Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 25 » ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՒՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
23:14
ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՒՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Մի շարք լրատվամիջոցներ շարունակում են անդրադառնալ Էրդողանի կողմից վերջերս արված հայտարարությանը: Վարչապետի հայտարարությունը քննդատության արժանացավ անգամ սեփական թիմակիցների կողմից, իսկ երկրի նախագահը այն որակեց, որպես սխալ մեկնաբանություն: Սակայն, այնուամենայնիվ, պետք է ասել, որ վարչապետի հայտարարությունը զայրույթ էր առաջացրել թե հասարակ թուրք քաղաքացիների մոտ եւ թե լրատվամիջոցներից շատերին: Հայկական կողմն  այս հայտարարությունը որակեց, որպես նոր ժամանակների ցեղասպանություն: Եւ երկրի մի շարք առաջնորդներ հանդես եկան կոչերով, որ հայերը անհապաղ պետք է վերադառնան իրենց երկիրը, որովհետեւ 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը եւս սկիզբ առավ հենց նմանատիպ տեղահանության կոչերով: Բոլորովին վերջերս քննադատությամբ հանդես եկավ նաեւ թուրքական «Թարաֆ» թերթը: Թերթի 14 ընթերցողներ նամակա էին ուղարկել թերթին, որտեղ նրանք դատապարտում էին իրենց երկրի վարչապետի կողմից նման անգութ վերաբերմունքը, իրենց ցավակցություններն էին հայտնում 1915 թ. տեղի ունեցած ողբերգությունների կապակցությամբ  իրենց կարեկցանքն էին հղում հայազգի եղբայրներին: Թուրքական թերթերը հոդվածը  որակեցին որպես «թարաֆի» կողմից անհավատալի կեցվաք: Սակայն մեր կարծիքով սա բոլորովին էլ անհավատալի չէ, այլ  հստակորեն եւ ճիշտ արտահայտված  քննադատական վերաբերմունք:

Բոլորովին այլ է  Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Շիրինիօղլու հայտարարությունը: Նախօրեին հանդիպում ունենալով վարչապետ Էրդողանի հետ , նա  «Cnnturk»-փոխանցմամաբ լրարողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է. «Ես կարծում եմ, որ վարչապետի արված հայտարարությունը բոլորովին էլ սրտանց չի արված, այն ուղղակի արտահայտված խոսք է: Իսկ ինչ վերբերվում է մեր վարչապետին, ապա, բոլորից էլ շուտ նա տեր կկանգնի հայերիս: Ես լինելով Թուրքիայի հանրապետության քաղաքացի չեմ տխրում այդ հայտարարությամբ, իսկ դրա պատճառն այն է, որ ես վստահում եմ մեր վարչապետին եւ նրա մեծ սրտին, եթե վարչապետին հրամայեն նրանց վտարել, ապա առաջին հերթի նա ինքը դեմ կկանգնի վտարմանը, եւ թույլ չի տա»: Ապա անդրադառնալով հայտարարությունից անմիջապես հետո Գումքափույում հավաքված հայերի աղերսաննքներին, արտահայտել է իր տխրությունը՝ երեւույթի իր ընկալմանը բնորոշ:

«Ես հայ եմ, սակայն ես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եմ: Իմ հայացքները պետք է համընկնեն թուրքական պետության շահեին: Հայաստանը մեր հարեւան պետությունն է: Անշուշտ,  իբրեւ արմատներով հայ, ես սրտով կապված եմ այդ երկրին:  Բայց ինձ համար կարեւոր են Թուրքական շահերը: Ես կարծում եմ, որ հարգարժան վարչապետը եւ պարոն Սարգսյանը կարող են այս հարցի համար լուծում գտնել: Ես հուսով եմ, որ Հայաստանն ու Թուրքիան ապրելու են այնպիսի սիրով եւ համերաշխությամ, ինչպես դա  առկա էր սրանից 100 տարի առաջ: Պետք չէ շատ կառչել պատմությանը: Ինչպես ասում է մեր վարչապետը՝ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին»,- ասել է Շիրինիօղլուն:

Նա նաեւ պատասխանել է լրագրողի՝ 1915 թ. վերաբերյալ տրված հարցերին: Նրա կարծիքով այդ իրադարձությունները հրահրվել են մի երրորդ պետության կողմից՝ աղճատելու համար միմյանց այդքան սիրող երկու եղբայրների համերաշխությունը.« Ցավոք մեր այս երկու եղբայրների վեճը ժամանակի ընթացքում վատ վերջ ունեցավ: Ես հույս ունեմ, որ վարչապետ Էրդողանը եւ պարոն Սարգսյանը կլուծեն այս հարցը»:

Ցավալի է անշուշտ նման մոտեցում եւ նման պատկերացումը: Ժամանակները փոխվել են, բայց հայերի, չգիեմ ինչպպես անվանեմ, նորի՞ց միամտություն թե՞, նորից նույնն է մնացել: Դարասկզբին նման հավատարմություն ունեին մեր անվանի մտավորականները, ինչպիսին էր նաեւ Գրիգոր Զոհրապը: Ինչպե՞ս հատուցեց նրա մտերիմ ու բարեկամ Թալեաթը Զոհրապի նվիրումն ու ընկերությունը: Մի մարդ, որը Թուրքիայի համար արել էր անհնարին ծառայություններ, նույնիսկ գերեզմանում թաղվելու բաղտավորությանը չարժանացրին: Հիմա կրկնվո՞ւմ է , արդյոք պատմությունը:

Իզուր չեն հայերը բողոքում թուրքաբանկ հայերից, որովհետեւ վերջիններս հարուստ են ունեն իրենց դիրքը, ինչու չէ նրանք նաեւ շատ ու շատ պարագաներում հրամայող, առաջնորդ: Իսկ նոր մեկնածները մեծմասամբ աաղքատ, առանց կրթության, առանց աշխատանքի, չունեն տարրական կարիքները բավարարելու համար նախնական գումար, ու անում են ամենանողկալի աշխատանքը թուրքերի համար: Մերոնք, մեր խեղճ հայրենակիցները մաքրում են թուրքի տունը, ավլում նրա բակն ու զուգարանը, լվանում թուրք պառավի ոտներն ու շորերը: Սա ցածր խավ է, որը լոկ կարող է գոյատեւել, մինչեւ…

Իսկ տեղի՝ դիրքի ու որոշ նյութկան կարողությունների հասած հայերի համար սրանք ամոթալի երեւույթներ են: Գուցե կարելի է նրանց ե՞ւս հասկանալ: Քաղաքակրթությունների բախումը շատ ահռելի է: Ցավ ես ապրում, մեծ ցավ՝ ամոթի հետ շաղախված, 1.5000 անթանղների ցավը…

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1093 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    52.15.71.15

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am