ԿՈՂՈԲԵՐԴ–ՔԵՂԻ-ԲԻՆԳՅՈԼ /ԽՈՐՁՅԱՆԻ ԳԱՎԱՌ ԾՈՓՔ ՆԱՀԱՆԳ -ՃԱՊԱՂՋՈՒՐ/ - 10 Мая 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 10 » ԿՈՂՈԲԵՐԴ–ՔԵՂԻ-ԲԻՆԳՅՈԼ /ԽՈՐՁՅԱՆԻ ԳԱՎԱՌ ԾՈՓՔ ՆԱՀԱՆԳ -ՃԱՊԱՂՋՈՒՐ/
03:00
ԿՈՂՈԲԵՐԴ–ՔԵՂԻ-ԲԻՆԳՅՈԼ /ԽՈՐՁՅԱՆԻ ԳԱՎԱՌ ԾՈՓՔ ՆԱՀԱՆԳ -ՃԱՊԱՂՋՈՒՐ/

Քեղին ընկած է Արածանիի (Արեւելյան Եփրատ) աջակողմյան վտակ Քղի գետի աջ ափին, որով եւ բաժանված է երկու մասի: Գավառը շրջապատված է բարձրաբերձ  լեռներով, իսկ քաղաքը  ընկած  է գեղատեսիլ լեռնալանջի վրա: Քեղիի շրջանը համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Խորձյան գավառին: XVI— XX դարերում այդ գավառի տարածքը կազմում էր Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի Քեղիի գավառակը, որի կենտրոնը Քեղին էր։

Քեղին հին հայկական բնակավայր է, հարուստ մշակույթով ու ավանդույթներով, այն եղել է նաեւ հայ գրչության կենտրոններից մեկը։ Այստեղ ընդօրինակվել են զանազան ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի է 1464 թ. Երեմիա Սարկավագի օրինակած մի Մաշտոց եւ մի Գանձարան։ Քեղիի ավանից էր Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը (1770—1779), որը հայտնի Նաղաշ Հովնաթանի ձեռքով նկարազարդել էր տվել Էջմիածնի տաճարը եւ Աղա Մահմեդ խանին մեծ կաշաոք տալով  Էջմիածինն ազատել հարկից։

Այս տեղանունը հնագույն աղբյուրներում հիշատակվում է  Կեղի, Կողոբերդ, Քեղի, Քղի, Կղի տարբերակներով՝ որպես  գյուղ, ավան, գյուղաքաղաք եւ քաղաք։

Երկու անգամ Քեղիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով խիստ ավերվել է շրջանը: Դրանցից մեկը տեղի է ունեցել 1415 թվականին, որի հետեւանքներն աստիճանաբար վերացվել են, բայց քաղաքի բնակչության մի մասը ցրվել է այլեւայլ տեղեր։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1616 թվականին։ Հին Քեղին, որ գտնվում էր Հանգստուն գյուղի մոտ, այդ երկրաշարժից 

Ավերակ հայկական եկեղեցի

ամբողջովին ավերվել է եւ նրա բնակիչների մի մասը հիմնել է մեր նկարագրած ներկայիս Քեղին[1]։

Սկզբնական շրջանում այստեղ բնակվել են  բացառապես հայեր, ավելի ուշ՝  հայերից բացի  բնակություն են սկսում հաստատել նաեւ քրդեր  եւ թուրքեր:


Քեղիի հայ բնակչության տեղաբխշվածությունը  19-րդ դարում: 


1800—1830թթ. Քեղին  ուներ մոտ 14 հազար բնակիչ, որից 8 հազարը հայեր, 1830—1850թթ՝ 13,3 հազար բնակիչ, որից ավելի քան 7 հազարը հայեր։ Ըստ որոշ աղբյուրների, մինչև 1915թ. Մեծ Եղեռնը նրա բնակչության թիվը հասնում էր 15 հազար մարդու, որից 10 հազարը հայեր էին։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին գավառի  51 գյուղերում ապրում էին 19,859 հայեր / 3,028 տուն/: Քիղիյի գավառում հայերն ունեին 45 եկեղեցի, 5 վանք, եւ 63 դպրոց, որտեղ սովորում էին 2,925 աշակերտներ:  Բուն  գավառի կենտրոնում ապրում էին 2,116 հայ /396 տուն/, եւ 595 թուրք: 20-րդ դարի սկզբին գործող երկսեռ դպրոցում սովորում էին 120 աղջիկ եւ 172 տղա: Մեծ Եղեռնի նախօրեին Քղիյում ավելացավ եւս մեկ դպրոց, իսկ աշակերտների թիվը հասել էր 412-ի[2]:

Քիղի քաղաքի բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Քառքաձոր թաղամասում, որտեղ էին գտնվում նաեւ Ս. Գրիգոր Լուսավորիչ,  Ս. Սարգիս, եւ պատրիարքարանի կենտրոն համարվող Ս. Հակոբ եկեղեցիները: Հուշարձաններով հարուստ Քիղիյում էր գտնվում նաեւ երկու հրաշալի Ս. Աստվածածին եւ Ս. Նշան մատուռները: Տեղի հայտնի սրբատեղիներից  Սուրբ Փրկիչը եւ  Ս. Կիրակոս վանքերը,  մահմեդականների համար եւս համարվում էին սրբավայրեր:  

Քեղիում է գտնվում հայտնի  ս. Աստվածածին սրբավայրը, որը Սետեխառում լեռան ստորոտից բխող աղբյուր է: Քաղաքից 1 — 1,5 կմ հեռավորությամբ, ժայռոտ լեռան բարձր գագաթին կառուցված  հին բերդը՝ Քղիի ամրոցը, կամ ինչպես նշվում է հայկական աղբյուրներում Կողոբերդը: Այն եղել է Արշակունի սեպուհների նստավայրը եւ կառուցված է եղել նրանց կողմից IV դարում։ Այսօր այն պայթեցնում են տնտեսական աշխատանքների համար: Իսկ թուրքական համապատասխան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում:


Քղի գավառի բնակչության տեղաբխշումը ըստ գյուղերի եւ թվաքանակի


Սա մի փաստաթուղ է, որտեղ ներկայացված են Քղիի գավառի հայակական գյուղերը եւ այդ գյուղերում գործող հայկական եկեղեցիները: Ցավալի է, բայց այստեղ նշված բոլոր սրբատեղիները  այսօր քանդված են[3]

Աբվանք-Չիչեքթեփե: 30 ընտանքի, 178 անձ. Ագաշենգիլի: 14 ընտանիք: 130 անձ. Աքփընաք-70 ընտանիք:  457 անձ, Ս. Հակոբ եկեղեցի. Ախփուզութ-Դուրանլար: 17 ընտանիք,79 անձ, Ս. Գեւորգ եկեղեցի, Աքրագ-Յոլգուդան: 50 ընտանիք:, 350 անձ, Ս. Աստվածամայր եկեղեցի. Ալթընհուսեյին: 7 ընտանիք:, 96 անձ, Ս. Աստվածածին եկեղեցի. Արմարիչ-Այանօղլու: 20 ընտանիք:, 139 անձ, Ս. Վարդան եկեղեցի. Արեք-Էսքիքավաք: 170 ընտանիք:, 1.165 անձ, Ս. Հովհաննես եկեղեցի. Արինչ-Կուզօղլու: 37 ընտանիք:, 215 անձ, Սուրբ     Փրկիչ եկեղեցի. Աստղաբերդ-Ադաքլը: 113.828 անձ. Ավուրթունգ-Նաչաքլը: 27 ընտանիք:, 163 անձ. Ջան-Ջան: 32 ընտանիք:, 249 անձ. Ջանաքչը: 177 ընտանիք, 1.216 անձ. Գարիբաս-Լիսթեդե: 21 ընտանիք:, 116 անձ/ Չելեբի: 12 ընտանիք:, 100 անձ/ Գերմե-24 ընտանիք:, 175 անձ. Գիֆթլիք: 40 ընտանիք:, 390 անձ, Ս. Գեվորգ Եկեղեցի. Քոմաք:  7 ընտանիք:, 55 անձ. Դարման-Բալգարփընար-330 ընտանիք, 1.843 անձ, Ս. Սարգիս եկեղեցի. Դինեք-Աքըմլը: 26 ընտանիք:, 214 անձ. Ճերմակ-Յելդեղիրմենի: 113 ընտանիք:, 791 անձ, Ս. Գեվորգ եկեղեցի. Հաքուսթում-Թոփրաքլը: 62 ընտանիք:, 421 անձ, Ս. Խաչ եկեղեցի. Հերդիֆ: 100 ընտանիք:, 700 անձ, Ս. Գեւորգ եկեղեցի. Հերգեփ-Բիլեքայա: 2 ընտանիք:, 14 անձ. Հոգհաց-Դահըլչա: 64 ընտանիք:, 448 անձ, Ս. Աստվածածին եկեղեցի. Ինք-Այշաքլը: 6 ընտանիք:, 30 անձ. Ճըբուռգյուղ-Գյունեյագիլ: 56 ընտանիք:, 340 անձ. Քարաբեք-Քարաբեյ: 40 ընտանիք:, 320 անձ, Ս. Մինաս եկեղեցի. Քերբոզ-Քուսբայըրը: 57 ընտանիք, 352 անձ, Ս. Սարգիս եկեղեցի. Խաչատուր-Քութլուջա: 8 ընտանիք:, 56 անձ. Խասգյուղ-Հասքյոյ: 5 ընտանիք, 29 անձ. Հազի-Քադըքյոյ: 25 ընտանիք:, 122 անձ. Խոլխոլ-Յալադերե: 6 ընտանիք:, 53 անձ. Խորսագ-Հարսակ: 114 ընտանիք:, 798 անձ, Սուրբ Մինաս եկեղեցի. Խաչքար-Սաբջաք: 21 ընտանիք:, 168 անձ. Խուբեք-Հաքթանըր: 11 ընտանիք:, 77 անձ. Խոիփս-Յազգյունու: 250 ընտանիք:, 1. 750 անձ. Սուրբ Կարապետ եւ Սուրբ Սարգիս     եկեղեցիները. Քեղի-Քըղը գավառակ: 396 ընտանիք:, 2.006 անձ, Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր եկեղեցիները. Քուզուլչուբուխ-Քըզըլչուբուք:  20 ընտանիք:, 141 անձ, Սուրբ Հակոբ եկեղեցի. Լեք-Աքբուդաք: 10 ընտանիք:, 47 անձ, Ս. Սարգիս եկեղեցի. Լիչեք-Լիչիք: 42ընտանիք, 384 անձ, Ս. Սարգիս. Մելիխան-Դյոսենգի: 48 ընտանիք:, 398 անձ, Ս. Աստվածածին. Մուսրում-Սարըխան: 3 ընտանիք:, 22 անձ. Օղնաթ-Գոյնուք: 104 ընտանիք:, 684 անձ. Օրոր-Գյոքչելի: 72 ընտանիք, 524 անձ, Ս. Գեւորգ. Սաքաձոր-Քուշլուջա: 73 ընտանիք, 456 անձ, Ս. Սարգիս. Սեխհանք-Դոշլուջե: 22 ընտանիք:, 179 անձ. Սեգեֆիլ-Աչըքգյունեյ: 117 ընտանիք, 658 անձ, Ս. Նշան եկեղեցի. Շարուք-Սարըքուշաք: 23 ընտանիք, 206 անձ. Շեն-Շենքյոյ: 18 ընտանիք, 128 անձ. Յոլմեզ-Օլմեզ: 17 ընտանիք, 101 անձ.  


Քեղիի Արեք-Էսքիքավաք գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ վերածված անասնագոմի 


Քեղիի հայ բնակչությունը եւս պարբերաբար ենթարկվել է հալածանքների, բռնի կրոնափոխության, բնաջնջման: Իսկ հարյուրավոր քղեցի տարագիր հայերի ճակատագիր մեզ այդպես էլ մնում է անորոշ: «Le Genocide Des Armeniens» գրքում մանրամասնորեն նկարագրված է Քղեցիների տանջանքները, որոնք ամիսներ շարունակ ենթարկվել են անմարդկային չարչարանքների, դարձել սովի ու համարճարակի զոհ: Դեպի Ռասուլ –Այնա 3000 աքսորյալենրից ամսիներ հետո կենդանի մնացած 300 անձանց  հետքը վերջնականորեն բնաջնջելու համար նրանք տարվել են Դեր-զորի անապատ, որոնց մասին  այլեւս ոչ մի տեղեկություն: Ականատեսները պատմում են, որ մինչ տեղահանություն արդեն իսկ սպանվել էին հազարավոր քղեցիներ, 461 կին, երեխա եւ օրիորդ մահեդականներիր կողմից գերեւարվել էր: Հարազատների աչքերի առջեւ թուրքերը Չան գյուղում սպանել էին 3000 մարդ, Քարաքոջանում 2,500, Բալուի կամրջի մոտ 10 000, Խարբերդի մոտակայքում 13 000 հայերի: Շատերի ճակատագիրն էլ գրվեց անհայտության էջերի վրա[4]:

Տեղահանության, ջարդերի ու աքսորի մասին ամենախոսուն վկայությունները վերաբերում են հենց Քեղիի հայությանը: Այստեղ հալածանքները կրել են պարբերական բնույթ, իսկ տեղի հայությունը ջարդերից ու մահմեդականացումից խույս տալու համար հայացքն հառել է դեպի արեւմուտք: Բացի հարյուրավոր աղբյուրներից այս մասին է վկայում նաեւ  Տիտանիկ»-ի զոհերի ցուցակը: Ըստ որի  բոլոր հայ ուղեւորները Քեղիյից էին:


[1] Տես Թադեոս Հակոբյան «Պատմական Հայաստանի քաղաքները» էջ. 249

[2] Տես. www.alevilerbirligi.com/showthread.php?t=4590/:

[3] Տես. www.team-aow.discuforum.info/f169-Makaleler.htm/  

[4]Տե՛ս Raymond Kevorkian  «Le Genocide Des Armeniens » 371-374:

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 23613 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 3
0   Спам
3 ACCUCTRAK   (28.11.2012 07:11)
http://tenpaydayloan.co.uk/#558415 payday brokers http://tenpaydayloan.co.uk/#830324 - tenpaydayloan.co.uk cash back payday

0   Спам
2 undusSwinawax   (24.11.2012 17:55)
469199 http://top-pay-day-loans.co.uk/#785666 low income payday advance

0   Спам
1 Titefitrura   (23.11.2012 13:40)
п»ї199138 http://sildenafilbestpharm.net/#101480 sildenafil citrate

Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am