Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 4 » ՈՐԴՎՈՑ ՈՐՈՏՄԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՒՄ Է «ՍՏԱՄԲՈՒԼ 2010» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
01:33
ՈՐԴՎՈՑ ՈՐՈՏՄԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՒՄ Է «ՍՏԱՄԲՈՒԼ 2010» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Կարծես թե բարձրացել է հայկական պատմական եկեղեցիների վերականգնման մի մեծ փոթորիկ: Չնայած  ոտքի են կանգնեցվում համայնքին չպատականող  հուշարձանները /խոսքն այտեղ հայկական համայնքի մասին է/, այնուամենայնիվ նրանք գոհ են, որ հուշարձաները վերականգնվում են:  Եթե սեփականատերը հարմար համարի, սեփական եկեղեցում թույլ կտա տարեկան գոնե մեկ անգամ ծիսական արարողության անցկացումը:

Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է: Այս կղզում է գտնվում «Սուրբ խաչ» եկեղեցին՝ կառուցված  915-921 թթ.:  Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության կայքէջում առկա «պաշտամունքի կենտրոններ» ենթաբաժնում պատմական մզկիթների և եկեղեցիների հետ մեկտեղ տեղ է գտել նաեւ  «Սուրբ խաչ» եկեղեցին: Սակայն, ի տարբերություն մզկիթների,  այն  փակ է  հոգեւոր ծիսակարգերի համար, այնպես ինչպես եւ մյուս պատմական հայկական եկեղեցիները: Նախկինում այս եկեղեցին հանդիսացել է Հայոց պատրիարքարանի կենտրոնը:

2007 թ. սուրբ խաչ եկեղեցին վերանորոգվել է: Վերանորոգումից անմիջապես հետո սկիզբ առան բուռն քննարկումներ: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի անմիջական թույլտվությամբ, որոշվեց այստեղ տարին մեկ անգամ կատարել պաշտամունքային արարողություններ: Դեռեւս վերանորոգման ընթացքում պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դիմել էր նախարարություն, պահանջով,  որ գոնե տարվա մեջ մի քանի անգամ եկեղեցում պատարագ մատուցվի, եկեղեցում զանգ կախվի, զանգ տեղեադրվի, եւ եկեղեցու բացումը իրականացվի օծումով, որը ի խնդիր պատրիարքի պետք է իրականացնի պատրիարքն անձամբ: Սակայն նրա պահանջը մերժվել էր:

Պատրիարքի` պատարագ մատուցելու ցանկությունն իրականություն դարձավ ուղիղ երկու տարի անց` մարտ ամսին՝ այն բանից հետո, երբ բացվեց եկեղեցին թանգարանի կարգավիճակով:  Սակայն այս անգամ պահանջը Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլույինն էր: Վերջինս, Մշակութային կոթողների եւ  թանգարանների  գլխավոր տնօրինությունից պահանջել էր, որ Ախթամարի հուշարձան-թանգարանը զբոսաշրջության շրջանակներում, տարին մեկ անգամ, սահմանափակումներով, բացվի  հավատացյալ զբոսաշրջության առջեւ. «Շնորհիվ որի, առաջացած զբոսաշրջիկների ներհոսքը կնպաստի տարածաշրջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասել էր նախարարը:  Մշակույթի նախարարի վավերացմամբ թույլտրվել էր  սեպտեմբերի 12-ին` Սուրբ Խաչի տոնին, որի անունը կրում է սույն եկեղեցին, մատուցվի սուրբ եւ անմահ պատարագ:

Թուրքիայի հայերի հոգեւոր խորհրդի նախագահ Արամ Աթեշյանը, պատարագի թույլտվության կապակցությամբ գոհունակությունը հայտնելով հանդերձ, անհանգիստ է իրենց նախաձեռնությունից դուրս տեղի ունեցող այս զարգացումից. «Թուրքիայի սահմանների ներսում կատարվող հայկական համայնքի կրոնական արարողությունների համար ես եմ պատասխանատու: Սակայն դրա մասին ես ոչ մի պաշտոնական գրություն չեմ ստացել: Եթե մեր ուզած պայմանները չստեղծվեն, եթե օրինակ̦ կրճատվի մասնակցել ցանկացող մարդկանց թիվը, ապա ես պատարագ չեմ մատուցի»,-ասել էր նա:


«Ես վաճառում եմ իմ եկեղեցին»


Գնահատելով Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների սեփականության խնդիրրները, Արամ Աթեշյանը, ասում է. «Գնման կայքագրերով գալիս են եւ ասում . Ես վաճառում եմ իմ եկեղեցին: Այնինչ մատնանշված վայրում ինձ պատկանող եկեղեցի չկա: Դրանց սեփականության իրավունքն այլոց է անցել: 1914 թ. այս հողերում 2200 եկեղեցիներ կային: Որտե՞ղ են դրանք հիմա»:

Աթեշյանի նշած եկեղեցիներից մեկն էլ Մալաթիայի Սուրբ Աստվածածին (Թաշհորոն) եկեղեցին է: Երկար ժամանակ չօգտագործված 18-րդ դարի այս կառույցը, որի սեփականության իրավունքը պատկանում է միաժամանակ Մալաթիայի քաղաքապետարանին, Վաքըֆների գլխավոր տնօրինությանը և Ազգային անշարժ գույքերի գլխավոր վարչությանը, ցանկանում են վերականգնել Չարմուզլու Քայնարջա թաղամասի՝ Մզկիթների կառուցման ու պահպանման կազմակերպության միջոցով:

Հայկական համայնքը բոլորովին էլ վստահ չէ, թե Թաշհորոնը կմնա որպես եկեղեցի: HAYCAR կազմակերպությունը, որի անդամներն են հայ ճարտարապետներ, շինարարներ և արվեստի պատմաբաններ, թեեւ դրական է համարում սույն կառույցը ոտքի կանգնեցնելու նախաձեռնությունը, սակայն խոսում է եկեղեցուն կրկին պաշտամունքի վայրի կարգավիճակ ապահովելու անհրաժեշտության մասին: Այն հանգամանքը, որ կառույցի մի մասը գործածվելու է որպես թանգարան, մեկնաբանվում է որպես «հարստացնող ֆունկցիա»: HAYCAR կազմակերպությունը նաեւ հայտնում է, որ շինությունը կարող է օգտագործվել նաեւ կրոնական կարգավիճակին համապատասխան միջոցառումների նպատակով (ցուցահանդես, կլոր սեղան, դասական երաժշտության համերգ եւ այլն): Դեռեւս հայտնի չէ, թե ինչ է լինելու Թաշհորոն եկեղեցու ճակատագիրը: Մզկիթների կառուցման ու պահպանման կազմակերպությունը դրամական միջոցներ ստանալու նպատակով դիմել է նաեւ Հայոց պատրիարքարանին եւ հայկական համայնքի ակնառու դեմքերին: Նրանք առայժմ հետեւում են դեպքերի զարգացմանը:


Եկեղեցուց դեպի մշակութային կենտրոն


Որպես մշակութային կենտրոն, ծրագրված էր նաեւ վերանորոգել  Գում-Գափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի դիմացը գտնվող  երեք եկեղեցիներից  «Որդվոց որոտման»  եկեղեցին:  Այս եկեղեցին պատկանում է  Մարիամ Աստվածածին եկեղեցու եւ դպրոցի վաքըֆին: Ճարտարապետական այս կոթողի վերանորոգումը  իրականացվելու է  «2010 թ. Ստամբուլը` եվրոպական մշակույթի կենտրոն » գործակալության կողմից: Տարիներ շարունակ կիսավեր այս եկեղեցին մշակութային կենտրոնի վերածելու գաղափարը ծնվել է դեռեւս 1998 թ.:

Պատրիարքարանը ներկայացրել էր մի նախագիծ, համաձայն որի` սույն կառույցը անհրաժեշտության դեպքում կարող էր օգտագործվել նաեւ որպես եկեղեցի, սակայն, ծրագրված էր, որ այն  հիմնականում լինելու էր մշակութային միջոցառումների կենտրոն: Սակայն անհրաժեշտ աղբյուրների բացակայության պայմաններում  այս նախագիծը մնացել էր թղթի վրա: Սակյան, 5 տարի առաջ՝ 2010 թ.,  «Ստամբուլը` եվրոպական մշակույթի կենտրոն»  գործակալության կողմից պատրիարքարան ուղղված դիմումի հիման վրա այն կրկին օրակարգ է մտնում: Նախագիծը տեղ է զբաղեցնում նաեւ 2006 թ. Բրյուսելում տեղի ունեցած շնորհանդեսում, որի ժամանակ Ստամբուլը առաջադրվեց, որպես եվրոպական մշակույթի կենտրոն:

«Որդվոց որոտման եկեղեցին եթե անգամ իմ սեփական միջոցներով էլ վերականգնեի, դարձյալ մշակութային կենտրոնի էի վերածելու, քանի որ դրա կարիքն իրոք ես շատ եմ զգում»,- ասում է Արամ Աթեշյանը եւ հավելում. «Համաձայն  «2010 թ. Ստամբուլը` եվրոպական մշակույթի կենտրոն» գործակալության կանոնադրության` նախատեսվում էր, որ վերականգնումը ավարտվելու է  այս տարի: Մինչդեռ, գործակալության կողմից ուշացումների հետեւանքով երկու հաստատությունների միջեւ դեռևս արձանագրություն չի ստորագրվել, եւ հետեւաբար  շինարարական աշխատանքները  չեն կարող սկսվել: Սակայն գործակալության եւ վաքըֆի միջեւ տեղի ունեցած «շուկայական քննարկումների» / բազառի/ արդյունքում, 19-րդ դարում կառուցված այս եկեղեցում նույնպես ամենաքիչը տարին մեկ անգամ նախատեսվում է  պատարագ մատուցել:  


Դիարբեքիրում մեն մենակ


Սակայն կան մարդիկ, ովքեր չեն համաձայնում իրենց հայրերից հիշատակ մնացած եկեղեցիներում պատարագ մատուցել տարին մեկ կամ  երկու անգամ: Այդպիսին է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը Եկեղեցու   համանուն վաքֆը, որը ձգտում է սեփական միջոցներով վերականգնել եկեղեցին:

Այսօրվա դրությամբ այդ իմաստով միակ օրինակը Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոսը սեփական միջոցներով ոտքի կանգնեցնելու ձգտող վերոհիշյալ եկեղեցին և համանուն վաքըֆն են:

Վերոնշյալ վաքֆը 15-րդ դարի կառույց եկեղեցու վերանորոգման նպատակով դիմել էր համապատասխան կառույցներին, սակայն, մերժում էր ստացել:

Նախարարությունը վաքըֆին ուղարկած իր պատասխանում գրել էր. «տվյալ անշարժ գույքը չի պատկանում  նախարարությանը»: Որովհետեւ  հստակ է, որ եկեղեցին պատկանում է վերոնշյալ վաքըֆին: Վաքըֆի ղեկավար խորհրդի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքը, Էրթուղրուլ Գյունայի խոսքերը մեջ բերելով, ասում է. «Եթե նախարարությանն ասեինք, թե եկեղեցին թանգարան դարձրեք, այդ դեպքում, թերևս, նախարարությունն աջակցեր»:

Ըստ Այըքի` ապշեցուցիչ է նաեւ պետության տված այն պատասխանը, թե «եկեղեցու գնման կայքագիրն իրեն չի պատկանում»: Վարդգես Էրգյուն Այըքը հետեւյալն է ընդգծում. «Եկեղեցին թղթի կտոր չէ, այլ՝ շինություն»:

Այնուամենայնիվ,  եկեղեցու վերանորոգումը  շարունակվում է իրականացվել վաքըֆի ղեկավարության կողմից` Թուրքիայից ու արտասահմանից հավաքված նվիրատվությունների շնորհիվ: Ինչպես փոխանցում է Այըքը, վերականգնումն իրականացնելու համար  աջակցողների մեջ կան նաեւ «թուրք մահմեդական եղբայրներ»: Վաքըֆի նախագահը հետեւյալ կերպ է բացատրում համայնքի կողմից այս նախագիծը սեփական միջոցներով իրականացնելու դժվարությունը. «Դիարբեքիրում և Անատոլիայում հայկական բնակչություն չի մնացել: Մեր գործը դժվար է»:

Նա տեղեկացնում է նաև, որ նախարար Գյունայը թեեւ անմիջականորեն եկեղեցու վերանորոգմանը չի աջակցել, սակայն այս նախագիծը կյանքի կոչելու  համար ունի իր անձնական ջանքերը: Այըքը  ասում է, որ  այդ հանգամանքը խիստ կարեւոր է: Նրա կարծիքով  եկեղեցու սեփականության խնդրի լուծումը պետության ձեռքում է գտնվում: Այդ մասին  ասում է  հետեւյալը. «Եթե պետությունը կարողանում է ինչ-որ ձեւով  սեփականացված հյուղակների տարածքների` պետական գանձարանին պատկանելը տարիներ անց հաստատել, այնպես էլ կարող է պարզել, թե ինչպես են այլոց ձեռքն անցել եկեղեցիների գնման կայքագրերը: Եթե  լինի ցանկություն Պետությունը կարող է դա անել»:

Աղբյուր ՝ radikal թերթ

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1399 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.238.107.238

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am