Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 22 » ԹՈՒՐՔԵՐԸ ՏԱԳՆԱՊԻ ՄԵՋ ԵՆ
03:45
ԹՈՒՐՔԵՐԸ ՏԱԳՆԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Թուրքերը լավ դիվանագետներ են, բայց երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը նրանք ոչ մի դիվանագիտական մոտեցում չեն կարողանում ցուցաբերել, խուճապի են մատնվում եւ սկսում խոսել միմիայն սպառնալիքների լեզվով: Այդ սպառնալիքները ուղղված են լինում հարեւվան երկրներին, խորհրդարաններին, կամ հենց իրենց իսկ քաղաքացիներին, որոնք ինչ-որ չափով փորձ են անում արդարադատ երեւալ ու ասել ցեղասպանության վերաբերյալ ճշմարտանման արտահայտություններ:

Մենք՝ հայերս, դեռ հստակ չենք էլ ծրագրել, թե ցեղասպանությունը  իրավական դաշտ տեղափոխելուց հետո  ի՞նչ ենք պահանջելու Թուրքիայից, բայց երրորդ պետության ճանաչման դեպքում արդեն Թուրքիան նյարդային ջղաձգություն է դրսեւորում: Թուրքական կողմի նման վարքագծի պատճառները երկուսն են՝ խանգարելու համար ճանաչման գործընթացը, եւ հայկական կողմի հնարավո պահանջներից խույս տալու մտայնությունները:  Եթե ԱՄՆ-ի պարագայում թուրքական կողմը այն որակեց, որպես տեղում  հայկական մեծ համայնքի եւ լոբիի քարզչության արդյունք, ապա նույնը հնարավոր չեղավ ասել Շվեդիայի տարբերակում, որովհետեւ, այս երկրում թուրքական երեք միլիոնանոց հայանքի համեմատությամբ կարելի է ասել հայերը խիստ սակավաթիվ էին: Այս երկրում  մարտի 11-ին մեկ ձայնի առավելությամբ ընդունվեց հայոց ցեղասպանության դատապարտող որոշումը: Թուրքական համայնքը օգտվելով Շվեդիայի նախագահի վերաբերմունքից, այն է, պաշտոնական ներողություն Թուրքիայից, որոշեց կազմակերպել բողոքի ակցիա: Շուրջ երեք միլիոնանոց  թուրքական ամբոխը կազմակերպեց ցույց: Ցույցի մասնակիցները կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էր.« Խորհրդարանը դատարան չէ. մի քաղաքականացրեք պատմությունը»:  Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում մարտի 21-ին տեղի ունեցած ցույցին մասնակցել են նաեւ ադրբեջանական, ույղուրական, թաթարական եւ թուրքմենական համայնքներին պատկանող խմբեր:

Շվեդիայում ցեղասպանության ճանաչմանը ցույցով են հակադարձել թյուրքական համայանքի ներկայացուցիչները: Հյատնի չէ, թե այս համայնքի քանի տոկոսն էր շվեդիայի քաղաքացի եւ քանիսը փախստականի կարգավիճակով: 

«Սպառնալիք բոլորին» այս է ներկայիս Թուրքիայի կարգախոսը: Մարդիկ այս երկրում  թե ազգային փոքրամասնություն եւ թե ազգությամբ թուրք Թուրքիայի քաղաքացի դատապարտվում են մահվան, եթե խոսում են ցեղասպանության մասին, այսնինք եթե երեւույթները իրենց անուններով են կոչում:  Այս անգամ էլ կյանքի նկատմամաբ ոտնձգություններ պարունակող սպառնական բնույթի հաղոթդագրություններ է ստացել «Պատմության հետին սենյակ»-ը հաղորդման հեղինակ Փելին Բաթուն, որը Մուրադ Բարդաքչըյի եւ Էրհան Աֆյոնջուի հետ համատեղ վարում է այս ծրագիրը: Հաղորդման շրջանակներում խոսելով նաեւ Հայոց ցեղասպանության մասին, դրան հաջորդած օրերին ստանում է մի շարք սպառնալիքներ. « Մահվան սպառնալիքներով հաղորդագրություններ եմ ստանում, ասում են գնա՛ եւ հայերի դատապաշտպանը դարձիր: Ես ոչ մեկի դատապաշտպանը չեմ, չեմ էլ ուզում պաշտպանել ոչ հայերին, ոչ թուրքերին, ոչ էլ քրդերին: Այստեղ տեղի ունեցող իրական դեպքերը օբյեկտիվորեն քննարկում ենք: Ինչո՞ւ է իմ երկիրը դարձել այսչափ անհանդուրժող, հետին մտքեր հետապնդող, վատաբանող ու մարդուն սեւացնող: Կարծում եմ այս աեմնը գալիս է կառավարող դասակարգից եւ ազգային մենթալիտետից»,-ասել է Փելին Բաթունը հաղորդման ընթացքում: Թուրքերը դիվանագիտությունը մոռանում են, երբ խոսքը վերբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սա Թուրքիայի Աքքիլեսյան գառշապարն է...

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 1166 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.135.219.166

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am