Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 7 » ԴԻՆԱՄԻՏՈՎ ՊԱՅԹԵՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՔՂԻ ԱՄՐՈՑԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԻԴՐՈԷԼԷԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԲԱՐՏԱԿ ԿԱՌՈՒՑԵՆ
01:31
ԴԻՆԱՄԻՏՈՎ ՊԱՅԹԵՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՔՂԻ ԱՄՐՈՑԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԻԴՐՈԷԼԷԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԲԱՐՏԱԿ ԿԱՌՈՒՑԵՆ






Դինամիտներով պայթեցնում են Բինգյոլի պատմական Քղի ամրոցը, որի  ժայռոտ հիմքից պոկված քարերով կառուցում են  ամբարտակ:

 Բինգյոլում ամբարտակի կառուցման նպատակով տարվող աշխատանքները վերածվեցին բնության և պատմության կոտորածի: Փերի գետի վրա կառուցվող ամբարտակի պատճառով սկիզբ  առան ավերածությունների շղթաներ: Այս անգամ էլ կառուցվող ամբարտակի ավերածության զոհը դարձավ պատմական Քիղի ամրոցը:  Ամրոցի հիմքը կազմող ժայռերը պայթեցվում են  դինամիտով եւ գործածվում  Քղիի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի շինարարության մեջ, որը սկսել էին կառուցել դեռեւս 9 տարի առաջ: Պատմական այս անօրինության դեմ դուրս եկող բնակչության բողոքը մնաց անպատասխան,-գրում է Թարաֆ թերթը:

Թերթը փոխանցում է անեւ, որ Քղիի երիտասարդների միությունը կազմակերպել է  ստորագրահավաք, որպեսզի կանխի պայթեցումը, սակայն դարձյալ անարդյունք:

Այս ամենով, սակայն, զավեշտը չի սահմանափակվում. Իշխանությունները արգելել են նաեւ տեսնել ամրոցի Քանդման  գործընթացը եւ կատարել լուսանկարներ:

Քիղի ամրոցը գտնվում  է ռազմական անվտանգության գոտում, իսկ նման պայմաններում իբրեւ թե  կարող են մոտենալ միայն շինարարությունն իրականացնողները: Ամրոցը տեսնել ցանկացողները ստիպված են զինվորներից թույլտվություն ստանալ, իսկ քանդվող ամրոցը լուսանկարելը արգելված է թեզինվորների եւ թեվերոհիշյալ ընկերության անվտանգության տեսուչների կողմից

Ցավալի է, բայց  ուրարտական ժամանակաշրջանին պատկանող ամրոցի վրա ոչ մի ուշադրություն չկա

Այս գավառում պատմության հիշատակումները թվագրվում են մինչեւ Ք.Ա. 3000-ական թվականներ: Ժամանակի հզոր ու քաղաքակրթություններով հարուստ ժողովուրդներն են այստեղ հաստատվել ու թողել իրենց մշակութային կոթողներն ու ժառանգությունը: Այդ ժողովուրդներից ու ազգերից են խեթերն ու ուրարտացիները, Պարսկաստանն ու Հռոմը, Մակեդոնիան ու Սասանյան պետությունները:

Քղիի ամրոցը, գտնվում է գավառի կենտրոնական մասի հարավարևելյան հատվածում: Ուղղաբերձ ժայռերով շրջապատված եւ գետահայաց պարիսպներով ամրոցում դեռեւս երեւելի են  բնակավայրերի ավերակների հետքերը: Ենթադրվում է, որ այս պատմական ամրոցը կառուցվել է ուրարտացիների կողմից:

Քիղին նաեւ մինչեւ 1915թ. հայաբնակ կարեւոր բնակավայրերից մեկն էր  համարվում:

Մինչեւ 1914 թ. Քղիի գյուղերում ապրում էին 19.859 հայեր (3.028 տուն): Տվյալ շրջանում կային հայերին պատկանող 45 եկեղեցիներ եւ 5 վանքեր: Քղիի կենտրնում բնակվում էին 2.116 հայեր (396 տուն): Ամբողջ շրջանում եւ գավառում, որտեղ կային տարբեր մշակույթների հետքեր, ներկայում քանդվել եւ ոչնչացվել են: Ամրոցը եզակի հին հայկական վկայություններից մեկն էր, որն այսօր պայթեցվում է:

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 1380 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.222.205.211

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am