Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 25 » ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
15:35
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածն ասում է.

-Ցանկացած անձ, ով Թուրքիայի հետ կապված է  քաղաքացիության պարտավորություններով համարվում է թուրք:

-Թուրք հոր, կամ թուրք մոր զավակը համարվում է թուրք

Թուրքիայի համար կարեւոր՝ փոքրամասնությունների ձուլման  խնդիրը  այսօր էլ մնում է օրակարգում: Ազգային փոքրամասնությունների  հանդեպ իրականացվող  հալածանքներն ու հետապնդումները, շարունակական բնույթ կրող  ձուլման քաղաքականությունը հանգեցրին այն բանին, որ  Թուրքիան հայտնեց. «Թուրքիայում չկան փոքրամասնություններ»: Այս ձեւակերպումը  իր արտացոլումը գտավ Թուրքիայի Հանրապետության 1924թ. ապրիլի 20-ի առաջին սահմանադրության մեջ, որի 88-րդ հոդվածում ասվում էր. «Թուրքիայի բոլոր բնակիչները, անկախ կրոնական և ազգային պատկանելությունից, համարվում են թուրքեր` հաշվի առնելով միայն քաղաքացիությունը, իսկ 10-րդ, 11-րդ, 12-րդ, 68-րդ, 87-րդ, 92-րդ հոդվածների նշանակետը մեկն էր` Թուրքիայում ապրում են միայն թուրքեր: Խոսելով Հանրապետության հռչակումից հետո տեղի ունեցած իրադարձություններից , նշենք, որ  վարչապետ Իսմեթ Ինենյուն  չմոռացավ հայտարարել, որ իրենք  բացահայտ ազգայնականներ են: Ազգայնականությունը իրենց գործունեության հիմնաքարն է, ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են այդ  երկրում»: Այս քաղաքականությունը միշտ էլ եղել է հիմնականը՝ այն օրից երբ թուրքական տարրը իշխանության գլուխ անցավ, եւ հիմք դրվեց Թուրքական պետությանը: Ամեն ինչի թուրքացումը հանգեցրեց նրան, որ եթե  1923թ. միայն Ստամբուլում ապրում էր 148 998 հայ, ապա  1925թ. հայերի թիվը կրճատվեց մինչև 88 919-ի:

Հիմա, չնայած բացահայտ ազգայանական հայտարարաություններ պաշտոնյաների  կողմից հաճախ չեն հնչում, այնուամենայնիվ այն մնում է հիմնական, ներքին գաղափարախոսություն, կառավարման ձեւ, եւ առաջընթացի սկզբունք:  Հիմա ավելի ճկուն քաղաքագետները  բացահայտ չեն շահարկում նմանօրինակ հարցերը, քանի-որ առջեւում Եվրոմիության անդամակցության հարց կա, իսկ եվրոպական երկրները կարող են  այդ հայտարարություները  օգտագործել Թուրքիայի դեմ:

Ինչպիսի՞ն է եղել այս երգրում մարդահամարի անցկացման կարգը:

Առաջին անգամ Թուրքիայում պաշտոնապես  մարդահամար անցակվեց  1927 թվականին: Ավելի ուշ ընդունված որոշման համաձայն պետք է այն անցկացվեր  հինգ տարին մեկ: Սակայն, կան դեպքեր, երբ անցկացվել են նաեւ կրկնակի մարդահամարներ, որոնք եղել են օրենքի սահմաններում եւ տեղեկություններ են հաղորդել «գաղտնի բնակչության» մարդահամարի մասին: Գաղտնի մարդահամարների անցկացումը հետապնդել է լուրջ նպատակներ, եւ որ ամենակերեւորն է, պարզն ու հասկանալին՝ հետագայում շատ հեշտությամբ ոչ թուրք բնակչության  հետ հաշվեհարդար տեսնելու համար, իհարկե, այս նետը ուղղված էր առաջին հերթին  հայ բնակչությանը:

Այսպիսով, անցկացվել է երկու տեսակի մարդահամար, և «գաղտնի բնակչության» եւ «համընդհանուր»:  Գրեթե միշտ պաշտոնական տվյալները կեղծվել են, որոնց իրական նպատակն է եղել հնարավորինս ցույց տալ տարածաշրջանում թուրք տարրի գերակշռումը: Պարբերաբար անցկացվող մարդահամարի մատյաններում հետզհետե նվազեցվում էին ազգային փոքրամասնությունների թվաքանակը, եւ կան տեղեկություններ, որ որոշ տարածաշրջաներում դրանց թիվը երրորդ, կամ չորրորդ մարդահամարի ժամանակ արդեն զրոյացվում էր: Այս գործընթացում կարեւոր դերը  պատկանում էր պետական ուղղվածությանը, պաշտոնական հրամաններին, որոնք շատ հաճախ գաղտնի   էին պահվում, իսկ շատ հաճախ էլ ազգային փոքրամասնություների  թվաքանակը նվազում էր  բռնի մահմեդականացման  հետեւանքով:

Հերթական անգամ Թուրքիայում իրականացված մարդահամարի  արդյունքները հրապարակվել են 2010 թվականի հունվարի քսանհինգին:  Վերջին՝ 2008 թվականի մարդահամարի տվյալներով, Թուրքիայի բնակչությունը կազմում էր 71 մլն 517 հազար 100 մարդ: Այս ցուցանիշը աճել է շոււրջ մեկ միլիոնով , կազմելով 72 մլն 561 հազար 312 մարդ: 81 գավառներից 67-ում արձանագրվել է բնակչության աճ, իսկ  14-ում՝ նվազում: Ամենամեծ աճ է գրանցվել Չանքըրըյում, Բիլեջիքում եւ Իսփարթայում, անկում է նկատվել Թունջելիյում, Արդահանում եւ Կարսում Բնակչության  75,5% ապրում են քաղաքներում եւ  գավառներում, իսկ 24,5 % գյուղերում: Ընդհանուր բնակչության 17,8% ապրում է Ստամբուլում: Աշխատունակ է համարվում 67%:  26% են կազմում 0-14 տարեկանները, իսկ 7% 65-ից բարձր: Մեկ քառակուսի կիլոմետրում էլ միջին հաշվով բնակվում է 94 հոգի:

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակումները տեղ են գտել մի շարք ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ վիճակագրական ծառայության պաշտոնական էջում: Մարդահամարի տվյալներում ոչ մի հղում չկա ազգային փոքրամասնությունների եւ հայերի մասին: Ոչ թուրքական տարրի առկայությունը միշտ էլ Թուրքիայի կողմից դիտարկվել է իբրեւ սպառնալիք սեփական պետության դեմ: Այսօր, ինչպես եւ անցյալում, աշխատանքներ  են տարվում  ոչ թուրքական տարրը վերացնելու նպատակով, տպագրում փաստաթղթեր, կամ անցկացնում հարցումներ ու վիճակագրություններ, որոնցում կամաց-կամաց զրոյականի հասցնելով այլակրոնների, այլազգի ներկայացուցիչների դերը, հավատացնում են սեփական երկրին, որ իսկապես դրանք այլեւս գոյություն չունեն: Բայց չէ՞որ անկախ վիճակագրության եւ թղթերի վրա գրանցված տվյալների փոքրամասնությունները, եւ հայերը, որոնցից այդքան վախենում եք , շարունակում են իրենց գոյությունը...

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 945 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.221.110.87

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am