ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄՏԱՎ ՓԱԿՈՒՂԻ - 25 Января 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 25 » ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄՏԱՎ ՓԱԿՈՒՂԻ
15:47
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄՏԱՎ ՓԱԿՈՒՂԻ

Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլի Ռեհնը, անդրադառնալով Թուրքիայի դեմոկրատացման  վերաբերյալ տարվող աշխատանքներին, նշեց, որ այդ ուղղությամբ  բավականին առաջընթաց է նկատվել նախորդ տարիներին, սակայն,  Թուրքիայում շարունակվող Էրգենեքոնի գործի քննությունը  դեմոկրատացման գործընթացը փակուղի մտցրեց: Թուրք ժողովուրդը անշուշտ իրավունք ունի տեսնելու այս գործընթացի ավարտը, եւ պահանջելու, որպեսզի բոլոր մեղադրյալները ստանան իրենց արդար պատիժը,-ասել է նա:

Թուրքիայում բացակայում են կարեւոր եւ արդիական հարցեր, առանց որոնց անհնար կլինի ընդհանրապես խոսել դեմոկրատացման մասին,  այն է՝ ազգային փոքրամասնություների  իրավունքների պաշտպանության, ազատության, ազատ կամքի, սեփականության ազատ տնօրինման, կնոջ հավասարության խնդիրները եւ այլն:  Կառավարությունը, չնայած արմատացած  վարչակարգին, Եվրոմիությանն անդամակցելու նպատակով միջոցներ է ձեռնարկում հնարավորինս դեմոկրատական գործընթացն առաջ տանելու համար, կամ այդպիսին երեւալու համար, քանի որ, բազմիցս ԵՄ-ի կողմից իբրեւ խոչընդոտ դիտարկվել են վերոնշյալ հարցերը:

Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլի Ռեհնը, անդրադառնալով   Թուրքիայում առկա բռնություներին, խսոքի ազատության սահմանափակումներին ու արգելքներին, սպանված կամ ձերբակալված լրագրողներին, որոնք ձերբակալվել էին հատկապես Էրգենեքոնի գործով դատաքննության վերաբերյալ փաստերի հրատարկման համար, շեշտեց հետեւյալը. «Թուրքիայի օրենսդրության վերանայման եւ  փոփոխություներ կատարելու ժամանակը վաղուց արդեն անցել է: Դեմոկրատական հասարակության  հիմնաքարը Թուրքիայում  Հայկական հարցն է, Քրդական հարցը, Կիպրոսի խնդիրը: Անկեղծ դեմոկրատիան չի կարող հաստատվել մի երկրում, որտեղ մեծամասնությունը կանայք են, իսկ պետական կառույցներում եւ խորհրդարանում կազմում են չնչին թիվ:  Եվրոմիության համար ռազմավարական  մեծ նշանակություն է ներկայացում Թուրքիայի դեմոկրատացման ձեւաչափում ներքին եւ արտաքին կայունության հզորացումը: Քրդական հարցի լուծումը ողջ թուրք բնակչության կենսակերպը բարձրացնելու նպատակ հետապնդող կարեւոր քայլ է»,-ասել է Ռեհնը:

Հայտնելով իր դժգոհությունները «Դեմոկրատական հասարակություն կուսակցության» փակման առնչությամբ,  նա հավելեց, որ  քաղաքական կուսակցությունների  նկատմամբ կիրարկվող օրենսդրական մոտեցումները ,Եվրոխորհրդի առաջարկներին եւ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կողմից ընդունած որոշումներին համաձայն  պետք է փոփոխել՝ րոպե իսկ չկորցնելով:

Քնարկման մասնակից  մյուս անդամները եւս նշեցին դմոկրատացմանը խանգարող մի շարք հանգամանքներ: ԵՄ-ի հարցերով Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Դիեգո Լոպես Գարիդոն հատկապես նշեց դատական համակարգի բարեկարգումը, բանակցային գործընթացների շարունակությունը, խոսքի, մամուլի ազատությունը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, արհմիությունների իրավունքների պաշտպանությունը,  այս եւ նմանատիպ բնագավառներում կատարվելիք վերափոխումների անհրաժեշտությունը:

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 481 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am