Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 5 » ԱՅՆԹԱՓ, ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, ԿՈԶԱՆԻ ՍԱՆՋԱԿ /ՍԻՍ/
04:12
ԱՅՆԹԱՓ, ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, ԿՈԶԱՆԻ ՍԱՆՋԱԿ /ՍԻՍ/

Քեշիշյան ընտանիք, նրանցից միայն 9-ը 
կենդանի մնացին:
Քեշիշյան ընտանիք, նրանցից  միայն 9-ը կենդանի մնացին:
Լեռնային Կիլիկիայի հայաբնակ խոշորագույն բնակավայրերից մեկն էր հայաշատ  Հաճըն քաղաքը: Այն  ընկած  է Տավրոսի լեռների գրկում՝  Քերմես լեռան լանջին: Գեղատեսիլ լեռնային բնաշխարհ ունի Հաճընը,  հաճելի աչք շոյող, որի պատճառով էլ ստացել է Հաճըն անվանումը:  Հաջընը ընկած է Մարաշից մոտավորապես 90 կմ հյուսիսարեւմուտք:

Երբեմնի բերրի ու շենաշատ Հաճընը հարուստ էր եկեղեցիներով ու վանքերով, որոնց առընթեր գործում էին հայկական դապրոցներ ու վարժարաններ: Հաճընն ունեցել է շուրջ 35 000 բնակիչ, 9 դպրոց, ամերիկյան քոլեջ, 3 եկեղեցի, 3 վանքեր, 12 ջրաղաց:

 Հաճընի նշանավոր եկեղեցիներն էին Ս. Գեւորգը, որն  ուներ մեկ դպրոց, 57 աղջիկ եւ 112 տղա աշակերտներով,  Ս. Թորոսը, որի հարակից դպրոցում սովորում էին 12 աղջիկ եւ 87 տղա: Գործում էր նաեւ կենտրոնական վարժարանը, որտեղ սովորում էին 283 տղաներ:

Բացի եկեղեցիներին կից գործող դպրոցներին, ավելի ուշ բացվել էր նաեւ մեկ այլ՝  Սահակյան-Մեսրոպյան դպրոցը: Հաճընում կային նաեւ մեկական բողոքական եւ կաթոլիկ համայնքներին պատկանող եկեղեցիներ:

Հաճընում էր գտնվում նաեւ հայտնի Ս. Աստվածածին եկեղեցին, բողոքական համայնքներին պատկանող երկու  եւ հայ  կաթոլիկներին պատկանող մեկ աղոթատեղի: Քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող էր Ս. Հակոբ վանքը՝ շրջանի գլխավոր հոգեւոր կենտրոնը: Այս վանքն ուներ  մեկ դպրոց:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ս. Գեւորգ եկեղեցում սովորող աշակերտների թիվը հասնում էր 1.250-ի:

 Պատմական Հաճընը հայտնի է  մրգագործությամբ, ինչպես նաեւ երկաթագործությամբ եւ կտավագործությամբ: Այննշանավոր տնտեսական ու մշակույթային  կենտրոն էր, եւ համարվում էր  Կապադովկիայի կողմից Կիլիկիայի դարպասը:

Մուդրոսի 1918 թ հոկտեմբերի 30-ի զինադադարից հետո տարագրության ամբողջ դառնությունը ճաշակած 8000 հաճընցիներ վերադառնում են Կիլիկիա՝ հայրենի ծուխը կրկին պահելու  վճռականությամբ: Շուտով, սակայն,  քեմալական վտանգը դառնում է բացահայտ: Հաճընցիները ստիպված դիմում են ինքնապաշտպանության: Զենքի ընդունակ 600 տղամարդկանցից կազմվում են վաշտեր և 60 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ: Ընդհանուր հրմանատար է նշանակվում Սարգիս Ջեբեջյանը:

1920թ. մարտի 28-ին սկսվում է թուրքական կանոնավոր բանակի հարձակումը: Հոկտեմբերի 15-ին զինամթերքը սպառված, սովի մատնված քաղաքն ընկնում է: Բնակչությունը սրի է քաշվում:   Փրկվում  է ընդամենը 400 հաճընցի:

 Ճակատագիրը նրանց սփռում է աշխարհով մեկ...

Հաճընից մազապուրծ փրկված հայերի մի մասը  բնակություն են հաստատում Հալեպում ու Քեսաբում:

«Հաճընի հայությունը 1915 թ.  Ենթարկվեց կազմակերպված բռնի տեղահանությանը: Կենդանի մնացած հատ ու կենտ Հաճընցիներ 1918թ. Կրկին փորձեցին վերադառանալ իրենց հայրենի քաղաքը:  Երբ շրջանում ֆրանսիական զավթիչները փետրվար ամսին նահանջեցին, հաճընցիները կազմեցին  ինքնապաշտպանական կոմիտե, եւ ութ ամիս շարունակ պայքարեցին թուրքական զորքերի դեմ: 1920թ. Հոկտեմբերին հայերի ապստամբությունը ճնշում են հարյուրապետներ Օսման Թուֆանը/ Թուֆան փաշա/ եւ Սաիմ Բեյլերը: Որոնք եւ «փրկում են» գավառը»,- գրում է tr.wikipedia-ն:

Իսկ 1922թ. քաղաքը  վերանվանվեց Սիմբեյլի՝  հայերին ճնշած Սեիմ Բեյ փաշայի պատվին: Այսօր այն մտնում է Ադանայի նահանգի կազմի մեջ: 

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 2149 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 1
0  
1 NIMFEA   (08.05.2010 23:21) [ Материал]
shat hetaqrqir texekutyunner en

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    35.175.232.163

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am