Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 24 » ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԽԱՉ ՊԱՀԱՆՋԵՑ
02:33
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԽԱՉ ՊԱՀԱՆՋԵՑ

Հայոց պատրիարքի հոգևոր խորհրդի նախագահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, լինելով Վանում, այցելել է  նահանգապետ Մյունիր Քարաօղլուի, ապա՝  Աղթամարի «սուրբ Խաչ» եկեղեցին: Այս եկեղեցում 2010 թ. սեպտեմբերի 12-ին կատարվելու է կրոնական արարողություն: Աթեշյանը կղզի ճանապարհվեց մակույկով, որի համար ձեռնարկվեցին անվտանգության բոլոր միջոցառումները: Աթեշյանը Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքին և Գեւաշի քայմաքամ Թահսին Աքսուին մեկ առ մեկ բացատրեց այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն 2 ժամանոց արարողության համար:

Աթեշյանը հայտնելով, որ արարողությունը լավագույն կերպով  անցկացնելու կանխակալությամբ իրենք մտածել են բոլոր մանրամասնությունների մասին, ապա հավելեց, որ իրենց հնարավորությունների սահմաններումպատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի այդ օրն անցնի տոնական: Աթեշյանը, որը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես այն հանգամանիք վրա, որ թուքերի եւ հայերի միջեւ անցյալում եղել է եղբայրություն, եւ, որ իրենց ցանկությունն է վերակենդանացնել այդ եղբայրությունը, նշեց նաև, թե իրենց երազանքն է եղել Աղթամարի «Սուրբ Խաչ»  եկեղեցում կրոնական արարողության իրականացումը, եւ  որ իրենք  հրճվանք են ապրում, երբ այդ երազանքն իրականություն է դառնում.

«Պաշտամունքի այս վայրում երկար ժամանակ ի վեր չի ղողանջել ոչ զանգ եւ չի լսվել ժամերգության ձայն: Այս երկար ընդմիջումից  հետո բոլորիս երազանքն այն էր, թե ե՞րբ  այստեղ կրկին ժամերգություն կլինի, ե՞րբ եկեղեցում նորից պատարգ կմատուցվի: Այդ երազանքը վերջին շրջանում իրականություն է դառնում մեր նոր կառավարության շնորհիվ: Սեպտեմբերի 12-ին Անատոլիայում մեծ արարողություններ են լինելու: Բոլորը  խնջույքի  են  գալու, մատաղ են անելու: Որքան էլ որ մեր եկեղեցում զոհ չի մատուցվում, Անատոլիայում ապրող մարդիկ մատաղի անվան տակ փառատոներ են կազմակերպում: Ես նույնպես ցանկանում եմ, որ այդ օրը փառատոնի վերածենք»:

Արարողությանը մասնակցելու է 5000 հոգի

Աթեշյանն ասաց նաեւ,  որ արարողությանը կմասնակցեն աշխարհի բոլոր ծագերից եկած առնվազն 5000 հոգի. «Բեյրութի, Իսրայելի, Երուսաղեմի հայերը, Ամերիկայի, Եվրոպայի մեր եղբայրները` բոլորը, հուզմունքով սպասում են այդ օրվան: Հուսով եմ, որ  անվտանգության հարցում  խնդիրներ չեն ծագի: Այդ օրը գեղեցիկ ձևով մեր արարողությունը կկատարենք` առանց խնդիրների, առանց այնպիսի մի միջադեպի, որը կվշտացնի ոմանց: Համոզված ենք, որ ինչպես պատմության մեջ երկու հասարակությունները եղբայրաբար ապրել են, նույն կերպ այդ օրը կլինի: Կհիշենք հին օրերը: Հայերն ու թուրքերն այդ օրը կեղբայրանան: Սակայն անհանգիստ ենք` անվտանգության հարցի կապակցությամբ: Հայտնի է, որ այս վերջին շաբաթվա ընթացքում մի քանի հոգի վիրավորվել են: Նրանք ենթարկվել էին հարձակման: Քանի որ այցելուները հայեր են, բնականաբար, նրանք կարող են հանդիպել ծայրահեղականների: Համապատասխան  միջոցառումներն արդեն իսկ ձեռնարկվում են: Բայց պետք է միշտ  պատրաստ լինել: Ես կցանկանայի, որ նման դեպքեր տեղի չունենային: Եւ հավատում եմ, որ չեն լինելու»:

Եկեղեցում զանգի ձայն չի լսվելու

Ապա Աթեշյանը, ուսումնասիրեց  եկեղեցու շուրջ  հրավիրյալների եւ արարողության մասնակիցների համար ամենահարմար վայրերը: Աթեշյանը տեղեկացրեց նաեւ, որ  եկեղեցու վրա զանգ տեղադրելու մասին պահանջներ չեն եղել և հավելեց. «Եթե զանգ տեղադրենք, ապա անհրաժեշտ կլինի, որ արարողությունների ժամանակ առավոտ-երեկո այն հնչի, բայց քանի որ մենք այստեղ տարին մեկ անգամ ենք պատարագ մատուցելու, մենք չենք նախատեսել զանգի տեղեդրում: Այդ հարցի վրա առանձնապես կանգ չենք առնում: Շատ էական չէ: Սակայն մեր խաչը պատրաստ է: Խաչ տեղադրել-չտեղադրելու խնդիրը պետք է լուծի Մշակույթի նախարարությունը: Պատարագի առնչությամբ նրանց կողմից որևէ խոչընդոտ չկա: Մենք մեր արարողությունն այս պարտեզում էլ կարող ենք անել: Ես որտեղ էլ օծված սեղանս բացեմ, այդ վայրը մեզ համար եկեղեցի է: Քանզի մենք պատարագ ենք մատուցում նաեւ այն քաղաքների հասարակ տներում, որտեղ եկեղեցի չկա»:

Ուղարկելու է Աբդուլ Համիդի մակագրության թուրքերեն օրինակը

Եկեղեցու ներսում ուսումնասիրություններ կատարած Աթեշյանը ուշադրությամբ ընթերցեց այն շնորհակալագիրը, որ Աբդուլ Համիդին էին հղել հայ առաջնորդները` եկեղեցու համար Աբդուլ Համիդի կատարած ներդրումների կապակցությամբ: Աթեշյանը նկատելով, որ մակագրությունը թուրքերեն օրինակ չունի, լուսանկարեց այն և հայտնեց, որ կուղարկի թուրքերենով տարբերակը: Աթեշյանը, Աղթամար եկեղեցու առջև որպես հիշատակ լուսանկարվելով, գնեց Աղթամարի եկեղեցու և Վանա կատվի արձանիկներ և հեռացավ կղզուց:

թարգմանված է թուրքերենից

Աղբյուր՝ «WWW.haberturk.COM»

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 1086 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.146.221.204

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am