Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 24 » ԳՅՈՒԼԵՆԻ ՀԵՏԵՒՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
15:59
ԳՅՈՒԼԵՆԻ ՀԵՏԵՒՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ

Գերմանիայում են ապրում ավելի քան  4 000 000 մուսուլման՝ տարբեր երկրներից, ավել կամ պակաս հավատացյալ, ավանդապաշտ կամ ոչ: Նրանց մի մասն ունի գերմանական անձնագիր, մի մասը՝ ոչ: Նման կերպ ինտեգրումը հասարակությանը՝ խոչնդոտում է  երկխոսության և համագործակցության իրականացմանը:

Մեծ է տարածությունը մահմեդականների և հասարակության մեծամասնություն կազմող մասի  միջև, ինչպես նաեւ  անվստահությունը՝ կողմերի ոչ հավասար դեմոկրատական համագործակցության վերաբերյալ: Այդիսկ պատճառով Գերմանիայի Արտգործնախարարության իսլամական խորհուրդը  փնտրում է մահմեդական միավորումների և անհատների հետ  համագործակցելու եզրեր:

Այսօր մահմեդականները բոլոր բնագավառներում են՝ կրթության, մշակույթի, սպորտի և այլն: Աշխարհի մի շարք երկրների ձեռնարկություններում  ծառայության են ընդունվում  առավել հաճախ Գյուլենյան շարժմանը համագործաքցողները: Հատկապես եկեղեցիների եւ հրեական համայնքի հետ  երկխոսության կազմակերպման համար ջանքեր թափող  շարժումը , Գերմանիայում շարունակում է կրթական, բանակցային, հաշտեցման վերաբերյալ  աշխատանքներ կատարել,  ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ՝ եվրոպական հասարակության մեջ ինտեգրվելու, կրոնների եւ մշակույթների միջեւ խաղաղության եւ երկխոսության  իր գաղափարախոսությունը տարածելու նպատակով:

2002-ից Թուրքիայում իշխանության եկած իսլամամետ Արդարություն և Զարգացում կուսակցությունը ունի  մի շարք քաղաքական հենարան հանդիսացող իսլամական ուժեր, որոնցից է նաեւ  Նակշբանդի սուֆիական միաբանությունը, ինչպես նաեւ   Ֆեթուլահ Գյուլենի՝  ամենահզոր և ազդեցիկ իսլամական շարժումը:

1960-ականների սկզբին սուֆիական ինչպես նաեւ Սաիդե Նուրսիի գաղափարներից ներշնչված ձեւավորվեց Գյուլենի շարժումը՝ նախ եւ առաջ իբրեւ սոցիալական շարժում:

1990-ականներին քաղաքական և տնտեսական փոփոխությունները Թուրքիայում, այն վերաճեց միջազգային իսլամական սոցիալական շարժման: Ֆեթուլահ Գյուլենը  իսլամական չափավորության գաղափարախոս է, ով կողմ է հանդուրժողականությանը, միջդավանական և միջկրոնական երկխոսությանը, Եվրոպայում` հատկապես Գերմանիայում, փորձում է նպաստել թուրքերի (կամ մահմեդականների) ինտեգրմանը եվրոպական հանրության մեջ, որի կարևոր բաղադրիչը, ըստ նրա, կրթական ծրագրերն են, Ինչպես նաեւ պարբերաբար գիտաժողովների կազմակերպումն ու անցկացումը:

Սակայն նրա գործունեության իրագործման ձեւերը այնքան էլ հավանության չի արժանանում ներկայիս թուրքական մի շարք կազմակերպությունների կողմից, նամանավանդ այն բանից  հետո, երբ շարժումը Գերմանիայում կազմակերպեց գիտաժողով նվիրված Հայոց ցեղասպանությանը: Թուրքիայից մի շարք մեղադրանքներ հնչեցին ուղղաված շարժման մասնակիցներին: Ավելին, մինչ Էրգենեքոնի բացահայտումները փորձեր արվեցին շարժումը որակել իբրեւ ահաբեկչական կառույց, որը, մի շարք ահաբեկչական գործողություներ իրակնացնելուց բացի, ծրագրել է նաեւ հեղափոխության իրականացում:

Այս նպատակին հասնելու համար գործողության ծրագիրը մատնանշում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են հիմնականում պահպանողական «Գյուլեն» աղանդավորական շարժման դեմ: «Գյուլենի հավաքատեղիներում (ըշըք Էվլերի) կատարվելիք «ռեյդերի» ժամանակ զենքեր, զինամթերք եւ գործողությունների մշակված ծրագրեր են հայտնաբերվելու, որպեսզի Ֆեթհուլլահ Գյուլենի այդ խմբավորումը դասվի ահաբեկչական կազմակերպությունների շարքում, որից հետո «ՖԱՏՈ» (Ֆեթհուլլահամետ զինված ահաբեկչական) կազմակերպության դեմ հետաքննություն կսկսվի զինվորական արդարադատության կողմից: Հոդվածներ կգրվեն այն մասին, որ «Էրգենեքոնի» ձերբակալված անդամներն անմեղ են, եւ որ «Գյուլենի» հետեւորդները գործում են Մ. Նահանգների դրդումով՝ նպատակ ունենալով նվաստացնել բուն իսլամի էությունը: Տնային խուզարկումների ժամանակ, բացի զենք ու զինամթերքից, այլ իրեր կգտնվեն, որոնք կապացուցեն, որ «Գյուլենի» հետեւորդները համագործակցում են ամերիկյան կենտրոնական հետախուզության, հրեական Մոսադի, խոմեյնիականների, «Լուսին աղանդավորական» խմբավորման հետ եւ այլն:

«Էրգենեկոնի» գործով երկրորդ դատավարությունը դեռ չսկսած թուրքական «Taraf» թերթում հունիսի 12-ին հրապարակվեց ենթադրյալ մի փաստաթուղթ՝ Թուրքիայի գլխավոր շտաբի հատուկ վարչության կողմից նախապատրաստված «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիր» անվամբ: Այն նախատեսում էր «Արադարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի վերացման ծրագիրը:

Մյունխեն քաղաքում փետրվար ամսին կայանալիք  միջազգային գիտաժողովում «Իսլամական շարժում» խորագրի ներքո  Գյուլենի հետեւորդները կփորձեն ներկայացնել  շարժումը՝  որպես  երկխոսության կենտրոն արեւմուտքում:

Այս առիթով Թուրքիայում շարունակում են հնչեցնել հայտարարություններ, որոնք մեղադրում են հետեւորդներին հակաթուրքական քարոզչության մեջ: Թուրքական «ինտերնետաժանս» լրատու գործակալությունը անդրադառնալով գիտաժողովին տալիս է հետեւյալ մեկնաբանությունը.

«Սահմանադրության պաշտպանության  գրասենյակի կողմից  պարբերաբար ներկայացվող զեկույցներում երբեւէ չկա անդրադարձ  Գյուլենյան շարժմանը, որովհետեւ այս շարժումը վստահությունը փաստելու համար  եկեղեցիների եւ հրեական համայնքի հետ համագործակցելով իր գործողությունները գիտակցաբար Գերմանիայի Սահմանադրությանը եւ օրենքներին համաձայան է վարում: Այս կերպ նրանք տարիներ շարունակ հաջողությամբ իրենց իրական նպատակները կարողացել են հմտորեն թաքցնել: Կազմակերպության  գործողությունների իրական նպատակները Թուրքիայի պատմության խեղաթյուրումն է: Գերմանական կազմակերպությունների եւ պետության օգնությամբ Թուրքիային թուլացումն ու պետության վերաբերյալ սխալ հաղորդագրության տարածումը: Գերմանական լրատվամիջոցները, որոնք Գյուլենին դիտում են իբրեւ «խաղաղության փիլիսոփաներ», եւ երբեւէ չեն անդրադառնում այն հարցին, թե ինչո՞ւ է այս կազմակերպությունն օրինակ արգելված ԱՄՆ-ում: Մյուս կողմից Գերմանիայի մշակույթի նախարարությունում օրօրի ավելացող գյուլենյան դպրոցների թույլտվությունը, հակասում են թուրք փախստականներին ուղղված անհանդուրժող քաղաքականությանը: Ակնհայտ է, որ այս հարցում հակաթուրքական գերմանական քաղաքագետները եւ Գերմանական մամուլն ու հեռուստատեսությունը  Գյուլենին դիտարկում են  իբրեւ կարեւոր ռազմավարության ձեւ եւ նեցուկ  կանգնում նրան՝ իրենց նպատակներին հասնելու համար»:

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1238 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 3.5/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    52.14.253.170

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am