ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԻԼԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱԲՈՒՆ» - 12 Мая 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 12 » ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԻԼԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱԲՈՒՆ»
12:19
ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԻԼԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱԲՈՒՆ»

Վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի են դարձել ցեղասպանության վերաբերյալ գրքերի տպագրումը, քննարկումների կազմակերպումը, որոնցում շատ հաճախ տեղ են գտնում. «Թուրքան պետք է անցյալի հետ առերեսվի» արտահայտությունները:

Այս քննարկումները հատկապես ակտիվացան լուսահոգի Հրանտ Դինքի սպանությունից հետո: Եղան նաեւ համարձակ մտավորականներ, որոնք չկարողանալով այլեւս տանել տարիներ շարունակ իրենց ուսերին ծանրացող բեռը, պաշտոնապես ներողություն խնդրեցին հայերից: Այս ներողություն խնդրող մտավորականների շարքերում էր նաեւ Ստամբուլի Գալաթասարայ համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Ահմեդ Ինսելը:

Վերջինիս եւ ընտանիքով Էրզրում քաղաքից գաղթած եւ ներկայումս Ֆրանսիայում բնակվող մտավորական Միշել Մարիանի միջեւ տեղի ունեցած «Հայկական տաբուի» շուրջ  քննարկման հիման վրա Արիան Բոնզոնը տպագրության է պատրաստել «Հայկական «Տաբուի» շուրջ երկխոսություն» գիրքը: Ավելի ուշ գիրքը թարգմանվել էր նաեւ ֆրանսերեն:

 Գրքի հրաատարակման առնչությամբ, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի եւ «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից Ստամբուլի  Բիլգի համալսարանի Դոլափդերե համալսարանական ավանի BS2 սրահում կազմակերպվում է մամլո ասուլիս:

Ահմեդ Ինսելի եւ Միշել Մարիանի ասուլիսի մասին մամլո հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը. «Մի՞թե արդեն հնարավոր է, որ հայերն ու թուրքերը դեմ առ դեմ քննարկեն անցյալում կատարված դեպքերը: Ահմեդ Ինսելն ու Միշել Մարիանը խոսում են միմյանց հետ` առանց արհեստական համաձայնության գալու եւ առանց աչքաթող անելու իրար նման գնահատականների հետ մեկտեղ նաեւ միմյանցից տարբերվող տեսակետները: «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կառավարության արածը ցեղասպանություն համարող Միշել Մարիանի և դա մարդկության դեմ կատարված հանցագործություն որակող Ահմեդ Ինսելի այս երկխոսության մեջ ամեն մեկը կարող է գտնել իրեն հոգեհարազատ մի հատիկ», - գրում է «Ռադիքալ»-ը:

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1241 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 4.5/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am