Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 20 » ՆԵՐԳԱՂԹԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՆԱՑ ԵՐԵՔ ՇԻՐԻՄ... ՈՒ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ
16:03
ՆԵՐԳԱՂԹԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՆԱՑ ԵՐԵՔ ՇԻՐԻՄ... ՈՒ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ

1946-48 թվականներին մի խումբ հայրենադարձների նման հայրենի երկիր վերադաձավ Պալյանների ընտանիքը: Նրանց քարավանը բաղակացած էր ութ  շնչից: Այս գերդաստանը Հայաստան աշխարհին թողեց երեք գերեզման ու Խորեն Պալյան անունը: Վերադարձել էին հայրենիք հայրենասիրությունից դրդված: Այն հատկապես խորն էր հոր՝ Հարություն Պալյանի մոտ, որի հայրենասիրական նկրտումները չափ ու սահման չունեին, իսկ դրանց վառ ապացույց էին տասնյակ տետրակները, որոնց մեջ նա ամփոփել էր իր կյանքի ողջ ընթացքը՝ ուսում, երիտսարդություն, հայկական հարց, հայերի վիճակը, գաղթ, տեղահանություն եւ այլն: Պատմվածքնրի կամ ուղղակի օրագրային շարադրանքի ձեւով էր նա պատմել իր կյանքը՝ վերապրածն ու ճաշակած դառը իրականությունը:  Գաղթել էին Սիսից Լիբանան, հաստատվել տարբեր քաղաքներում, հետո էլ բռնել էին դեպի Հայաստան տանող հույսի ճանապարհն ու ընտանիքով հաստատվել հայրենի հողում: Ավագ որդին հենց սկզբից էլ դեմ էր հոր որոշումներին, ու հենց սկզբից էլ նրան դուր չէին գալիս տեղի պայմաններն , նամանավանդ, որ  այդ տարիների Հայաստանի  ու հայ ժողովրդի համար ստեծվել էին վատթարագույն պայմաններ, բայց դե ո՞ւմ մտքով կանցներ փախուստի մասին, ինչ էլ որ լիներ  տեղացիները երբեք չէին մտածի հայրենիքը թողնելու կամ առավել եւս փախչելու մասին: Բայց Սարգիսին դուր չեկավ հայրենիքը,  պայմաններն ու կենցաղը, ու մի գիշեր գաղտնի հեռացավ տնից , անցավ սահմանն ու այլեւս չվերադարձավ: Դրանից հետո սկսվեցին հալածանքներ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ:

Սարգիսը փախավ հայաստանից: Ընտանիքի  ոչ դյուրին իրավիճակը էլ ավելի սրվեց: Հետո ընտանիքի ավագ դուստրը՝ Էլիզն ամուսնացավ Բեյրութ, ու պատմում էր, որ դեռեւս վաթսուն թվին այնտեղ հացը հատուկ ձեռնոցներով էին վաճառում: Դե հայստանում էդ ժամանակ  հաց  էլ չկար, ուր մնաց թե հա՞ցը ձեռնոցով: Երկրորդն էլ գնաց երանելի հայրենիքից: Հետո մյուս որդին, հետո մյուս որդին, հետո էլ երկրաշարժից հետո, սեւ դաշնամուրն առավ ու ԱՄՆ-ի ճամփան բռնեց Հակոբը՝ Հարությունի մյուս որդին:

Ներգաղթած այս ըտանիքիքց Հայաստանում մնաց միայն մեկը Խորեն Պալյանը:  Նա մնաց Հայաստանում, մնաց ու դարձավ հայրենադարձ ընտանիքի երրորդ շիրիմը Հայաստանում:

 Նա թողեց իր վաստակը, իր մեծ վաստակը: Ցավ  ես ապրում, երբ այլեւս չկան նման մարդիկ, երբ չկան Պալյաններ, երբ չկան Լուսինեներ:

2007թվականին՝ վաղ առավոտյան, նա կնքեց իր մահկանացուն՝  շուրջ վեց ամիս տեւած հիվանդությունից հետո:

Ննշեցյալի առաջին այցելուները մենք էինք՝ հարեւանները, իսկ տանն էր նրա սանիկը: Լուռ էր բնակարանը, տխուր, ոչ մի ազգական սանիկից , բացի ոչ-ոք չկար նրա կողքին, հետո եկան ընկերները, ուսանողներ, հարազատներ, ու առանց րոպե իսկ կորցնելու սկսվեց տան ու ունեցվածքի բազառ-բաժանը, բոլորը իրար խառնվեցին կնոջ ազգականներն իրենց հերթին , շահ ու վաստակ ունեցողներն իրենց հերթին: Շատ տըխուր էր տեսնել այդ ամենը, նամանավանդ դրսից միշտ սուրբ թվացող այդ օջախում երբե՛ք ոչ ոք չէր մտածել, որ մի օր նման տեսարանի ականատես  կդառնա այդ տանը: Հետո տհաճ օրեր սկսվեցին, ոստիկաններ, հարցաքննություններ, ու մենք էլ այլեւս չգնացինք  հանգուցյալի տուն: Չգիտեմ ինչո՞վ էր ավարտվել այս ինչքախժռոցը, ներեցեք եթե անծանոթ բառեր կհանդիպեք, պարզապես մեկ անգամ էլ եմ հիշեցնում, որ իրերը պետք է կոչվեն իրենց անուններով, երբ  լուր ստացանք, թե ԱՄՆ-ից բարեկամները եկել են: Շատ մեծ հույսով լցվեցինք, որ վերջապես մեկը կա, որ տեր կկանգնի ննեցյալին, չնայած ննշեցյալի տերն էլ աստված է, տեր կանգնելն էլ փոխաբերական է:

Այս զույգը քիչ ավանդ չէր ներդրել մեր հայ երգարվեստի զարգացման ու պահպանման գործում, ու միայն մեկ երազանք էր թողել իր հայրենակիցներին ու առավել եւս իր հարազատներին, ու բոլորը կարծում էին, թե նրանք ուր որէ կգան, ու բնակարանը, որտեղ ապրել էին երկուսով կդարձնեն տուն-թանգարան:

 Եկան իհարկե բարեկամները, եկան ու գնացին, հետո էլի եկան ու էլի գնացին, հետո գնացի՜ն ու գնացին: Հետո անցավ երեք տարի:  Հիմա նրանց դուռը փակ է, հիմա այնտեղ ոչ ոք չկա: Չկա  թանգարան, չկա թանգարանի միտքն էլ ամգամ: Միակ կապը Պալյանի սանիկն էր, որն ապրում էր Պալյանի կողմից գնված հարակից բնակարանում: Երկար ժամանակ է, ինչ նրան չէի տեսնում, դուռն էլ փակ էր:  Վերջերս փողոցում հանդիպեցի նրան ու հարցրի, թե ե՞րբ կլինի թանգարանի բացումը, ինչո՞ւ տանը չես լինում: Աղջիկն էլ պատասխանեց, որ իրեն վաղուց հարազատները վտարել են այնտեղից, իսկ բնակարանը իբրեւ ժառանգություն են ստացել Պալյանի ԱՄՆ-ում ապրող հարազատները՝ եղբայրը, եղբորորդիները, եւ քրոջ տղան:

Ներգաղթից Հայաստանում մնաց երեք շիրիմ ու Խորեն Պայանի վաստակը՝ հայ ժողովրդին ու Լուսինեի Պալյանասերտ շարականները:

Խունկ ու օրհնություն հայ երաժշտական վաստակի մեծ նվիրյալներ. Թող հայրենի մաքրամաքուր հողը  անաղարտ պարուրի ձեր երկուսի հայրենանվեր շիրիմները, խաղաղություն ու հանգստություն թող բերի ամեն արշալույս ձեր հոգնած մարմիններին; Ձեր վաստակը մեծ է ու դեռ երկար դարեր ձեր խնկաբույր շարականները գոհարների փայլով կողողեն, կօծեն տաճարները հայոց ու պատարագը մատռան, սուրբ եկեղեցու: Թող այսուհետ հնչեն երազանուշ Խորին խորհուրդն երկնային դրախտի ու ձեզ երկինք առաքողների համար:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1385 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    44.200.230.43

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am