Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Թուրքիայում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, եղան բազմաթից ոգեկոչման արարողություններ, որոնց մասնակցում էին թուրք հայտնի մտավորականներ: Ոգեկոչման եւ «Կիսում եմ հայերի` ապրիլի 24-ի ցավը» խորագրի ներքո հոդվածով հանդես եկավ նաեւ թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան,
«Milliyet» օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը: Ջեմալը հայտնի Ջեմալ Փաշայի թոռն է, այն փաշայի որի անմիջական ձեռքով կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը: Իր պապիմկողմից կազմակերպված եղեռնի զոհերի ոգեկաոչմանն ուղղված հոդվածում Հասան Ջեմալւ գրում է.
«Այսօր ապրիլի 24-ն է: 1915թ. ապրիլի 24-ը Օսմանյան պետության խայտառակ էջերից մեկն է, որը
սկսվեց գրվել «Իթթիհաթ
վե Թերաքքիի» կողմից: Այդ օրը ջնջվեցին այն մարդկանց հետքերը, որոնք հարյուրամյակներ շարունակ ապրել
եւ ստեղծագործել էին իրենց հայերնիքում, իրենց պապենական հողերի վրա: Նրանց պոկեցին իրենց հայրենիքից, նրանք ոչնչացվեցին: Պատմության
այս էջերը ոմանք որակում են տեղահանություն,
ոմանք՝ ողբերգություն, ոմանք՝ Ցեղասպանություն, ոմանք էլ՝ Մեծ աղետ: Սակայն այն անհերքելի իրողություն է:
Օսմանյան պետության կողմից 1915-ից սկսված հարյուրհազարավոր հայերի կոտորածն ու մարդկության դեմ գործած հանցանքը ժխտելը նշանակում է դառնալ այդ հրեշավոր և սահմռկեցուցիչ արարքի հանցակիցը:
Այսօր ապրիլի 24-ն է. հայերի, հայ ժողովրդի ՝ այս հողերում ապրած ողբերգության զոհերի ոգեկոչման օրը: Նախ եկեք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը, մենք էլ հայերի հետ հավասարապես սգան: Հայերի
վիշտը մոերը դարձնենք:
Ի՞նչ
ենք կորցենելու… Այդ արարքով մենք կանենք մարդկությանը անհրաժեշտ պիտանի արարք: Նմնօրինակ դիրքորոշումը, այսինքն ցավը կիսելու պատրաստակամությունը, դեռեւս
չի նշանակում մյուսների տեսած ցավը մոռանալ:
Առավոտէր, արեւընորէրծագում: Արարատլեռանվեհգագաթըմառախուղի
Ես հիշում եմ այն հուզումնալից
օրը, երբ 2008 թ. Սեպտեմբեր ամսին լինելով երեւանում այցելեցի
Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Հուշակոթողի
առջև մենք սիրելի Հրատի հետ միասին մենմենակ կանգնեցինք բավական երկար: Ինձ այստեղ էր բերել նրա ցավը:
Առավոտ էր, արեւը նոր էր ծագում: Արարատ լեռան վեհ գագաթը մառախուղի մեջ
մերթ երեւում էր, մերթ թաքնվում: Առավոտյան լռության մեջ սպիտակ մեխակներ դրեցի Ցեղասպանության հուշակոթողին եւ ականջիս հասավ Հրանտի ձայնը. Եկեք նախ հարգենք միմյանց վիշտը:
Ես գիտեմ, թե ինչեր են տեսել մեր պապերը: Ոմանք այն անվանում են կոտորած, ոմանք ցեղասպանություն, ոմանք աքսոր, ոմանք էլ ողբերգություն: Մեր պապերն էլ Անատոլիա ասելուն ավելացնում
էին կոտորած ու արհավիրք»:
Ապա հեղինակն իր մեկնաբանություններն է տալիս այն ամենի մասին ինչ տեղի է ունեցել 1915թ., դատապարտում ու քննադատում այն մարդկանց, որոնց անմիջակն
մասնակցությամբ եւ պատճառով տեղի ունեցավ 1915 թ. մեծ արհավիրքը՝ հայոց մեծ եղեռնը:Քննադատում պետությանն, որը չպաշտպանեց իր սեփական քաղքացիներին. «Եթե մարդ ես, եթե այդ
ցավը ինքդ քո մեջ զգում
ես, ուրեմն պետք է կիսես նաեւ այն ուրիշների հետ: Փոխանակ
նմանօրինակ ցավը ուրանալու, ժամանական է այն համարել նաեւ քո ցավը, նորոգենք այդ վիշտը, կիսենք, քանզի մարդկությանն ու խաղաղությանը այն հույժ կարեւոր է: Թե պետություն եւ թե անհատ պարտավոր են, ժամանակն է կիսելու հայերի ապրիլքսանչոսյան մեծ ցավը: Հրանտ, եղբայրս ես կիսում եմ այդ ցավը, քեզ անկեղծ քեզ կարոտում եմ, հանգստություն քո շիրիմին»: