Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Հունվար » 17 » ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՏԵՒՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է...
06:22
ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՏԵՒՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է...

Հրանտ Դինքի սպանությունից անցել է երեք տարի, սակայն դատավարության մեջ չկա որեւէ լուրջ տեղաշարժ: Փաստաբանները համոզված են, որ ոճրագործությունը կատարվել է պետական մակարդակով:

2007թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց թուրք անչափահաս ոճրագործի արձակաց գնդակից սպանվեց թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

Տասնութ կասկածյալներ մեղադրվեցին  սպանության կազմակերպման մեջ, իսկ ոճրագործության անմիջական   կատարմամբ մեղադրվեց  17-ամյա Օգյուն Սամաստը: Քանի որ գործով անցնում էին անչափահասներ, դատական նիստը, տեղի օրենսդրության համաձայն, անցկացվեց դռնփակ: Այս դատական նիստին մասնակցում էին նաեւ 500 փաստաբաններ, որոնք համոզված էին, որ կհասնեն արդարության բացահայտմանը:

Այս տարի լրանում է Դինքի մահվան երրորդ տարին: Ինչպես նախորդ երկու տարին այս անգամ եւս արդարության բացահայտման կողմնակիցները քաղաքակիրթ հասարակության ուշադրությունն են փորձում հրավիրել Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին եւ իրադարձությունների՝ հանդես գալով «Ոճիրն ընդունում ենք, պահանջում արդարադատություն» կոչերով:

2010թ. Հունվարի 19՝ երրորդ տարելիցի կապակցությամբ, Դինքի սպանության գործով դատավարության փաստաբան Ֆեթհիյե Չեթինը եւ Դենիզ Թունայը տեղեկացնում են, որ գործով բոլոր դատավարությունների, ինչպես նաեւ մինչ սպանություն եւ սպանությունից հետո առկա բոլոր  տարրերի միավորմամաբ կարելի է բացահայտել ոճրագործությունը:

 Չեթինը եւ Թունայը, ոճրագործության համար հող նախապատրաստած իրադարձությունները եւ դրան հաջորդած  երեք տարիներին  տեղի ունեցած դեպքերին հետեւելով  պատրաստել են  15 էջերից բաղկացած զեկույց, որում  հստակ կերպով մատնանշված են  ոճրագործները: Փաստաբանները համոզված են, որ ոճրագործությունը կատարվել է պետական մակարդակով, սակայն, երբ այս մասին լինում են որոշակի փաստեր հարցաքննության ենթական անձինք  անմիջապես մեկուսացվում են:

Փաստաբանները զեկույցի նախաբանում գրում են.«Լրացավ ոճրագործության երեք տարին, սակայն, բոլորովին էլ չափազանցեցված չէ այն, որ մենք դեռեւս նույն տեղում ենք»:

Զեկույցը մանրամասնորեն պատմում է  այն բոլոր փաստերն ու դեպքերը , որոնք նախորդեցին  Դինքի սպանության, եւ որոնք առաջնորդեցին դեպի Դինք սպանություն:

Ոճրագործությունն ունեցել է նախապատրաստությունների բավական լուրջ շրջան: Իշխանությունները տեղյակ են եղել  ոճրագործների գործունեության, նրանց ծրագրերի, ինչպես նաեւ այն, որ որպես թիրախ այդ անգամ պետք է ընտրվեր Հրանտ Դինքը: Փաստաբանների ուսումնասիրությունների արդյունքում, բացահայտվել է Հրանտ Դինք ոճրագործության նախնական ողջ ծրագիրը, որի անդամների մասնակցությունը «Էրգենեքոն»-ին բոլորովին էլ պատահական չի: Բոլոր մասնակից անդամները ունեցել են  առնչություն ոչ միայն այս հանցավոր խմբակցությանը, այլեւ պետական այրերին, եւ նույնիսկ որոշ դեպքերում համագործակցել են պետական պաշտոնյաների հետ, ինչպիսիք են Ստանբուլի քաղաքապետ  Էռգյուն Գյնուգյոռը, ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն, Տրապիզոնի հետախուզության վարչության պատասխանատու Մեհմեդ Այհանը, Ստամբուլի եւ Անկարայի հետախուզական վարչությունները եւ այլն:

Հրանտ Դինքից բացի զեկույցի մեջ նշվում են նաեւ այն բոլոր անձինք, ովքեր ինչ որ կերպ փորձել էին ուշադրություն  հրավիրել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վրա, որոնց հետ եւ հաշվեհարդար էին տեսել ազգայնականները: Օրինակ՝ Բասքան Օռանը եւ Իբրահիմ Քաբօղլուն պատրաստել էին ազգային փոքրամասնություննեի մաին զեկույց, զեկույցից շատ չանցած ենթարկվեցին պատասխանատվության, «Կայսրության կործանման շրջանում օսմանցի հայերը»  խորագիրը կրող կոնֆերանսի կազամակերպիչները ենթրկվեցին Քերինչսիզի ազգայնական ոտնձգություննրին:

Տրապիզոնի կաթոլիկ եկեղեցու հոգեւորական Անդրեա Սանթորոն սպանվեց 16 ամյա Օ.Ա.-ի կողմից եւ այլն:

Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալները Տրապիզոնի Փելիթլի քաղաքում էին  ապրում, իսկ տեղի ոստիկանության կողմից վերահսկվում էին նրանց գործողությունները:

Ոստիականական գործակալ Էրհան Թունջելիին  Տրապիզոնի ոստիկանական ուժերը հանձնարարել էին Յասին Հայալի  վերաբերյալ տեղեկություններ հավաքել:

Յասին Հայալը ասել է, որ սպանելու են Հրանտ Դինքին: Այս մասին Էռհան Թունջելին հայտնել է Տրապիզոնի  հետախուզական վարչությանը, որտեղից էլ  2006թ. Փետրվարի 17-ին գրություն է ուղարկվել Ստամբուլի եւ Անկարայի հետախուզական վարչություներին: Այս գրության մեջ հստակ կերպով ասվում է, որ գործողություններ են կատարվելու Հրանտ Դինքի նկատմամբ: 

 Այս դեպքերից էլ դեռ շատ ավելի վաղ, դեռեւս 2004թ.ին Ստամբուլի հետախուզական կազմակերպությունը  ամեն ինչից տեղյակ էր:

«Այն վարչակարգը, որով առաջնորդվում ենք մենք, նման պայմաններում այս ոճրագործությունըւ երբեք չի կարող բացահայտվել»,- նշում են փաստաբանները: Նշենք, որ մի քանի թուրքական լրատվամիջոցներ անդրադառնալով զեկույցին իբրեւ վերնագիր ընտրել էին հենց այս նախադասություն:

Դինքի գործով փաստաբանները հունվար19-ին ներկայացվելիք զեկույցում տալիս են հետեւյալ եզրահանգումները.« Անհնար է հավատալ, որ ոճիրը իրագործել են երեք-հինգ ազգայնական գաղափարներով լցված երիտասարդներ, ինչպես նաեւ հնարավոր չէ հավատալ այն տեսակետին, թե իբր ոճիրը կատարվել է ոչ իրավական կառույցի կողմից, որոնք այն իրագործել են օգտագործելով այդ երիտասարդներին»:

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 905 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.138.125.2

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am