Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 3 » ԴԵՐՍԻՄ
06:01
ԴԵՐՍԻՄ

Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք, հյուսիսից` Երզնկան հարավից` Խարբերդը արեւելքից` Բինգյոլ-Մուշը եւ արեւմուտքից` Սեբաստիան: Երեք կողմից շրջապատված է Եփրատ գետով:

Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն` Դերսիմի հյուսիսում` պատմական Եկեղյաց գավառում էին գտնվում հայոց հեթանոսական կրոնի` Արամազդի, Անահիտի ու Միհրի մեհյանները: Շրջանը քեմալական իշխանության օրոք վերանվանվեց Թունչելի:

Պատմական Դերսիմը բաժանված էր երկու  մասի` Դաշտային եւ Լեռնային: Դաշտային Դերսիմն ընդգրկում էր հայ քուրդ եւ ղզլբաշ բնակչություն ունեցող Դերջանի ու Չարսանճագի գավառները, իսկ Լեռնային Դերսիմը` Խութաց Ձորն ու Տուժիկ Պապա լեռը ըստ Խորենացու` Առյուծ լեռը: /տե՛ս Վահագն Գարագաշյանի «Դերսիմը եը հայերը հոդվածը»/

Թուրքական աղբյուրները գրում են, որ այս  ոչ մեծ շրջանում մինչ օրս պահպանվում են 107 եկեղեցիներ եւ 50 վանքեր: Չնայած այս երկրամասը հայկական թագավորների եւ արքայատոհմերի հովանու ներքո է գտնվել բավական երկար ժամանակ, այնուամենայնիվ, այն երբեք չի դարձել զուտ հայաբնակ տարածք:

Կ.Պոլսո Հայոց պատրիարքության կողմից կատարված հաշվումների համաձայն Դերսիմի շրջանում, առաքելական եկեղեցու ծուխն ունեցել է  16,657 անձ /հայ/:

Դերսիմցիները ուխտագնացությունների համար այցելել  են հայկական եկեղեցիները: Նրանց  գլխավոր ուխտատեղին է  Հալվորի Սուրբ Կարապետ եկեղեցին:

Օտարազգի պատմաբանները հաստատում են, որ 17-րդ դարից սկսած Բինգյոլի, Սեբաստիայի, Երզնկայի ու Խարբերդի շրջաններում ապրող հայերը, չդիմանալով օսմանյան թուրքերի ճնշումներին, հաստատվում էին Դերսիմում եւ կրոնափոխվելով` ընդունում ղզլբաշություն:Դաշտային Դերսիմում կային 100-ից ավելի հայ-ղզլբաշ խառն գյուղեր, որոնց թվի մասին պատմական հստակ տեղեկություններ չկան:

Դաշտային Դերսիմի կամ Չարսանճաքի հայության թիվը գնահատվում էր 40 հազար, /Գ. Երեւանյան, «Պատմություն Չարսանճագի հայոց/:

Ուրեմն կարելի է մոտավոր հաշվարկներով եզրակացնել, որ Դերսիմի ,Դաշտային եւ Լեռնային, հայ բնակչության թիվը 50-75 հազար էր:

Հայոց Ցեղասպանության օրերին դերսիմցիք մասնակից չդարձան հայերի դեմ ջարդերին, ինչը արեցին սուննի իսլամ քրդերը: Դերսիմցիք իրենց գյուղերում ապաստան տվին ջարդերից ճողոպրած 30-40 հազար հայերի:

Այսօր Թուրքիայում ապրող իսլամացած հայերի խնդիրը մի կարեւոր մասն է կազմում էթնիկ ինքնության լուսաբանումը:

Գաղտնիք չէ, որ գոյություն ունեն իսլամացած հայեր, որոնք ընդունել են իսլամ՝ այսպիսով ապահովելով իրենց գոյությունը: Մահմեդականացված, սակայն, իրենց ազգային ինքնությունը չկորցրած, իրենց հայկական արմատներին վերադառնալ ցանկացող հայության մի մեծ զանգված այսօր ապրում է          Թուրքիայում, ավելի կոնկրետ կարելի է ասել, որ Դերսիմում: Հայերին ջարդերից փրկել եւ ապաստան են տվել Դերսիմցիները, ովքեր դավանանքով ալեւիներ, իսկ ազգային պատականելությամբ իրենց համարում են առանձին ժողովուրդ՝ յուրօրինակ մշակույթվ ու հավատալիքներով: Դերսիմցիների հավատքը կարելի է ասել հավաքական, որովհետեւ այն իր մեջ պարփակում է բոլոր հավատքներից, կրոններից, աղանդներից ու ուղղություններից տարրեր:

Այսպիսով, 1915թ. Հայոց Ցեղասպանության տարիներին, իրոք, բազմաթիվ հայեր (տարբեր տվյալներով` 20-50 հազար) ապաստան են գտել Դերսիմի ալեւիների մոտ: «Թուրքիայի դերսիմցի ալեւիների հետ մեր անձնական շփումների արդյունքում տեղեկացել ենք, որ, օրինակ, մինչեւ այսօր էլ նրանց շրջանում տարածված է մի դարձվածանման միտք` ՙՄեր տան հայը՚, որը կարելի է ընդունել իբրեւ հայերին իրենց տներում ապաստան տալու ուղղակի վկայություն եւ հիշողություն» /Տես Ռուբեն ՄելքոնյանԻ հոդվածը/:

Հայության մի փոքրիկ հատված կարողացավ խույս տալ ջարդերից, սակայն ապարդյուն. 1938թ. թուրքական պետությունը կազմակերպեց կոտորած Դերսիմում եւ թուրքական բանակի թիվ մեկ թիրախը  1915-ին այնտեղ ապաստան գտած հայերն էին: «1915-ին կիսատ թողածը շարունակեցին 1938-ին, եւ այդ կոտորածի ժամանակ սպանվեցին բավական մեծ թվով կրոնափոխ հայեր» /տես նույն տեղում/:

Դերսիմի ալեւի հայերը իրոք կան, գոյություն ունեն, նրանք, ի տարբերություն համշենահայերի, ունեն ազգային հզոր ինքնագիտակցություն, արմատներին վերադառնալու մեծ ուժ ու պատրաստակամություն: Այսօր բազմաթիվ դերսիմցիներ փորձ են անում պաշտոնապես վերադառնալ իրենց արմատներին: Այս ամենի մասին է վկայում նաեւ alevilerbirligi կայքի առկայությունը, որը մանրամասն, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի գրում ու պարզաբանում է այն իրավիճակը, որն առկա էր Օսմանյան կայսրությունում, մինչ 1915թ., եւ թե ինչ ճակատագիր ունեցան մեր վանքերն ու եկեղեցիները մեծ կոտորածից հետո: Այս կայքում արեւմտահայությանն վերաբերող նյութերի մատուցումն ու գիտական հենքը պարզապես ապշեցնում է ընթերցողներին: Այստեղ ուզում եմ մեջբերել Հրանտ Դինքի թեւավոր խոսքերն ու ավարտել ասելիքս . «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի» :

Բաժինը՝ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ | Դիտարկումների քանակը՝ 3213 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 1
0  
1 Melena   (08.06.2010 01:50) [ Материал]
В Абхазии есть армянские деревня по названии: "ДЕРСИМ", "СИНОП" в Гагринскмо районе.
Ранше я низнала, откуда эти нозвание? После прочитаннойю мною на вверху Ваши исторические сообщении,мне стало ясно-ОТКУДА ТАКИЕ НАЗВАНИЕ ДЕРЕВЕН В ДОЛЁКОЙ АБХАЗИИ.Спосибо большое,я и дальше буду большим интерессом читать.Спосибо.

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.144.113.30

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am