Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 11 » ՄԵՐ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ ԹԱՂԵՆՔ` ԸՍՏ ԻՐԵՆՑ ԾԻՍԱԿԱՐԳԻ
01:09
ՄԵՐ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ ԹԱՂԵՆՔ` ԸՍՏ ԻՐԵՆՑ ԾԻՍԱԿԱՐԳԻ

«Թարաֆ» թերթի լրագրող Հիլարի Քափլանը, անդրադառնալով Սուլեյման Դեմիրելի գլխաշոր կրող կանանց հասցեին արված  «Թող գնան արաբական երկներ» արտահայտությանը, վերլուծել է այն բոլոր հավանակ, անմարդկային ընթացքը, որոնք կարող էին գործարկվել եթե գոյություն չունենային վերահսկող համապատասխան  կառույցները, այսինքն ըստ հոդվածագրի` կլիներ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ. Օսմանյան Թուրքիայում:

«Տեղի ունեցած իրադարձություններից մինչ այս տարվա ապրիլի  24-ը,  գրեթե մեկ  դար անց, առաջին անգամ ոգեկոչեցինք մեր այդ կորուստների հիշատակը: Այո´, ուշ եղավ, մի քիչ  էլ` դժվար, սակայն արեցինք մենք: Տարիներ շարունակ միմիայն սպանված մահմեդականների համար սգացող այս երկիրը առաջին անգամ սպանված հայերի համար ասաց՝  Երանի~ նման բան չլիներ», գրում է Քափլանը իր «Ի՞նչ են ուզում հայերը մահմեդականներից» հոդվածում: Հոդվածի հեղինկաը շարունակում է իր ասելիքը հետեւյալ  կերպ.

 «Ի՞նչ են ուզում հայերը մահմեդականներից: Մենք` անատոլիացիներս,  Մահվանը եւ մեր ննշեցյելներին, սովոր ենք  խորազննել: Մենք սովոր ենք արժեվորել մեր ավանդույթները: Վերջին անգամ այս զգացումները նորից ապրեցի Մարգարի երջանկահիշատակ մոր թաղման ժամանակ, որը մահմեդական էր: Թաղման ծիսակարգերը, որն ունենք թե մենք ու թե դուք, կարծես լրացնում են մեկմեկու:  Մահմեդականները ննջեցյալին դնելով հանգստաքարին ՝ վեջին ճամբորդության մեջ՝ թող հեշտ լուծվի քո կորուստները, իմաստով նրան «հալալ» են ասում: Հտեո վկայություն են տալիս հանգուցյալի համար /շահիթլիք/, նրա կյանքի ու մահվան համար: Իսկ նրան գերեզման իջեցնելու համար, նախեւառաջ փոսի մեջ է իջնում նրա ամենամերձավոր անձը՝ իր սեփական ձեռքերով հողին հանձնելու հանգուցյալին: Մենք հանգուցյալի համար յոթ, քառասունք ու տարին ենք նշում, սուգ պահում, ու  ամեն անգամ հանգուցյալին հիշելիս՝ մտովի ասում. Աստված ողորմի:

Առանց որեւէ թաղման ծիսակարգի հարյուրհազարավոր անմեղների համար միակ բանը, որ կարող ենք անել գոնե  մեկ անգամ նրանց թաղելն է` ըստ իրենց  թաղման ծիսակարգի: Նրանց հոգիներին հավերժական հանգստություն տալու ովքեր իրենց  հաշվին կյանք  ստեղծեցին մեզ համար՝ այն միլիոնավոր մարդկանց, ովքեր բախտ չունեցան իրենց երկրում ապրելու: Անատոլիայի միլիոնավոր սիրահարները իրենց մայր հողում ապրելու բախտավորությունը չունեցան: Եկե՛ք ուրեմն, Նրանք մեզ պատգամ են թողել «իբրեւ մերձավոր» իջնելու նրանց վերջին «հանգրվանը» ու հողին հանձնելու անթաղներին:

Մեր հանգուցյալներին թաղենք` ըստ իրենց թաղման պաշտոնի:

Ես չգիտեմ, թե ինչ կասեն Օբաման, խորհրդարանները, դիվանագետներն ու անխիղճները, ի՞նչ կասեն, հավատա՝ չգիտեմ: Սակայն կարող ես հավատալ նրնան, որ    Անատոլիայի սիրահար միլիոնավոր անթաղ հայերը կասեն՝ «Ամե~ն»:

 Թո´ղ Աստված ուժ շնորհի:

Թո´ղ Աստված ընդունի»

«Ամե~ն»:

Taraf,  02.05.2010

Բաժինը՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 2299 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.137.170.183

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am