Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 12 » «ՄԵՆՔ ԿԴԻՄԵՆՔ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՆՉԵՎ, ՈՐ ՄԵԶ ԱՍԵՆ ՀԱ»...
05:11
«ՄԵՆՔ ԿԴԻՄԵՆՔ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՆՉԵՎ, ՈՐ ՄԵԶ ԱՍԵՆ ՀԱ»...

Թուրքիայի վարչապետ Էրդողանը  այլեւս չկարողացավ զսպել ու թաքցնել  սոսնձվող ազգային մտադրությունները ոչ միայն իր` այլեւ իր մեջ մարմնավորվող Թուրք ժողովրդի: Դե ԵՄ-ի երկրներն էլ շատ լավ պետք է մտածեն, որովհետեւ դեռ այնքան էլ լավ չեն պատկերացնում իրենց գլխի գալիքը. «Մենք պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները ու հասնենք մեր գերագույն նպատակին` անդամակցությանը: Պայքա՜ր, պայքա՜ր, այնքան ժամանակ քանի դեռ մեզ ասում են` ոչ: Հինգ միլիոն թուրքեր են ապրում ԵՄ-ի երկրներում, հետո ինչ,  որ ոչ եք ասում, միեւնույն է` մենք արդեն այդտեղ ենք: Եթե մեզ չեք ընդունում, ինքներդ եք կորուստներ կրում: Ինչո՞ւ, որովհետու թուրքը  բեռ չի դառնում ոչ մեկին, այլ ինքն է կրում ուրիշի բեռն իր վրա: Դա մեր ազգային կերտվածքն է»,- էրդողանի այս  զեկույցի մասին գրում է  «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Տխուր է իրականությունը: Թուրքիան օրհասական աղետի նման կախվել է մարդկության գլխին: Դեռ աշխարհի մի շարք ժողովուրդներ չեն ճանաչում իրական Թուրքիային: Ա՛յ, երբ մի օր էլ իրենց սեփական երկրներում սեւ ամպի նման կկախվեն իրենց ճակատին, այն ժամանակ նոր կզգան հայի դառը ողբը:

 Այսօր Թուրքիան փորձում է տարածաշրջանում ստանձնել իշխողի դերը, բայց դրանով նրա մտադրություները չի սահմանափակվում: Ելույթի վերջում էրդողանը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը,  իրենց «արդար»  պահանջի` հայկական արխիվների չբացելու վերաբերյալ անում ենթադրություններ, թե մենք հին ժողովուրդ ենք ու այլեւս չենք խաբվի մեծ փորձառություն ունենք, ու պետք է ծանրակշիռ գործենք: Նախ մեր հարեւանների հետ պետք է հաստատենք խաղաղություն, իսկ դրա համար պետք է լուծել Ղարաբաղյան հարցը, իսկ հետո մեր օղակները կընդարձակենք,  այնպես` ինչպես իր օղակներն է տարածում գետի մեջ նետված քարը:

Ճանաչելով Թուրքիային՝ իբրեւ աղվեսային դիվանագիտության մեծ վարպետ, անկեղծորեն մարմինս փշաքաղվեց, երբ կարդացի այս տողերը: Թե ինչքա՜ն լուռ, համրացած` ջրի մեջ նետված քարի անձայն շշուկով տարածքներ է փորձում նվաճել մարդկության չարիքը՝ Թուրքիան: Ցեղ, որը չի հանդուրժում պապենական հայկական հողում հայկական եկեղեցու գմբեթին խաչի առկայությունը, բայց ըմբոստանում է, երբ իրեն  թույլ չեն տալիս օտարի հողի վրա կառուցած մզկիթի կողքին մինարեի տեղադրումը: Մզկիթ ունենալու գաղափարը չէ, որ թուրքերին այդչափ հուզում է, այլ գոյությունը փաստելու, տիրելու, տիրանալու յուօրինակ բարդույթը, երբ եվրոպական քրիստոնյա հանրությունը օրը հինգ անգամ դատապարտված պետք է լինի,  ըստ կարելվույն բարձր կանչվող ազանի  հնչյունները լսելու:  Իսկ թե տեղի բնակչությունը կամ էլ իշխանությունը չի թույլատրում մինարեների կառուցումը, թուրքական լրատվամիջոցները, մշակույթի նախարարությունը ու տեղի բնակչությունը սկսում են վրդովմունքի ալիք բարձրացնել, թե իբր չկա դավանանքի ազատություն, թե բռնություն է անազնվություն...

Թուրքիայում հայկական եկեղեցու գլխին ստիպում են պարզել թուրքական դրոշը, տեսնես ո՞ր մի երկրում որեւէ աղոթատեղիի գագաթին ստիպում են պարզել այդ երկրի դրոշը:

Չեմ կարծում, որ որեւէ երկիր կույր է ու չի տեսնում այս ամենը, պարզապես չեն ուզում տեսնել շատերը, քանզի շահերի բախում կա, բայց մոռանում են հանրահայտ ճշմարտությունը. ԿԱՄ ՇԱՀՆ Է ՄՈՐԹՈՒՄ, ԿԱՄ ՇԱՀԻՆ ԵՆ ՄՈՐԹՈՒՄ:

Բաժինը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1022 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.191.157.186

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am