Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 4 » ՕՇՎԱՆՔ
03:52
ՕՇՎԱՆՔ

Ավերակ վիճակում գտնվող Օշվանքը, ուր ամեն տարի ուխտագնացության են գալիս քրիստոնյա վրացիները, այս տարի ընդգրկվել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարության վերականգնման ծրագրում: Նախարարությունից հաղորդվել է, որ վանքի տեղագրական չափագրումներից և վերականգնման նախագծերի մշակումից հետո կսկսվեն վերականգնողական աշխատանքները:

Այս տեղը դրախտային հովիտի շջակայքում գտնվող միջնադարյան կարեւոր մի բնակության կենտրոն էր, և շուրջը կառուցվել էին նույնիսկ այսօր մարդուն զարմացնող հրաշալի հուշարձաններ: Այդ հուշարձաններից ամենակարեւորը գտնվում է Չամլըյամաչ գյուղում:  Անանցանելի վայրում գտնվող  Չամլըյամաչ գյուղում կառուցված Օսչկի (Օշկվանք) վանքը միջնադարում Թաո-Քլարջեթի շրջանի ամենամեծ վանքն էր և ղեկավար կենտրոններից մեկը: 

Եկեղեցու հարավային մուտքի վրայի վրացերեն գրության մեջ նշվում է, որ այն կառուցվել է 963-973թթ.` Դավիթ Մագիստրոսի ժամանակաշրջանում: Ըստ այս գրության` երբ եկեղեցու կառուցումը շարունակվում էր, մահանում է Ադերնասե 3-րդը, որին հաջորդում է նրա որդի Դավիթը և ավարտին հասցնում եկեղեցու կառուցումը: Նույն գրության մեջ նշվում է, որ կառույցը կառուցվել է Գրիգոր Օշքցի անունով մի ճարտարապետի կողմից և կոչվել է նաեւ Սրբ. Հովհաննես Մկրտչի անվամբ: Եկեղեցու պատերի որմնանկարները նկարել է 1036 թ. Ջոջիկ Պատրիկիոս անունով մի վրացի:  Հայտնի է նաեւ, որ այս եկեղեցին շրջանի ամենամեծ խաչաձեւ կառույցն է, ավելին` չափազանց վիթխարի մի հուշարձան: Գմբեթը, որը դեռ կանգուն է, 34 մետր բարձրություն ունի: Չնայած տանիքը մասամբ փլված է, սակայն որմնաքանդակներով և նկարներով Օշկվանքը մի գլուխգործոց է:

Եկեղեցու պատուհանների երեսների վրա երևում են երկրաչափական որմնաքանդակներ. դրանք ներսի և դրսի երեսների վրա հրեշտակով և առյուծով, ցուլով և թռչունով և նման կենդանիներով որմնաքանդակներ են: Հատկապես հարավային մուտքի վրա գտնվող գլխավոր հրեշտակներ Գաբրիելն ու Միքայելը և նրանց տակ գտնվող արծվի ու եղջերուի միջև պայքարի տեսարանը վերին աստիճանի ազդեցիկ են: Իսկ հոյակապ որմնաքանդակների մեկ այլ շարք գտնվում է կառույցի հարավարեւելյան ճակատի վրա: Այստեղ հինգ տարբեր որմնաքանդակներով պատկերված է, որ եկեղեցին նվիրված է Սուրբ Քրիստոսին:

2003 թ.` եկեղեցու պատի փլվածքի հետեւանքով ի հայտ եկան շատ լավ պահպանված երկու որմնաքանդակներ ևս, որոնք այժմ ցուցադրվում են Էրզրումի Հնագիտության թանգարանում:

Օշկվանքը միջնադարում տարածաշրջանի եպիսկոպոսական կենտրոններից էր: Ենթադրվում է, որ 16-րդ դարում լքված եկեղեցին 19-րդ դարի վերջին մզկիթի է վերածվել և մինչև 1980 թ. որպես մզկիթ օգտագործվելուց հետո լքվել է: Մի ժամանակ օրակարգ էր մտել կառույցը քանդելու խնդիրը այն փաստարկով, որ այն վտանգ է ներկայացնում, դրանից համենայնդեպս հրաժարվեցին: Այն 1985 թ. գրանցվեց եւ վերցվեց պահպանության տակ


Վերանորոգման բանավեճ


2007 թ. Թուրքիայի և Վրաստանի միջեւ պատմական հուշարձանների վերանորոգման համար մի սկզբունքային պայմանագիր կնքվեց:  Այս պայմանագիրը նոր բանավեճի պատճառ դարձավ, քանի որ ըստ պայմանագրի` Վրաստանը վերականգնելու էր Օշկվանք եկեղեցին, իսկ Թուրքիան` Վրաստանում գտնվող օսմանյան հուշարձաններից մեկը: Շատ չանցած այս պայմանագրի դեմ իրենց բողոքն արտահայտեցին Թուրքիայում բնակվող հայերը: Ըստ հայ մասնագետների` պաշտոնական արձանագրություններում որպես վրացական եկեղեցի ճանաչված և վրացիների կողմից յուրացված եկեղեցին հայերին էր պատկանել, և այդ պատճառով ճիշտ չէր Վրաստանի կողմից դրա վերանորոգումը:  Այն, որ վրացիներն ու հայերը բնակվել են նույն տարածաշրջանում, պատճառ է դարձել նրանց մշակութային մերձեցման: Այդ պատճառով դեռևս քննարկվում է այն հարցը, թե տարածաշրջանում գտնվող եկեղեցիները ու՞մ կողմից են կառուցվել, ու՞մ կողմից են օգտագործվել, արդյո՞ք վրացական են, թե՞ հայկական:

Բագրատունի արքայատոհմի մի թևը, որպես հայոց թագավոր, գահ բարձրացավ Անիում, իսկ մյուսը թևը 8–րդ դարում բնակություն է հաստատում Թաո-Քլարջեթիում և կոչվում վրաց Բագրատունիներ: Հայտնի է, որ Բագրատունիները մեծ աջակցություն են ցուցաբերերել վրացական եկեղեցիների զարգացմանը, միայն վրացի Բաշրահիփ Հանձտալի Գրիգոլի ժամանակաշրջանում վերանորոգվել կամ կառուցվել է Թաո-Քլարջեթիի շրջանում գտնվող 12 վանք: Ընդունված է, որ Թորթումի շրջանում գտնվող Իշխան, Օշկվանք և Հահուլի եկեղեցիները այդ ժամանակաշրջանում կառուցված կառույցներ են: Հավանականությունը մեծ է, որ Օշկվանքի և Իշխանի նման հայկական հետքեր կրող կառույցները նույնպես վերանորոգվել են նույն ժամանակաշրջանում:

Ըստ հայ մասնագետների` Օշկվանքը կրում է հայկական եկեղեցու ճարտարապետությանը բնորոշ բոլոր առանձնահատկությունները: Նույնիսկ եկեղեցու անունը հայկական է:  Օշկվանք անունը հայերենով նշանակում է վանք. այն վանք բառի և Չամլըյամաչ գյուղի նախկին անվան` Օշկի միացությունն է:  Սա էլ առնվազն ցույց է տալիս, որ եկեղեցին համայնքի ներսում պատկանել է նաեւ հայերին:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 2021 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 1
0  
1 Arkadi   (25.01.2013 23:50) [ Материал]
aystex texadrvac nkarneric miayn errordn e Oshkvanqy.
Tayqi hay-qaxkedonakan husharcannery kareli e tesnel aystex - https://www.facebook.com/pages/Տայք/510265848996239

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.83.187.36

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am