ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՊՐՈՒՄ ԹՈՒՐՔԱՀԱՅԵՐԸ - 17 Марта 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 17 » ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՊՐՈՒՄ ԹՈՒՐՔԱՀԱՅԵՐԸ
01:27
ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՊՐՈՒՄ ԹՈՒՐՔԱՀԱՅԵՐԸ

BBC–ին տրված հարցազրույցում Էրդողանը դիմել է հերթական սպառնալիքների լեզվին: «100 000 հայեր կան, որոնք ապօրինի շաունակում են ապրել եւ աշխատել Թուրքիայում, ես կարող եմ նրանց վաղը ասել վեր կացեք ու գնացեք ձեր հայրենիքը»: Այս հայտարարությանը անդրադառնալով թուրքական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ իբր այն շատ է տխրեցրել եւ վախեցրել տեղի հայերին, հիմնականում, վերջին շրջանում տեղափոխված եւ  առանց պաշտոնական թույլտվության Թուրքիայում բնակություն հաստատած հայերին: «IHA» լրատվական կայքն անդրադառնալով այս ելույթին գրում է. «Հայերը այս հայտարարությունից հետո անմիջապես մեկնել են Գում –քափուի հայկական եկեղեցին ու աղոթք արել, ինչպես նաեւ դիմել են Էրդողանին, խնդրանքով, որ իրենք այստեղ հաց են վաստակում, ապրում են, չեն ցանկանում գնալ այդ երկրից, իրենք այստեղ  են միայն մի կտոր հացի պատճառով: Ապա դիմել են նաեւ ԱՄՆ-ին թե եթե մեզ ապահովեք աշխատանքով՝ մենք էլ կգնանք մեր երկիրը, մեր միտքն ու օրը անցնում է հաց վաստակելու հոգսով, մենք ուրիշ խնդիր չունենք: իսկ ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, ապա իրենք շատ տխրել են»: Տեղի հայերից մեկը՝ Վարուժան Գասպարյանը իբր ասել է, թե ես այլեւս չեմ էլ ուզում հայ լինել ու հայ կոչվել, այս իրադարձություններից արդեն ձանձրացել եմ: Ես հրաժարվում եմ իմ հայ լինելուց: Եթե այստեղ հիվանդ ես քեզ խնամում են, Հայաստանում հիվանդներին ոչ ոք բանի տեղ չի դնում: Ես արդեն յոթը տարի է այստեղ եմ, ապրում եմ շատ խաղաղ, բոլորի հետ լեզու եմ գտնում: Ես կմեռնեմ հանուն վարչապետ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի: Թող փակվեն այս բոլոր զրույցները: Ես Թուրքիայից չեմ ուզում գնալ: Թուրքի հետ ամուսանացած Անաի անունով մեկն էլ իբր ասել է, եթե մեզ այստեղից հանեն մենք նորից կվերադառնանք: Ես 20տարի է այստեղ եմ, ամուսնացել եմ, երեխաներ ունեմ: Ես դիմում եմ վարչապետին, որ նա մեզ այստեղից չվռնդի:

Հայ ժողովուրդը երբեք չի ապրել հանուն մի կտոր հացի, չի ուրացել իր երկիրը, կրոնն ու ազգությունը, ի՝նչ օրի ենք հասել, ո՞ւր ենք հասել մենք: Օտարի լուծը ինչո՞ւ է հայի համար «քաղցր»: Օտարի թունավորված շաքարով էլի՞ պիտի մենք խաբնվենք: 95 տարի առաջ մեզ մեր հայրերի ու պապերի հողից նույն թուրքերը քարշ տվեցին դեպի Դեր-զոր: Հիմա Թուրքական Ստամբուլում, ինչն է նրանց այդքան հարազատ:

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 682 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am