ԱՐԱԲԿԻՐ - 14 Мая 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 14 » ԱՐԱԲԿԻՐ
03:20
ԱՐԱԲԿԻՐ

Արաբկիր, Արաբկեր, Արաբրակես, Արաբրակնուա, Արապկեր, Արապկիր, Արապրասեզ, Արապրաքեն, Արարոքա քաղաք, Արափեր, Արափիր, Արափկիր, Արեպքեր, Արեպքիր-Քաղաք Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում, Մալաթիայից մոտ 30 կմ հս, Ցաղմուր լեռան հյուսիսարեւելյան կողմում, Եփրատի աջակողմյան վտակ Արաբկիրի օժանդակ Անկոյի ջուր գետի (հնում Ոսկի գետ) աջ կողմում:  

Արապկիրը հիմնադրվել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու կողմից 1021 թ, Արաբրակնուա հռոմեական բերդաքաղաքի մոտ: Արապկիրը ամենահնագույն հայկական բնօրրաններից մեկն է: Քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են Ք.Ա 1200-ական թվականներին:

15-րդ դարում Արաբկիրի վրա գերիշխանություն է հաստատում Օսմանյան կայսրությունը: 1800-1830-ական թվականներին տեղի բնակչության թիվը հասնում էր 15.000-ի, որոնցից 12.000-ը հայեր էին: Սակայն 1830-50 –ական թվականներին բնաակչության թիվը խիստ նվազում է, հասնելով մոտ 9.000-ի: Թվաքանակի այս անկումը խոսում  է բնակավայրի հայության  վիճակի մասին: Այստեղ հալածանքները, հարկերի խստացումը այնքան էին դժվարացնում հայերի կյանքը, որ  նրանք այլեւ չդիմանալով՝ կամավոր հեռանում էին քաղաքից /Armenian house/:

1895 թթ. Արաբկիր գավառի բնակչությունը կազմել է 10.908  արական, եւ 11.152 իգական սեռի, ընդհանուր առմամաբ 22.060 անձ, որոնցից 9.072-ը հայեր էին /Malatya Tarihi ve Sosyoekonomik Durumu (M.Ö. 5500-M.S. 1920) Mevlut Oğuz sayfa 434-İstanbul-Kurtiş Matbaacılık 2000/:

Մ. Օրմանայնը «Հայոց Եկեղեցիները» գրքում, Արաբկիրի հայկական եկեղեցիների եւ հայ բնակչության մասին գրում է, որ 1911 թ. Արաբկիրն ուներ եպիսկոպոսություն: Տեղի հայերն բնակություն էին հաստատել 16 անուն թաղամասերում: Նրանց թիվն հասնում էր 19.500-ի, որոնցից 500-ը կաթոլիկ, 1.000-ը բողոքական եկեղեցու հետեւորդներ էին:  Այստեղ հայերն ունեին 20 եկեղեցի /Մ.Օրմանյան, «Հայոց եկեղեցիները», Բունեոսայրես, 1949թ. էջ 284/:


Ֆաբրիքաթորյան եղբայրների պամպակի արտադրության պիտակ

Այստեղ եւս ինչպես բոլոր հայկական շրջաններում արվեստն ու արհեստը ծաղկում էր հայերի ձեռամբ: Նրանք այգեգործության ու երկրագործության հետ մեկտեղ զբաղվում էին շերամապահությամբ, բամբակագործությամբ, զինագործությամբ, առևտրով:

19-րդ դարի երկրորդ կեսին Արաբկիր գավառի 84 անուն գյուղերից հայակական էին Վաշխեն կամ, Վաղշենը, Ծագը, Հասկնին, Էհնեն, Կրանին, Անջրդին /Անչթին 510/, Սաղմկան, Աղնին, Օճախը, Ամպրկան /Ամբրգան 250/,  Վանքը /129/, Խոռոչը, Մաշկերտը, Օվան, Ծապլվարը,  Շիփիկը /Չեփիկ 468/, Քուշնայը: Արաբկիրում հայտնի  սրբավայր էր Սուրբ Աստվածածին վանքը: Արաբկիրի հայտնի եկեղեցիներն էին ս. Աստվածածին,  ս.Հակոբ,  ս. Գեւորգ եւ ս. Լուսավորիչը:

Բացի եկեղեցիներից կային այլ սրբավայրեր եւս, որտեղ այցելում էին տեղի հայերը: Այդ սրաբավայրեն էին ս. Սարգիս, ս. Գևորգ, ս. Թագուհի, Կաթնաղբյուր, Ծակքար եւ այլ վայրեր:

Շատ ցավալի է իմանալով, որ այս սրբավայրերի նույնիսկ ավերակները մեր օրերում չկան: Արաբկիրի մայր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը կառուցվաել է  13-րդ դարում: Այն հանդիսանում է  Արեւմտյան Հյաստանում կառուցված ամենամեծ եկեղեցիներից մեկը: Այստեղ կարող էր տեղեվորվել 3.000 անձ: 1915թ. եկեղեցին թալանվել է, իսկ ավելի ուշ քանդվել: Ցեղասպանությունից հետո այս եկեղեցին նորոգվել է եւ օգտագործվել որպես դպրոց: Սակայն 1950թ. Արաբկիրի պաշտոնատար անձինք եկեղեցին քանդելու որոշում կայացրին: Այս բարբարոսկան միտքը թուրքական կառավարությունը իրականացրեց 1957 թ. պայթեցնելով եւ հիմնովին քանդելով այն:

«Արաբկիրի քաղաքապետարանի որոշմամաբ մայր եկեղեցու  հողատարածքը 28 005 լիրայով վաճառվեց  Հյուսեյին անունով մի արաբկիրցու»,- գրում է 1957 թ. Արաբկիրում տպագրվող շաբաթաթերթերից մեկը. «Այսպիսով  մեր ծննդավայրի մայր եկեղեցին՝ հավատքի տունը ոչնչացավ» /ntarnik L. Pladian New York 1969 –Arapkir Union, էջ 931/:  

Այս շրջանը հայտնի էր նաեւ իր կրթական կենտրոններով, որոնցից էին Մայր վարժարանը, Ս. Թարգմանչացը, Զարուհյան դպրոցը: Բացի այդ, գործում էին 14 դպրոցներ, որոնցում աշակերտների թիվը հասնում էր 962-ի:  


Կա՞ն արդյոք այսօր Արաբկիրում  հայեր

/Մեջբերումներ՝ Մուրթ Բեբիրօղլուի պատմածից/


«Այսօր Արաբկիրում կան վեցը հայեր: Նրանք, բոլորոն էլ ամուր արմատներ են ձգել իրենց հայրենի հողին, ու կարծես թե հազարամյա կաղնու նման չեն էլ ուզում հեռանալ մայր հողից: Այս հայերից մեկն էլ արաբկիրցի Սարգիս Միրեշողլուն է, հարյուրամյակը հատելուն մոտ Սարգիս բեյը: Վերջին հայերից մեկը  մահից առաջ կատարեց եւս մեկ անձնվեր գործ. Երբ Արաբկիրի մայր եկեղեցին քանդեցին, Սարգիս Բեյը գնեց եկեղեցու դուռը եւ այն բերելով Ստամբուլ հանձնեց պատրիարքարանի թանգարանին»: Ինքս անձամբ տեսել եմ այս հրաշալի դուռը: Այն Գում-քափույում գտնվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու Քազազ Ամիրա սրահի դռանն է տեղակայված:

«Ճիշտն ասած չգիտեմ,-շարունկաում է իր հուշերը Բեբիրօղլուն,- հիմա  Սարգիս բեյը կենդանի՞ է,  թե՝ ոչ: Որովհետեւ արդեն շատ ծեր էր: Արաբկիրի  հայերը իրար գտել են պատահաբար, ոչ-ոք մյուսի մասին նախապես չի իմացել: Այստեղ են ապրում Միքայելը  իր եղբոր հետ, Շեֆիք գյուղում Բաբկեն բեյը քրոջ հետ եւ Սարգիս  բեյը իր  խնամողի հետ:  Հայերը մեծամասնություն են կազմել հատկապես Շեփիկ գյուղում: Շեփիկում են ապրել սուննի մահմեդականներ, ալեվիներ եւ հայեր: Տարօրինակ է պատմությունը. Այս երեք՝ իրարից  տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչները ունեն միայն մեկ գերեզմանոց, իսկ տարբեր դավանանքի մարդիկ թաղված են կողք-կողքի: Սա կարծում եմ կրոնների հանդուրժողականության եզակի օրինակներից մեկն է: Ես շատ էի ցանկանում լինել գերեզմանոցում, ու գտնել իմ հարազատներին, բայց, երբ այնտեղ հասա ոչ մի հարազատի չգտա, որովհետեւ իմ պապն ու հայրը անթաղ էին մնացել Դեր-զորի ճանապարհին: Հետո մենք շատ փնտրեցինք մեր տան ճամփան: Ու մեր ոտքերը մեզ հանկարծ տարան ու կանգնեցրի մի անծանոթ հողակտորի առջեւ: Ոչինչ չկար հնից. Կանաչ մամուռի տակից հազիվ երեւելի  նշմարեցինք մեր փոքրիկ ջրմբարը, որի շնորհիվ ջրի պակաս ունեցող մեր գյուղում մեր այգին մշտապես կանաչ էր ու դալար: Հավաքվեցին հարեւանները, զարմանալի էր բոլորը միանգամից մեզ հիշեցին ու ճանաչեցին: Ես հարցրի, թե ո՞ւր է Ս. Գեւորգ  եկեղեցին: Այն եւս մեզ շատ մոտ պետք է լիներ: Մեզ ուղեկցող Հասանը մի քարակույտ  ցույց տվեց. «Այս եկեղեցու հետքն էլ մյուսների նման անհետացավ,- մտածեցի ես ու դառը տխրությմամբ հեռացա:  Հետո մենք ուզեցինք գնալ  Քյուչուք Չարշը թաղամաս: Այստեղ էլ էին հնում բնակվել հիմնականում հայեր: Անցանք Դեմիրքափը հայկական թաղամասի միջով: Ոչինչ չէր մնացել հնից: Ինձ համար ամենինչ շատ ծանր էր: Հասնելով մեր փնտրած թաղամասը, ես չկարողցա մտնել: Ու մենք հեռացանք:  Մեր հարեւաններից շատերի տները այդպես էլ մնացել էին, բայց այգիները չորացել էին, փոխվել էր ամենինչ: Դառն է, երբ այդքան մոտիկ էր քեզ ու այդքան հեռու»:

Մեծ Կոտորածը Արաբկիրցիներից կենդանի թողեց մի քանի մասունք: Դեգերող կենդանի մնացած 800 արաբկիրցիները  հաստատվեցին Արեւելյան Հայաստան, որտեղ եւ  Երևանի մոտ 1925թ. նոյեմբերի 29-ին հիմնադրեցին Նոր Արաբկիր ավանը:

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 1968 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 1
0   Спам
1 fragasser   (13.10.2012 08:59)
Здравствуйте.
Давайте делиться рецептами варенья?

Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am