Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ԱՂԹԱՄԱՐԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅԵԼՈՒ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
05:35
ԱՂԹԱՄԱՐԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅԵԼՈՒ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

Թուրքիայի Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի նախագահ Աթեշյանը ավետելով, որ սեպտեմբերի 12-ին Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ խաչ եկեղեցում կատարվելիք պատարագի մասնակիցների թվի առումով սահմանափակումներ չեն լինելու, ասաց. Կազմակերպելու ենք մի այնպիսի արարողություն և տոն, որը օրինակ ծառայի ողջ աշխարհին:

Հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդի հիվանդությունից հետո հայկական համայնքի ամենաիրավասու անձը հանդիսացող Թուրքիայի հայերի Հոգեւոր խորհրդի նախագահ Արամ Աթեշյանը հայտնեց, որ սեպտեմբերի 12-ին նախատեսվող պատարագի արարողության ժամանակ ոչ մի սահմանափակում չի արվելու, ընդհակառակը` իրենց ցուցաբերվելու է ամեն տեսակի աջակցություն: Աթեշյանը նշելով, թե Թուրքիայի Մշակույթի նախարարությունն ու Վանի նահանգապետարանը համագործակցում են, որպեսզի արարողությունը  կատարվի ըստ արժանվույն, հավելեց. «Մենք մտավախություն ունեինք, թե սահմանափակումներ կլինեն` Սուրբ Խաչում տեղի ունենալիք պատարագի ժամանակահատվածի կամ մասնակիցների թվի առումով: Ես նաեւ հայտարարել էի, թե նման դեպքում պատարագ չեմ մատուցի: Սակայն մեր մտավախությունները անտեղի դուրս եկան: Այս վայրը անչափ կարեւոր է համայն հայության համար: Աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր մարդիկ կգան արարողությանը մասնակցելու համար: Դեռ  աժմվանից Վանի հյուրանոցներում տեղ չի մնացել: Այդ մարդիկ այնտեղ են գալիս ոչ թե տուրիստական ուղեւորության, այլ պատարագի համար: Սեպտեմբերի 12-ը, այսինքն` Սուրբ խաչը, մեծ խանդավառությամբ ենք ուզում նշել: Երեւանի, Երուսաղեմի և Բեյրութի գլխավորությամբ` աշխարհի բոլոր կողմերից ներկայացուցիչներ ենք հրավիրելու»:

Աթեշյանը, հիշեցնելով, որ եկեղեցու վրա Սուրբ խաչ անունը գրելու և Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդի նվիրաբերած խաչը տեղադրելու հացում դեռեւս ոչ մի զարգացում չի արձանագրվել, ասաց. «մինչդեռ դա մեր ամենաբնական իրավունքն է: Մեր պատրիարքի ուղարկած խաչը սպասում է թանգարանում: Այնպես են Աղթամար եկեղեցի ասում, կարծես եկեղեցին անում չունի: Մենք պահանջում ենք, որ թե՛ մեր եկեղեցու անունը գրվի և թե՛ խաչը տեղադրվի: Հուսով եմ, որ այդ խնդիրը ևս կլուծվի նախքան պատարագի օրը: Համայն աշխարհի զանգվածային լրատվամիջոցներն այնտեղ են լինելու սեպտեմբերի 12-ին: Դա մի մեծ ժեստ կլինի` ուղղված համաշխարհային հասարակայնությանը:

Akunq.net

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1214 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    52.15.189.48

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am