Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 18 » ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԲՈԼՈՐԻ ԿՈՂՄԻՑ
00:29
ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԲՈԼՈՐԻ ԿՈՂՄԻՑ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից BBC–ի հեռուստաընկերությանը տրված հարցազրույցին քննադատաբար են անդրադառձել աշխարհի մի շար երկրների լրատվամիջոցներ: Վարչապետի դիրքրոշումը քննադատության է արժանացել հատկապես հայկական, թուրքական եւ ամերիկյան լրատվամիջոցների կողմից: Բոլորն անծտիր այս հայտարարությունը կապում են վերջին շրջանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հեռանկարներով:« Evrensel»-ի փոխանցմամաբ Էրդողանի հայտարարությունը մի նոր բռնագաղթ է, որը պետք է տեղի ունենա մեծ եղեռնից 95 տարի անց՝ 2010 թվականին: Այն կրկնությունը կլինի Նիգերյայի մի քանի տարի առաջ տեղի ունեցած իրդարձություններին, որը աշխարհով մեկ մեծ աղմուկ բարձրացրերց: Հատկապես Էրդողանին քննադատում են իր փոքրոգության, եւ Ցեղասպանությունը, որպես միջազգային խնդիր, նրա հակազդումը անօգնական եւ անպաշտպան փոքրիկ համայնքի առկայությամբ, որն այսօր երկրաշարժի եւ հենց Թուրքիայի շրջափակման հետեւանքով կանգնած է երկիրը աղտագաղթելու խնդրի առջեւ: Լրատվամիջողները անդրադառնում են նաեւ այն խնդրին, որ հայերից շատերը այնտեղ ապրում են թաքցնելով իրեցն ազգային պատկանելիությունը, որովհետեւ քաջ գիտակցում են, որ իրենք այդ երկրում այնքան էլ ապահովված չեն: «CİHAN»- փոխանցմամաբ Հալաջօղլուն կողմ է արտահայտվել Էրդողանի հայտարարությանը, եւ հավելել, որ հիրավի, եթե կան փախստականի կարգավիճակով հայեր, ապա նրանց պետք է վտարել երկրից, որովհետեւ նրանք ասյտեղ թե իրենց են պահում եւ թե վաստակած գումարը ուղարկում են հայաստանյան իրենց բարեկամներին, եւ եթե շարունակվի այսպես, մենք չձեռնարկենք ոչինչ, ապա կամաց-կամաց ամբողջ Հայաստանը կտեղափոխվի այստեղ:

«Cnnturk»-ը. Գրում է.« Ճիշտ այն ժամանակ, երբ մենք ջանք ենք թափում աշխարհին համոզելու, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել մեր վարչապետը վեր է կանգնում ու հանրությանը ասում, որ 100 000 հայերի մենք կվտարենք մեր երկրից: Գուցե սա շփոթմո՞ւնք է, լեզվի սայթաքո՞ւմ: Մի չմտածված քաղաքականությո՞ւն: Կամ գուցե վարչապետը մտածեց այս կերպ վախեցնե՞լ այն երկրներին, որոնք կարող են ճանաչել հայոց ցեղասպանությունը: Կամ էլ գուցե մի խորհրդատուի անմիտ գյո՞ւտ: Մի՞ թե վարչապետը չմտածեց, որ ամբողջ աշխարհը կմտածի, որ միլիոն ու կես հայերի իրենց սեփական հողից քշեցին սպանեցին ու տիրացան, իսկ հիմա ի՞նչ է նրանց համար 100 000-անոց խեղճ ու կրակ համայնքը, որ նրանց էլ մի նոր բռնագաղթ չպատրաստեն: Թուրքիայի վարկանիշը կարող էր բարձրանալ միայն այն դեպքում, եթե ընդհակառակը նրանց պաշտպաներ, օգներ, ոչ թե հարյուրավոր հայերի ձերբակալեր ու ուղարկեր Հայաստան: Այդ կլինի երկրորդ բռնագաղթը հայերի համար: Նրանք կարող են վաղը դառնալ մեր ամենակայուն լոբին: Ավելի ճիշտ կլիներ, նրանց նկատմամբ փափկություն ցուցաբերել, ու նրանց հրավիրել մեր երկիր: Իսկ Եվրոպան մեզ կընդուներ որպես քաղաքակիրթ երկիր, եւ ոչ թե բռապետությու: Այժմ մենք սպասում ենք, որ վարչապետը հանդես գա մի նոր հայտարարությամբ եւ ասի, որ նման որոշում չի լինելու:

«Hürriyet»-ն էլ գրում է, որ եթե այդկերպ Թուրքիան վարվի կնմանվի Նացիստական Գերմանիային.« Մեր քաղաքականությունը նմանվում է չարչիության, մենք մոռանում ենք մեր ժողովրդի մասին, մոռանում, որ մենք էլ դրսում փախստականներ ունենք, եւ ինչ է լինելու նրանց ճակատագիրը, երբ մենք աշխարհին ենք ներկայանում այս օրինակով, ետ ենք կանչում մեր դեսպաններին: Ցեղասպանության ճանաչել չճանաչելու խնդիրը ոչ քաղաքական է, ոչ պատմաբաններ գործ, այլ այն իրավական հարթության վրա քննարկվելիք եւ լուծվելիք խնդիր է: Այն պետք է լուծել միջազգային դատարան դիմելով»,- գրում է թերթը:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 945 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.191.88.249

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am