ՍՊԱՍՎԱԾ ԳԻՐՔԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ - 14 Мая 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 14 » ՍՊԱՍՎԱԾ ԳԻՐՔԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
13:33
ՍՊԱՍՎԱԾ ԳԻՐՔԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

 Գրող Քեմալ Յալչընի` բանավոր պատմական աշխատությունը ներկայացնում է Անատոլիայի երեսունվեց զավակների իրական պատմություները: «Հարյուրամյակի վկա Անատոլիայի զավակները» վերատառությամբ  գրքում տեղ են գտել վերջին հարյուրամյակում Թուրքիայից հարկադրաբար հեռացված եւ  աշխարհի չորս կողմը սփռված հայերի, քրդերի, թուրքերի, հույների, արաբների, լազերի, զազաների, ասորիների, ալեւիների իրական կյանքի պատմություններ:  Նրանք  այնուհետ երբեք չմոռացան Անատոլիան, իրենց ծննդավայրերը երբեք, սակայն, չմոռացան: Նրանք, չնայած իրենց  հեռանալուց հետո անցել են  երկար տարիներ եւ  շատ ցավալի դեպքեր են տեղի ունեցել, սակայն «որտեղացի՞ եք» հարցին դեռ շարունակում են պատասխանել՝ «ստամուլցի եմ», «կապադովկիացի», «թոքաթցի», «սվասցի», «մալաթիացի», «իգդիրցի», «միդյաթցի»:  Ի՞նչ է պատահել այդ մարդկանց: 1914 թ. օսմանյան մարդահամարի համաձայն` Թուրքիայի հանրապետության ներկայիս սահմաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը կազմում էր մոտավորապես 16,5  միլիոն: Այդ բնակչության մոտ չորս միլիոնը կազմում էին հայեր, հույներ, ասորիներ, հրեաներ, եզդիներ եւ  այլ ոչ մահմեդական ազգեր: 94 տարի անց` 2008 թ., Թուրքիայի սահմաններում մնացել էին ընդամենը  հարյուր հազարի չափ քրիստոնյա: Քրիստոնյա բնակչության նվազումը կախված էր Հանրապետական շրջանում բնակչության փոխանակումներից եւ գաղթերից, ինչպես նաեւ հատկապես 1955 թ. սեպտեմբերի 6-7-ից հետո, երբ շատերը արտագաղթեցին եվրոպական երկրներ, Ամերիկա, Կանադա, Աստրիա. ոմանք կամավոր, ոմանք էլ` անկախ իրենց կամքից սփռվեցին աշխարհի չորս ծագերը: Բացի այդ՝ 1971 թ. մարտի 12-ի և 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական  հեղաշրջումներից հետո Թուրքիայի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, քաղաքական պատճառներից ելնելով, ապաստան գտան արեւմտաեվրոպական երկրներում: Այդ հոսքը շարունակվեց երկար տարիներ` հակառակ բոլոր արգելքներին ու դժվարություններին: Ահա այս զրկանքները շարունակվել են տարիներ շարունակ, իսկ նրանց կյանքի պատմություններն արտացոլված են «Անատոլիայի զավակները՝ հարյուրամյակի վկաներ» գրքում: Այս զրկյալները Անատոլիայի հարազատ զավակներն են, որոնք ապրում են հայրենիքի կարոտով ու իրենց անցյալի դառը, միեւնույն ժամանակ   քաղցր հուշերով: Նրանցից  յուրաքանչյուրը վերջին հարյուրամյակի կենդանի վկան է: Անատոլիայի զավակների ուրախություներնն էլ են մերը, դառնություններն էլ: Երբեք թող չմոռացվեն Անատոլիայի զավակները, թող երբե՛ք այդ ցավը չլինի… Անատոլիայի զավակները՝ հարյուրամյակի վկաներ «Այս գրքը, իբրեւ մի խարտարան, ընթերցելու եք այն բոլոր արհավիրքները, որոնք անցան  Անատոլիայում ապրող տարբեր կրոնների, լեզուների, ազգությունների եւ մշակույթների պատկանող մարդկանց գլխով: Այն ինչ կկարդաք, չեք կարողանալու հավատալ, ու դուք , ինքներդ ձեզ հարց եք տալու. «Մի՞թե դա հնարավոր է: Մի՞թե որեւէ մայր նման բան կանի իր զավակին: Մի՞թե որեւէ պետություն այդպես կվարվի սեփական քաղաքացիների հետ»: Այս գրքում գրվածներն ընդամենը մեկ էջ են իրական կյանքից, մի կաթիլ` օվկիանոսից: «Անատոլիայի զավակները՝ հարյուրամյակի վկաներ» գիրքը կազմված է վերջին հարյուրամյակում Անատոլիայից, Թուրքիայից հեռացած, աշխարհի չորս կողմը սփռված մարդկանցից 36-ի իրական կյանքի պատմություններից, մարդիկ, ովքեր հեռացել են Թուրքիայից, բայց չեն կարողանում այն մոռանալ: Նրանք Անատոլիայի հարազատ զավակներն են, վերջին հարյուրամյակի կենդանի վկաները:

Քեմալ Յալչըն, memlekethaber.com

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1277 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am