Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 17 » ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ
23:50
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ

Ամեն մի պատեհ առիթի դեպքում Թուրքիան իր հարեւանների, դաշնակիցների կամ էլ պարզապես քաղաքական գործընկերների հետ սկսում է խոսել սպառնալիքների լեզվով: Այս երկրում առողջ մրցակցություն ասվածը, քաղաքական երկխոսություն, կամ էլ բուն ճշմարտության ընդունում գոյություն չունի: Երբ խոսքը վերաբերում է Եվրոմիության անդամակցությանը Թուրքան, ի դեմս վարչապես Էրդողանի, ամենանպատակահարմար սպառնալիքը արտահայտում է այսպես.«  Մենք պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները ու հասնենք մեր գերագույն նպատակին` անդամակցությանը: Պայքա՜ր, պայքա՜ր, այնքան ժամանակ քանի դեռ մեզ ասում են` ոչ: Հինգ միլիոն թուրքեր են ապրում ԵՄ-ի երկրներում, հետո ինչ,  որ ոչ եք ասում, միեւնույն է` մենք արդեն այդտեղ ենք: Եթե մեզ չեք ընդունում, ինքներդ եք կորուստներ կրում: Ինչո՞ւ, որովհետու թուրքը  բեռ չի դառնում ոչ մեկին, այլ ինքն է կրում ուրիշի բեռն իր վրա: Դա մեր ազգային կերտվածքն է»,- գրում է  «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Ելույթի վերջում էրդողանը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը,  իրենց «արդար»  պահանջի` հայկական արխիվների չբացելու վերաբերյալ անում ենթադրություններ, թե մենք հին ժողովուրդ ենք ու այլեւս չենք խաբվի մեծ փորձառություն ունենք, ու պետք է ծանրակշիռ գործենք: Նախ մեր հարեւանների հետ պետք է հաստատենք խաղաղություն, իսկ դրա համար պետք է լուծել Ղարաբաղյան հարցը, իսկ հետո մեր օղակները կընդարձակենք,  այնպես` ինչպես իր օղակներն է տարածում գետի մեջ նետված քարը:

Թուրքիան մոռանալով իր աշխարհասփյուռ տասնյակ միլիոնների հասնող գաղութի մասին, հիմա էլ սպառնալիքի թիրախ է դարձրել Թուրքիայում ապրող հայերին: BBC-ին տրված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է հետեւյալ միտքը. « Բա ի՞նչ եմ անելու ես վաղը, պետք լինի վաղը այդ հարյուր հազարին էլ կասեմ, հայդե ձեր երկիր»: Ապա անդրադառնալով « զրո պրոբլեմին» ասել է. «Մենք մեր ձեռքը դիմացինին ենք ձգում սիրով եւ հանուն խաղաղության, բայց նունը չենք ստանում, բավական է»: Ապա շարունակելով  պատասխանել Հյուսեին Ալքանի հարցերին, ասել է.« Մեզ բոլորովին չի հուզում այն երկրների դիրքորոշումը, որոնք ըդունում են հայոց ցեղասպանությունը: Այս երկրները ոչ մի իրավունք չունեն խառնվելու Հայաստանում եւ Թուրքիայում առկա խնդիրներն: Ո՞վ է տվել նրանց այդ իրավունքը: Եթե լուծվելիք խնդիրներ կան դրանք երկու երկրների միջեւ են: Իսկ մյուս պետությունները այս խնդիրը դարձրել են հերթական շոուներից մեկը, եւ ոչ մի բանով չեն կարող օգնել, ավելին, խոչնդողտում են հայ-թուրքական հարաբերությունները»:

Այսպիսով Էրդողանը անում է մի հայտարարություն մոռանալով միլիոնավոր թուրքերի մասին, որոնք այսօր գտնվում են այլ երկրներում: Եթե Թուրքիան իր հարաբերությունները խզում է ԱՄՆ-ի հետ, ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրների հետ, իսկ իրադարձությունների զարգացումների առնչությամբ սպառնում մի քանի  հազար հայերի առկայությամբ, ուրեմն պետք է դրսեւորի այնքան բարոյականություն, որ ետ կանչի աշխարասփյուռ Թուրքական գաղութին: Չէ՞որ սպառնալիքների առկայությունը, այստեղ խոչընդոտում է նաեւ թուրքական համայնքին: Այս պետությունն այսօր ետ է կանչում իր դեսպաններին, արգելում զբոսաշրջությունը, դուրս է հանում հայկական համայնքին, իսկ այս գործողություններով նորից ու նորից հանրությանը հիշեցնում, որ Թուրքիան երբեք չի փոխվի...

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1042 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.133.147.252

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am