ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՏՈՒՌԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ «ՏԻՐՈՋ» ԱՌՋԵՒ - 8 Декабря 2009 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 8 » ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՏՈՒՌԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ «ՏԻՐՈՋ» ԱՌՋԵՒ
16:43
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՏՈՒՌԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ «ՏԻՐՈՋ» ԱՌՋԵՒ

«ՀՈԳԵՎՈՐ ՕՋԱԽ Է ՕԾՎԵԼ»

Գեղարքունյաց թեմի Ներքին Գետաշեն համայնքում տեղի է ունեցել Թեմի ևս մեկ հավատո օջախի օրհնություն: Ձեռամբ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի և մասնակցությամբ Թեմի հոգևոր դասի օծվել են հիմնովին նորոգված Սուրբ Ստեփանոս մատռան սուրբ սեղանը և ավազանը: Մատուռի նորոգության ամբողջ աշխատանքը ստանձնել էին նույն համայնքի հավատավոր Ավեյան ընտանիքի զավակները: Մատուռը գտնվում է պատմական Կոթ քաղաքի տարածքում, որը ժամանակին եղել է Գեղարքունիքի իշխանի նստավայրը:

Օծման հանդիսավոր արարողությունից հետո գյուղապետարանի և բարերարների նախաձեռնությամբ կատարվել է տոնախմբություն, որը ուղեկցվեցլ է ազգային-ժողովրդական երգ ու պարով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ սբ. Էջմիածնի մամլո դիվանից:

Ամիսների բացակայությունից հետո նորից այցելելով գյուղի գերեզմանատուն, որը գտնվում է Կոթա «Սուրբ Աստվածածին» եկեղեցուն հարակից,  նկատեցի բազալտից կառուցված մի  նոր շինություն` նոր սրբատեղի:

Նոր մատուռ ունենալը իհարկե շատ ուրախալի ու գովելի է: Անշուշտ ամեն մեկը լավ գիտի իր ապրած տեղանքը, ամեն քար ու թուփ` ու ամեն տեսակ առասպել ու իրականություն կապված նրանց հետ:  Այցելուների առջեւ միշտ` տարվա բոլոր եղանակներին` գիշեր թե ցերեկ բաց են եղել գյուղի բոլոր սրբատեղիների դռները, ու հիշում եմ, որ մեզ խստորեն արգելում էին որեւէ  սրբատեղի այցելելիս մեր ետեւից ծածկել փայտե դուռը. «Սրբի դուռը միշտ բաց պետք է լինի, ծածկելը մեղք է»,-ասում էին տարեց կանայք, դե մենք էլ առանց հասկանալու ու վերլուծելու ուղղակի չէինք ծածկում,  դուրս գալուց համբուրում էինք ու գնում:

Թեկուզ առանց քահանայի, առանց պաշտամունքի, ծեսի, ու հոգեւոր խրատների  հաճախ ենք այցելել ավերված Կոթավանք, կամ  գյուղի փոքրիկ մատուռները` Սրբ.Ամենափրկիչը, Սրբ. Իշխանահատակը, Սրբ. Խաչը: Իսկ գյուղ այցելած օտարներին կամ էլ հյուրերին զարմացրել  պատմական «Խաչքարերի անտառներով»:

Բայց  ո՜վ զարմանք, այս մեկը ոչ տեսել էինք, ոչ էլ լսել...

Ոգեւորված քայլեցի դեպի մատուռը` նախ ուղակի նայելու, հետո մտքիս աղոթքն ասելու ու մոմ վառելու: Մատուռը կողպած էր, փակված: Այն հարցին թե ինչո՞ւ են փակել` պատասխանեցին` որ չկեղտոտեն գյուղացիները: Դե, իսկ  գյուղացիներից քչերին էր բախտ վիճակվել տեսնելու այդ նորակառույց, բայց ըստ մամլո դիվանի` հիմնովին վերակառուցված մատուռը:

Գյուղը արդեն ութ տասնամայակ քահանայի երես չի տեսել: Եթե գեղարքունյաց  թեմը հոգեւոր դաս ունի ինչո՞ւ երբեւէ չի հետաքրքրվում գյուղի հոգեւոր կյանքով, գոնե մեկ-մեկ այցելություններ կատարի, գոնե մեկ-մեկ հանդիպումներ ունենա տեղի հավատացյալների հետ: Թե չէ գյուղում մոլախոտի պես տարածվում ու ամրանում են աղանդավորները: Երբ հոգեւոր թեմը մատուռ է օծում ինչո՞ւ չի հետեւում դրա ճակատագրին, կամ ո՞ւմն է պետք օծված, բայց փակված ու առանց քահանայի մատուռը: Իսկ եթե խոսքը սեփական աղոթատեղի ունենալու մասին է, ապա ավելորդ է, կարծում եմ, որեւէ բարերության մասին խոսելը:

Գյուղն ունի պատմաճարտարապետական կոթողներ, ունի 9-րդ դարում կառուցված եկեղեցի, հնագույն մատուռներ, խաչքարերի անտառ, խաչքարերի պարտեզ, ժամատուն, ինչո՞ւ է ընտրվել հենց այս մեկը, որի մասին գյուղում  ոչ-ոք ոչինչ չգիտի: 

Գուցե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս մատո՞ւռն  էլ էր սեփականաշնորհվել...

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 619 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am