Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 26 » ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎԱԾ ՍՐԲԱՏԵՂԻՆԵՐ
04:37
ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎԱԾ ՍՐԲԱՏԵՂԻՆԵՐ

Հարավարևելյան Անատոլիայում կան մի շարք վայերեր, որոնք փակված  են այցելուների առջեւ: Այս վայրերեը, որոնք փակված են անվտանգությունը պահպանելու նպատակով, սկսել են բացվել հեթով՝ ի տես  բնակչությանը: Այսօր բնակիչների այցելությանն է սպասում  Վանում գաղտնաբար  պահված դրախտային մի  գյուղ եւ 11-րդ դարյա  մի եկեղեցի: 

Վանի անվտանգության գոտիները  եւ արգելված վայրերը  ներառյալ այժմ արդեն   բացվում են քաղաքացիների առջև: Շնորհիվ այս ամենի գաղտնի բացահայտվում է նաեւ պատմությունը:

Այդ պատմական կառույցներից  գեղեցկագույնը համարվող «Սուրբ Թովմասի վանք-եկեղեցին» ինչպես նաեւ  Ինքյոյ գյուղը  պարզապես ապշեցնում են այցելուներին:

Մինչ այժմ, այցելությունները  Անատոլիական մի շարք բնակավայրեր զանազան պատճառներով արգելված էր: Սակայն այս իրավիճակը կամաց-կամաց փոխվում է, եւ Անատոլիայի մոռացված պատմությունը արգելքների վերացման հետ մեկտեղ հիշեցնում է դարձեյալ իր գոյությունը:

Եկեղեցին սպասում է իր բացահայտմանը

Վանի Գեւաշ գավառի Ալթընսաչ գյուղում գտնվող և 1000 մ բարձրության բարձրավանդակի վրա կառուցված «Սուրբ Թովմասի» վանք-եկեղեցին բացվեց զբոսաշրջության առաջ:

Ենթադրաբար, եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում: Այստեղ են պահվել   Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Թովմասի մասունքները, որի վրա էլ հետագայում կառուցվել է «Սուրբ Թովմաս» վանք-եկեղեցին:

18-րդ դարում «Սուրբ Թովմաս» եկեղեցին կողոպտվել է, իսկ մեկ դար անց ամբողջությամբ դատարկվել է, իսկ եկեղեցին բարձիթողի է մատնվել: Ահա այդ օրից ի վեր եկեղեցին սպսասում էր իր վերագտնողին:

Զբոսաշրջության համար բացվող եկեղեցիներից առաջինը 2007թ. վերաբացված  Աղթամարի «Սուրբ խաչ» եկեղեցին էր, որը  ողջ հայության  համար  կարեւորագույն  սրբատեղիներից մեկն է: Անցյալ ամիսների ընթացքում թույլավել էր նաեւ տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում:

Վանի տարածքային կառավարությունը որոշում էր կայացրել  բոլոր արգելված պատմական վայրերը բացել  զբոսաշրջիկների առջեւ: Այս որոշմանն համաձայն կվերաբացվի նաեւ «Սուրբ Թովմաս» վանք-եկեղեցին:

34-րդ տուրիստական շաբաթի և Վանի նահանգապետարանի եւ Մշակույթի ու զբոսաշրջության տնօրինության կողմից կազմակերպված ուղեւորության շրջանակներում այցելում ենք եկեղեցին:

Երբ գնում ենք Գեւաշից 46 կմ հեռավորության վրա գտնվող Ալթընսաչ գյուղում կառուցված եւ  քրիստոնյաների համար Աղթամարի «Սուրբ Խաչ»  եկեղեցու չափ մեծ նշանակություն ունեցող «Սուրբ Թովմաս» եկեղեցի, հմայվում ենք Վանա լճի ափերին սփռված կուսական գյուղերի գողտրիկ տեսարաններով: Երբ մենք հասնում ենք այն լեռան ստորոտին, որի վրա կառուցված է եկեղեցին, բազմաթիվ մարդկանց հետ մեկտեղ իջնում ենք  ավտոմեքենաներից:

Այստեղ մեզ է սպասում մի դժվարին վերելք: 1000 մ բարձրության վրա կառուցված եկեղեցուն հասնելու համար վեր բարձրանալը  թեեւ բավական  հոգնեցնող է, սակայն լեռան և եկեղեցու աննման տեսարանը մեզանից վանում է այն հոգնությունը, որը առաջացել էր մագլցումի հետեւանքով:

Երբ մենք տեղ ենք հասնում գրի ենք առնում Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուի մեկնաբանությունները:

Մյունիր Քարալօղլուն նշում է, որ այս պահին վերանորոգվում է 8 եկեղեցի: Նահանգապետը հայտնում է նաեւ, որ  ամենակարճ ժամկետներում սկսելու են  նաեւ  «Սուրբ Թովմաս»  եկեղեցու վերականգնողական աշխատանքները:

Քարալօղլուն պարզաբանելով, որ քաղաքը առայժմ չի բավարարում տուրիստական պահանջներ, ասում է նաեւ, որ Աղթամարի եկեղեցում սպասվող արարողության կապակցությամբ սեպտեմբեր ամսի տեղերն արդեն իսկ պատվիրված են, եւ որ պահանջները բավարարելու համար օգտագործվելու են նաեւ պաշտոնական հյուրանոցատները:

«Սուրբ Թովմաս» վանք-եկեղեցի

«Սուրբ Թովմաս» վանք-եկեղեցու մասին առաջին հիշատակումները վերաբերում են 13-րդ դարին: Այն առաջին անգամ վերանորոգվել է  1671 թ., որից հետո  18-րդ դարի վերջերին կողոպտվել է: Սակայն, այն մինչ օրս  կանգուն  է:

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1613 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.140.198.43

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am