Ինչպես հայտնի է Շվեդիայի
խոհրդարանը երկարատեւ քննարկուների արդյունքում ընդունեց Ձախընդդիմությաններկայացվածտեքստը, որում ասվածէ, որ «Շվեդիան 1915թ. հայերի, ասորիների, խալդիներիեւպոնտացիհույներինկատմամբկատարվածըճանաչումէորպեսցեղասպանությունը»:Այս որոշմանը դեմ էին ինչպես պատգամավորներից
շատերը այնպես էլ, հենց Շվեդական իշխանությունները: Այս առնչությամբ Շվեդական
մամուլում սկիզբ առան լուրջ քննրակումներ:
Այսպես է գրում Շվեդական ազդեցիկ թերթերից «Dagens Nyheter»-ը. «Խորհրդարանը
պատմության ընթացքում տեղի ունեցած դեպքերը դատապարտելու տեղ չէ»: Շվեդիային,
ընդունած որոշման համար քննադատել է նաեւ
Նորվեգիայի արտաքին գործոց նախարարությունը.« Այս ողբերգություը ցավալի է որպես
պատմական իրադարձություն, իսկ մեր օրերում այն չպետք է կրի ոչ քաղաքական եւ ոչ
էլիրավական բնույթ»:
Անգլիական մեկ այլ
«Financial Times» թերթըանդրադառնալով Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում
բնակվող Թուրք ազգայանականներին, մտավախություն է հայտնում, որ նրանք կարող են
ավելի բորբոքվել: Միեւնույն թերթը գրում է , որ տեղի ադրբեջանցիները, կազմակերպել
են ցույց: Մասնակիցները հանդես ենեկել
կոչերով՝ ուղղված ԱՄՆ-ին, որպեսզի վերջինիս դադարեցնի Թուրքիայի նկատմամաբ ցուցաբերած
ճնշումները: « «Զավթիչ» Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղից,
իսկ դու Օբամա ցեղասպանության խաղերից ձեռ քաշիր»: Իսկ ադրբեջանցի «Ղարաբաղի
Ազատության կազմակերպության» /KAT/ ներկայացուցիչներիցույցի պահանջըոստիկանության կողմից մերժվել է,- գրում է
նույն թերթը:
«Zamman» թերթի բնութագրմամաբ սա առաջին դեպքը
չէ, երբ Միացյալ Նահանգները կանգնում է հայերի կողքը: Թերթը նշում է, որ դեռեւս
սրանից 120 տարի առաջ էլ ԱՄՆ-ն նախընտրեց օգնել հայերին: Այս առնչությամբ թերթում
մեջբերված է մի միջադեպ, որը պատմում էթե
ինչպեսԱբդուլհամիդ սուլթանի թագադրման
արարողությանը ԱՄՆ-ի դեսպան Հ. Մայնարդին 1876 թ. տեղի ունեցած այդ արարողության
ժամանակ նստեցրել են առավել ցածր աթոռի: Նման վերաբերմունքի պատճառները շատ էին.
Հայերը հաճախ դիմում էին եվրոպական երկրներին՝ իրենց իրավունքների պաշտպանության
համար, իսկ այդ երկրները՝ հիմնականում ԱՄՆ, իր շահերից ելնելով շատ հաճախ օգնում
էր հայերին: Այս զարգացումները հանգեցրին նույնիսկ այն բանի, որ Գազիանթեփում/ պատմական Այնթափ/ հայերի պահանջով
պաշտոնական լեզուն դարձավ հայերենը: Ավելի ուշ բարենորոգումներ անցակացնելու
նպատակով նորից ԱՄն փորձեց միջամտել եւ օգնել հայերին»,-գրում է թերթը մեջբերելով
մի շարք օրինակներ, երբ ԱՄն օգնության ձեռք է մեկնել հայերին:
«takvim» թերթը« Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ին
եւ Շվեդիային» հոդվածում անդրադառձել է «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության նախագահի
օգնական Հյուսեին Չելիքի այն հայտարարությանը, որում մասնավորապես ասված է.« Մենք
դատապարտում ենք ԱՄՆ կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանների կողմից ընդունված ՝
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված որոշումները: Պատմական
իրադարձություններին գնահատական պետք է տան պատմաբաններն ու գիտանականները»:
«Yeni Şafak »թերթը
մեկնաբանելով երկու երկրների կոմից ընդունված որոշումներին, գրում է.« Ամեն գարուն
1915 թ. Ցեղասպանության երեւույթը նորից ու նորից են տաքացնում հայերը: Այս երկու
հաջողությունները գրանցելուց հետո հիմա էլ հայերը հայացքն ուղղել են դեպի Անգլիա:
Այդ իսկ պատճառով էլ վարչապետ Էրդողանը անձամբ է մեկնելու Անգլիա՝ նրանց
զգուշացնելու նպատակով»: Էրդողանն իր նախապատրաստական զեկույցում հատկապես
ուշադրություն է հրավիրելու այն հանգամանքին, որ եթե Անգլիան եւս որոշում կայացնի
հոգուտ հայերի, ապա, Թուրքիայի եւ Անգլիայի միջեւ իրավական, տնտեսական , քաղաքական
եւ մշակությաին հարաբերությունները իսպառ խզվելու են,-գրում է թերթը, եւ հավելում,
որ հնարավոր է նաեւ դեսպանը այս պարագայում եւս ետ կանչվի:
Միեւնույն
թերթը մեկ այլ «Շվեդիայից ներողական զանգ» հոդվածում գրում է, որ Շվեդիայի
վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը զանգահարել է Էրդողանին եւ խորհրդարանում տեղի
ունեցած քննարկումների եւ ընդունված որոշումների առնչությամբ ներողություն խնդրել:
Ֆրեդերիկ Ռայնֆելդը հավաստիացրել է Էրդողանին, որ այս ամենը քաղաքականընկալումներ են, եւ կոչ է արել Թուրքիային
պատրաստ լինեն, եւ թույլ չտալ, որպեսզի այս որոշումները ազդեն երկու երկրների
հարաբերությունների վրա: