Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 26 » «ԱՌԵՐԵՍՈՒՄ ԶՈՀՐԱՊԻ ՀԵՏ»
04:49
«ԱՌԵՐԵՍՈՒՄ ԶՈՀՐԱՊԻ ՀԵՏ»

1915թ. տեղի ունեցած մեծ կոտորածի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաեւ Թուրքիայում: Այդ մասին գրեցին ու բարձրաձայնեցին թուրքական, ինչպես նաեւ եվրոպական թերթերն ու լրատվամիջոցները: Առաջին անգամ Թուրքիայի որոշ մտավորականներ համարձակություն ունեցան բարձրաձայնելու ցեղասպանության իրողությունը, «զղջալու ու նաեւ ներողություն խնդրելու»:  Այո, գրում եմ չակերտներով, որովհետեւ «Թարաֆ» թերթն այդ ոգեկոչման մասին գրում է այսպես. «1915թ. սպանված  մեջլիսի երեսփոխան անդամ Զոհրապի, մահմեդական եւ օսմանցի զոհերի համար « Դուք մեր սրտերում եք» կոչերով Թաքսիմ հրապարակում հանդես եկող մտավորականները կիսում էին իրենց ցավը»: Փաստորեն ԴԵՌ ՕՍՄԱՆՑԻ ՏԵՐՄԻՆԸ  ԱՄԵՆԱԸՆԴՈՒՆԵԼԻՆ Է ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ:

Թուրք մտավորականները կարծում են, թե 95 տարի անց սև հագնելով պիտի հատուցած համարեն իրենց ոճիրները, երբ հենց նույն մտավորականները խուսափում են ցեղասպանություն եզրն օգտագործելուց, երբ այդ նույն մտավորականները քննադատում են լրատվամիջոցներին իրենց կողմից կազմակերպված երթի՝ թերթերում արված մեկնաբանությունների մեջ, որպես ցեղասպանության ոգեկոչմանը միտված երթ որակելը:

Ի՛նչ լավ են խաղում թուրքերը, հետո էլ կասեն տեղի թատրոնի հիմնադիրը հայերն են եղել, լավ էլ դերասանական դպրոց ունեն: Մի կողմից սևազգեստներն են հարգում զոհերի հիշատակը, մի կողմում էլ իբր թե ծայրահեղականներն են գալիս ու ասում. «Սա Թուրքիան է, կամ սիրիր այն կամ հեռացի՛ր», «Թող կորչի հայկական սփյուռքը»:

Ի՞նչ եղան 220 հայ մտավորականները

Մեկ այլ՝ Հայդարփաշա կայարանում էլ մարդու իրավունքների պաշտպանության ներկայացուցիչներից բաղկացած խումբն էլ «Ընդդեմ ազգայանամոլության եւ անջատողականության» կազմակերպության անդամները, նստացույց էին կազմակերպել՝ ձերբակալվելուց հետո անհետացած 220 հայ մտավորականների նկարները պարզած:

Դե սրանք էլ ցեղաասպանության մասին ոչինչ չեն խոսի, բայց երբ նրանց արարքները քննադատելու կգան գեներալներ, այ նրանք՝  հանձինս գեներալ Էդիփ Բաշերի, կասեն. «1915թ. տեղահանությունը քննադատելու նպատասկով այստեղ հավաքված İHD-ի անդամների գործողություններին ես այնքան էլ հավանություն չեմ տալիս: Հայերը պնդում են, որ հայոց ցեղասպանությունը իրողություն է, իսկ նման միջոցառումները կազմակերպվում են միմիայն  այդ պնդումները իրականության տեղ ընդունողների կողմից: Ես նման միջոցառումներին չեմ մասնակցում:

Այս ամենից հետո ցրում են մասնակիցներին ու…

Դե, մեծ տերություններն էլ «մեծ դժբախտություն» ասելով ավարտում են իրենց ասելիքը, իսկ ցեղասպանություն բառը թուրքերը գործածում են միայն այն հերքերլու պարագաներում...

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1152 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.145.191.169

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am