Գլխավոր էջ
» 2010 » Հունվար » 13 » ՕՐԵՐՍ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔՅՈԼՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ «ԱԳՈՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ
16:33
ՕՐԵՐՍ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔՅՈԼՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ «ԱԳՈՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ
Մի քանի օրից լրանում է հայազգի լրագրող Հրանտ Դինքի մահվան տարելիցը: Ով միլիոնուկես հայերի նման իր կյանքը չավարտեց բնական մահով, այլ զոհ գնաց թուրքական վայրագ բարբարոսությանը: Այսօր թուրքերը ուրացողի «ոգով» են շարունակում իրենց առաջընթացը: Հազվադեպ են այն հատուկենտ թուրքերը, ովքեր կոչ են անում ճանաչել հայոց ցեղասպանությունը. նրանց, իհարկե
Թուրքիայում
այնքան
էլ
երջանիկ
ճակատագիր
չի
սպասում:
Այդ
«ապերջանիկներից»
մեկն
էլ թուրք գրող Դողան Աքհանլըն է.
Դողան Աքհանլըն ծնվել է 1957թ Շավշատում, պատմական Հայաստանի Գուգարք նահանգում/ արդի աշխարհագրական դիրքը` Թուրքիա,
Արդվին/: 1980թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը նրան ստիպում է ընդհատակ անցնել: 1985 թվականի մայիսին
կնոջ
և
որդու
հետ,
որն
ընդամենը
16 ամսական
էր,
ձերբակալվեց
Դողան
Աքհանլըն:
Ստամբուլի
զինվորական
բանտում
երեք
տարի
շարունակ
նա
անցկացրեց
տանջանքների,
ծեծի ու ստորացման պայմաններում: Ի՞նչ էր մնում նրան անելու այդ երկրում փախչելուց բացի: 1992թ.ին նա փախավ
Գերմանիա:
Հաստատվելով Քյոլն քաղաքում սկսեց
աշխատել «Քյոլնի կոչն ընդդեմ ռասայական խտրականության» ընկերությունում:
Նա մեկն էր այն թուրք մտավորականներից, ով գրեց հայոց
ցեղասպանության
ու
թուրքերի
ուրացումի
մասին:
1998-99-ին
Ստամբուլի
Բելգե
հրատարակչությունում
թուրքերեն
լեզվով
լույս
տեսավ
Աքհանլըի
«Անհետացած
ծովեր»
եռագրությունը,
որի
վերջին
գիրքը`
«Ահեղ
Դատաստանի
դատավորները»,
շոշափում
էր
1915 թվականին
հայերի
նկատմամբ
իրագործված
ցեղասպանության
թեման.
«Երբ
Թուրքիան
խոսում
է
երկխոսությունից`
նա
ցեղասպանության
զոհ
դարձած
ժողովուրդներից
պահանջում
է
թաղել
և
մոռանալ
իր
ապրումներն
ու
հիշողությունները:
Այս
պահանջը
ոչ
այլ
ինչ
է,
եթե
ոչ`
ցեղասպանության
շարունակություն»
,-ասում
է
նա:
2005թ. Աքհանլըն այցելելով
Հայսատան,
իր
հարգանքի
տուրքը
մատուցեց
1915թ.
Թուրքերի
կողմից
իրագործած
Եղեռնի
զոհերին:
Եվ
արտասանեց
հետւյալ
խոսքերը.
«Ես երախտապարտ եմ, որ Դուք ինձ` հանցանք կատարած հասարակության ներկայացուցչիս, հնարավորություն տվեցիք հիշել
և
հարգել
Եղեռնի
յուրաքանչյուր
զոհի
հիշատակը
առանձին,
ինչպես
եւ,
որպես
թուրք`
մտորելու
իմ
ազգի
ամոթի
և
անպատվության
մասին»:
Նա փախել էր մի երկրից, ուր կար բռնություն, ոտնահարված էին մարդու իրավունքները, ազգային խտրականություն,
անպատժելիություն,
ուրացում
ու
անցյալի
մոռացում:
Բայց
նա
մտավորական
էր,
ու
իսկական
մտավորականի
սիրտը
չի
կարող
անարդարությունը
համրությամբ
դիմավորել,
չի
լռի,
եթե
անգամ
այդ
լռությունը
պետք
է
իրեն
ու
իր
ընտանիքին:
Այսօր նա Գերմանիայի քաղաքացի է, բայց ցավում է դրա համար, ինչպես ամեն մի մարդ նա եւս
կարոտում
է
իր
երկիրը. «Ես
ցանկանում
եմ
կրկին
զգալ,
որ
այն
երկիրը,
որտեղ
ես
ծնվել
եմ,
իմ
երկիրն
է:
Դա
իմ
իրավունքն
է:
Այդ
իրավունքը
վերապահվում
է
նաև
այն
հայերին,
որոնք
այն
ժամանակ
ապրել
են
այնտեղ,
և
որոնք
կորցրել
են
իրենց
հայրենիքը»: Իբրեւ մի մտավորական, ով ցավում
է
մարդկային
անարդարության
եւ
կատարված
ոճրագործության
համար,
Աքհանլըն
երազում
է,
որ
մի
օր
Թուրքիան
կճանաչի
հայոց
ցեղասպանությունը,
որ
մի
օր
բոլոր
հայերը
կապրեն
իրենց
պատմական
հայրենիքում,
որն
այսօր
Թուրիքա է կոչվում, ու մի օր Թուրքիայում մեկ ու կես միլիոն նռնենիներ կտնկվեն` ի հիշատակ 1915-16թթ. ցեղասպանության
զոհերի`
նախքան
կմեկնարկի
2015 թվականը:
Աշխարհի չորս ծագերում սփռված հայերն ու օտարազգի` պատմական իրողությունները չմոռացած ու մոռանալ
թույլ
չտվող
հանրությունը
միշտ
էլ
կշարունակի
արդարության
բողոքն ու կասի` ոչ մոռացումին:
Օրերս Գերմանիայի Քյոլն քաղաքում կազմապերպված հանդիպումը նվիրված
էր
ոճրագործությանը
զոհ
դարձած
Հրանտ
Դինքին:
Կազմակերպիչները
քայլեր
էին
ձեռնարկում հայազգի խմբագրի հիշատակը վառ պահելու համար: Հանդիպման
բանախոսը
թուրք գրող Դողան Աքհանլըն էր, ով իր ելույթում
արտահայտվեց
հետեւյալ
կերպ.
«Հրանտ
Դինքը
սրանից
երեք
տարի
առաջ
գազանաբար
սպասնվեց:
Մենք
չէինք
ցանկանում,
որ
որեւէ
մեկը
մոռանա
այս
իրողությունը:
Նրա
մահվան
պատճառը
պատմական
իրողությունն
է:
1915թ.
Հայ
ժողովրդի
ամբողջական
տեղահանությունը,
հայոց
մեծ
եղեռնը, հայերի փոքրաթիվ համայնքը, որն այսօր ապրում է Թուրքիայում եւ հայկական հարցի լուծումը դարձել էր Դինքի
կյանքի
գլխավոր
նպատակը: Սա մի թեմա է, որը պետք է հետաքրքրի ողջ աշխարհի քաղաքակիրթ հասարակությանը, ոչ ոք ոչինչ
չպետք
է
մոռանա»:
Հանդիպման
շրջանակներում
Ալթերֆոյերվախեյում
հունվարի
21-ին
կցուցադրվի
նաեւ WDR/ARTE-ի կողմից պատրաստված «Հրանտ Դինք եւ Թուրքիայի հայերը» վերնագրով փաստավավերագրական ֆիլմը...