Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 28 » ՋԵՆԳԻԶ ՉԱՆԴԱՐԻ «ՌԱԴԻԿԱԼ» ԹԵՐԹՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ ՀՈԴՎԱԾԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ
04:00
ՋԵՆԳԻԶ ՉԱՆԴԱՐԻ «ՌԱԴԻԿԱԼ» ԹԵՐԹՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ ՀՈԴՎԱԾԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ

«Այս տողերը գրում եմ Սիրիայի անապատում գտնվող մի վայրում: Սիրիայի անապատում շրջելիս հաղորդագրություն ուղարկեցի Ստամբուլում ապրող իմ հայ եղբայրներից մեկին և հայտնեցի, թե այս պահին անապատում շարժվում ենք Դեր Զորի ուղղությամբ, հետևյալ պատասխանն ուղարկեց. «Ողջույն եմ ուղարկում Հայդարփաշա կայարանում ճամփա ընկնելու վայրից դեպի վերջին կանգառ»:

1915 թ. տեղահանությունը մի որոշում էր, որի համաձայն օսմանցի հայերը, «պատերազմական իրավիճակի» և «զինվորականության» պատրվակներով տնից-տեղից  պոկվեցին ու  տեղափոխվեցին դեպի  Դեյր էլ-Զոր:

1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլի առաջադեմ հայ մտավորականները, որոնց մեջ կային Օսմանյան խորհրդարանի անդամներ, պատգամավորներ, ճամփա ընկան Հայդարփաշա կայարանից: Նրանք 220-նն էին: Նրանցից 139-ի ճակատագիրը հետագայում ոչ ոք չիմացավ:

1915 թ. մայիսի 27-ին հրապարակվեց «Տեղահանության» մասին որոշումը: Անատոլիայի բոլոր կողմերից մեկ միլիոնի չափ, իսկ «Տեղահանության»՝ Թալեաթ փաշայի գրանցամատյանների համաձայն` 924 հազար հոգի աքսորվեց  դեպի Դեյր էլ-Զոր (Դեր Զոր):

Անապա՛տ: Երբ դիտում եմ անապատը, ապրիլի 24-ն ու 1915 թվականը նորից են անցնում մտքովս:

Հիմա,  եթե ինձ 1000 հատոր փաստաթուղթ էլ կարդալ տան, այլևս չեն կարող պատկերացումս փոխել այն ամենից հետո, ինչ տեսա այսօր: Այն, որ 1915 թ. ամռանը մարդկանց` կին, մանուկ, տարեց, ստիպել են հարյուրավոր կիլոմետրեր անցնելով  այստեղ հասնել, չի կարող բացատրվել և ոչ մի «ռազմական միջոցառմամբ»: Դա կարող է մեկնաբանվել միայն մեկ կերպ. Աքսորյալների բնաջնջում:  

Այս վայրերը տեսնելու, այս կողմեր հասնելու դեպքում արդեն իսկ ջանք չի պահանջվի` հասկանալու, որ նրանց ուղարկել էին մեռնելու:

Լա´վ, փրկվողներ չե՞ն եղել: Հակառակ ամեն ինչի, եղել են:  Այսօր «սփյուռք» կոչվածը հենց այդ սրից մազապուրծ հատվածն է:

Հալեպի հայերի մեծ մասը մարաշցի, քիլիսցի, այնթափցի և չուքուրովացի է: Ապրիլի 23-ը ապրիլի 24-ին միավորող գիշերը մի եղբայրական մթնոլորտ էինք /հալեպի հայերի հետ/ ստեղծել, որում ոչ մի ակնարկ չկար հաջորդ օրվա` ապրիլի 24-ի մասին:

Հաջորդ օրը` ապրիլի 24-ին, Հալեպի հայերը փակում են իրենց խանութները, հավաքվում իրենց ակումբներում եւ կիսում իրենց ցավն ու տխրությունը:  Նրանք ամեն տարի այդպես են վարվում:Իսկ ես,  մի ապրիլքսանչորսյան օր, հեղձուցիչ  գաղջի մեջ, Սիրիայի անապատի մեջտեղերում` Դեր Զորի մոտակայքում մի գրություն եմ գրում:

***Տեսնելու շնորհիվ ես հասկացա: Եւ այն ամենը ինչ ես հասկացա ու սովորեցի մեկ անգամ ևս մեծ հավատով կրկնելու կարիք եմ զգում, այն, որ մահմեդականներն ու քրիստոնյաները ստիպված են անպայման ապրիլի 24-ի միջոցով հաշտության, «հավերժական հաշտության» հասնելու ճանապարհ գտնել:

Բաժինը՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտարկումների քանակը՝ 1055 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.16.15.149

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am