, թե պաշտպանում են փոքրամասնությունների իրավունքները,

գ) ռումբերի տեղադրում «Ակօս» թերթի եւ այլ նման հիմնարկների տարածքներում,

դ) կասկածելի փաթեթների տեղադրում տարբեր տեղերում՝ անվտանգության մարմինների աշխատողներին միշտ զբաղված պահելու նկատառումներով,

ե) «սենսացիոն» գործողությունների իրականացում ոչ մահմեդականների գերեզմանատներում,

զ) առեւանգում մի քանի մահմեդական գործարարների եւ արվեստագետների,

է) հրդեհների բռնկումներ (տների, մեքենաների եւ խանութների) ոչ մահմեդականներով խիտ բնակեցված թաղամասերում (ներառյալ՝ Ստամբուլում եւ Իզմիրում),

ը) բոլոր «սաբոտաժների», առեւանգումների եւ սպանությունների պատասխանատվությունը վերագրել հետադիմական կազմակերպություններին, որոնց անունները կճշտվեն:

«Հետադիմության դեմ պայքարելու» ծրագիրը, գրեթե նույն նպատակաուղղվածությունն ունի՝ «վերջ դնել այդ հարցում անվճռականությանը՝ քողազերծելով կրոնական հետադիմական տարրերի թաքուն դեմքը, եւ ոչնչացնել նման համակարգերին ցուցադրվող հասարակական պաշտպանությունը: Նվազեցնել «Էրգենեքոնի» շրջանակներում տարված քայքայիչ արշավի ազդեցությունը եւ վերջ դնել թուրքական զինված ուժերի դեմ մղված ժխտական քարոզչությանը»:

«Էրգենեքոն» ահաբեկչական, ազգայնական կազմակերպության գործունեությունը  մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ Հրանտ Դինքի ոճրագործությունից հետո:  Ինչպես  պարզվեց հետագայում,  հայ լրագրողի սպանության ծրագրիրը, այս եւ հաջորդիվ բացահայտված ահաբեկչական մյուս կազմակերպությունների՝ սպանություններ նախատեսող ցուցակներում եւս ընդգրկված էր:

Պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում հեղաշրջումներն ու երկում անկայուն իրավիճակ ստեղծողները,  մոռթողներն ու մոռթվողները եղել են բացառապես բարձրաստիճան պաշտոնյաները, վերնախավի, սուլթական պալատի ներկայացուցիչները:

Հայտնի է, որ «Վանդակի ծրագրի» նախաձեռնողները  Թուրքիայի ռազմածովային ուժերի սպաները: «Քաֆես» գործողության նպատակը  երկրում անկայուն իրավիճակ ստեղծելն էր, ինչի համար պետք է օգտագործվեին երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները:

«Վանդակ» ծրագրի վերջին բացահայտումը՝ տպագրված 2010-ի հունվարի 28-ին եւս պատկանում է թարաֆ թերթին: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ ծրագրված ոճրագործությունների շրջանակներում, բացահայտվել են սպառնալիք պարունակող նամակներ՝ ուղղված հայերին: Այս կարճ եւ լակոնիկ նամակներում  գրված են այսպիսի տողեր.«Դուք ստիպված եք լինելու հաշվել ձեր դագաղները», «Վերջին նախազգուշացում եւ ազդարարություն», «Սպանում ենք, առանց խղճալու» եւ նման բնույթի այլ տողեր:

Երբ հայտնի դարձավ այս գաղտնի ծրագրի գործունեությունը, բացահայտվեցին քրդերին եւ ազգային փոքրամասնություններին ուղղարկված  նախազգուշական հաղորդագրություններ եւս  «Սա վերջին զգուշացումն է, առանց խղճի խայթի կշարունակենք մեր վարվելակերպը», բովանդակությամբ:

Քասըմփաշա  փոստատնից  հայտնաբերված մի շարք իրեղեն ապացույցների մեջ կային նաեւ հետագա ծրագրված գործողությունները փաստող ապացույցներ եւս: 03.05.2007 տարեթվով թվագրված նամակները  հասցեագրված  են   հայկական եկեղեցիներին,  հայկական թերթերին, «Ակոս» թերթին բաժանորդագրված անձանց, եւ առհասարակ  ոչ մահմեդկան բնակչությանը: Սպառնական բնույթի նամակների բովանդակությունը հետեւյալն է.  «Թուրքիայում ինչքան հայ, ինչքան թուրք կա,  ժամանակի ընթացքում հայտնի կլինի: Հայե՛ր,  ստիպված կլինեք հաշվել ձեր դագաղները»: Փաստորեն  գործողությունները ուղված են եղել ոչ միայն  երեւելի հայերի դեմ, այլեւ ընդհանրապես տեղի հայության, եւ որ ամենակարեւորն է խոսքն այտեղ վերաբերում է նաեւ հայերի իրական թվի ճշտմանը՝ ծպտյալ հայերի բացահայտմանը եւ նրանց հետ հաշվեհարդար տեսնելուն, քանի որ վերջիններիս առկայությունը Թուրքիայում կասկածից վեր է, եւ որոնց գոյությունն ու առկայությունը Թուրքիան խիստ անհանգստացած է ընդունում:

Սպառնալիքներ պարունակող նամակներ ուղղարկվածների ցուցակի մեջ է եղել  նաեւ Գալֆայան վարժարանի ուսումնական ծրագրերի ղեկավար Քալենդերօղլուն: Այդ շրջանում նմանատիպ նամակների թողած բացսական ազդեցությանն ադրադառնալով,  նա ասում է. «Շատ վախեցանք: Իրականում դժբախտ  մարդկանց  գլխով նման բաներ գալիս են, սա կրկնվում է, այս կեղտոտ խաղերի մեջ մեզ օգտագործելը ուղղակի զարհուրելի է»:

«Քաֆեսի»  ծրագիրն ու նրա իրականացումը ուղղակիորեն կապված է   Էրգենեքոնի հետ: Որպես վկաներ ներակայցված զինված կազմակերպության անդամակցության համար մեղադրվող ընդծովյա ուժերի եւ  «Ռայն» գիշերիային ակումբի  նախկին անվտանգության պետ Ենգին Գելդիքայայի ընկերուհին՝  Սեվեր Այարջը վկա լինելու հանգամանքով կցված են դատախազության մեղադրականում: Այարջը ցուցմունքի մեջ     նշել է, որ հինգ շաբաթ միեւնույն բնակարանում  միասին բնակված Էնգին Գելդիքայան Էրգենեքոնի գործով անբաստանյալ է, եւ կապ ունի  կասկածյալների հետ: Այարջան պատմել է նաեւ, որ  Էնգին Գելդիքայան իր  բջջային հեռախոսով մի քանի անձանց հետ խոսակցություններ ունենալու ժամանակ կրկնել է «68 շրջան եւ ստորջրյա հարձակումների խումբ»  արտահայտությունը: Իր ցուցմունքում նա նաեւ  հավելել է, որ  այդ մարդկանց մեջ կան պաշտոնում գտնվող եւ պաշտոնից հեռացված  անձինք: Հետաքննության մյուս կարեւոր բացահայտումը  Սարայբուռնիյում   ծով նետված մեծ քանակությամբ Ռազմապիտույքն է, որն պետք է օգտագործվեր ահաբեկչական նպատակներով: Ըստ ծրագրի պետք է պայթեցվեին հասարակական նշանակության մի շարք կենտրոններ:

Այս խորքային ուժերը արմատավորված են եւ շարունակում են սնվել հենց  պետության կառավարող, բարձր մարմիններից: Այսօր այս ծրագրերը որակվում են հեղաշրջող, դրսից հրահրվող ահաբեկչական կառույցներ եւ այլն:  Սա մի նոր ցեղասապանության ձեւ է: Հայոց մեծ կոտորածը  տեղի ունեցավ մի քանի ոճրագործների կողմից կազմված ծրագրով: Ցեղաասպանությունից  միքանի տարի անց հռչակված հանրապետությունը դատապարտեց  կազմակերպիչներին, սրանով իրեն համարեց մեղքից լվացված, իսկ հիմա էլ առաջարկում է համատեղ հանձնաժողովի ստեղծում, ու զարմանում, որ  Հայաստանը պատասխանում է, որ ցեղասպանությունը պատմական իրողություն է, եւ քննարկման ենթական չէ:

Հիմա շարունակվում է նույնը: Թուրքիան այսօր նորից սկսել է իրագործել ցեղասպանության ծրագիր: Այս ահաբեկչական որակվող խմբերը սնվում են պետության ծոցում, շարունակում իրականցնել ոճրագործություններ:  Այսօր կառավարությունը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը, մասնակցում նրա հուղարկավորությանը, բայց չկան բացահայտումներ: Իսկ եղածներն էլ վերագրվում են ինչ-որ ահաբեկչական-ազգայնական կազմակերպությունների: Այսօր իբրեւ թե դատապարտում է կառավարությունը, ու միքանի օրում միլիոնավոր մարդիկ այնպես համախմբված, ինչպես մենք ապրիլի 15-ին , ցուցապաստառներով փողոց են դուրս գալիս. «բոլորս հայ ենք»  գրություններով: Քանի իմաստ կարելի է կարդալ այս  տողերի տակ.  Մեկ ու կես միլիոն: Պատահական խոսքեր չեն: Ընդամենը ժամերի ընթացքում Պոլիսը մոռթեց հայ ժողովրդի սերուցքը:

Թուրքիայի այդ «բոլորս հայերը» եթե  այս  95 տարիների ընթացքում  մեկ անգամ գոնե  ապրիլի 24-ը հիշեին,  հավաքվեին ու դատապարտեին հայոց մեծ կոտորածը,  հետագայում չէր լինի Դինքի ու  բոլոր մնացած անմեղների նահատակությունը:

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 975 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.141.30.162

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am