ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՒԼ Է ԹԵՒԱԿՈԽԵԼ - 22 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 22 » ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՒԼ Է ԹԵՒԱԿՈԽԵԼ
03:46
ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՒԼ Է ԹԵՒԱԿՈԽԵԼ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա դիմել է կառավարության անդամներին (վարչապետի ներածական խոսքը տեղադրված է առանձին)։


Վետերանները կերթեւեկեն անվճար


Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ եւ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի, ՀՀ կառավարությունը որոշել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների եւ մարդատար տաքսի ավտոմոբիլների)` անկախ սեփականության ձեւից, անվճար երթեւեկելու արտոնություն, հաստատել է պատերազմի վետերաններին տրամադրվող անվճար երթեւեկության վկայականի ձեւանմուշը։ «Մենք ամենքս բարոյական պարտք ունենք պատերազմի վետերանների հանդեպ, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այսօր ապրում է նրանցից 3 հազար 800-ը, մարդիկ, ովքեր պետք է շրջապատված լինեն հասարակության հոգատարությամբ»։ Վարչապետն առաջարկել է իրավական ճշգրիտ ձեւակերպում տալ որոշմանը եւ տրանսպորտային մասնավոր ձեռնարկությունների սեփականատերերին կոչ անել, որպեսզի նրանք նույնպես Մեծ հայրենականի վետերաններին սպասարկեն անվճար։

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում եւ 60,500.0 հազար դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ՀՀ կառավարության ծրագիրը ավարտին հասցնելու` ծրագրի շահառուների փոխարեն նոտարական վավերացման պետական տուրքերի գծով բոլոր վճարումները վճարողի փոխարեն 2010թ. ընթացքում կատարելու նպատակով։

Գործադիրն իր պահուստային ֆոնդից 20,776.0 հազար դրամ է հատկացրել Տավուշի մարզպետարանին` Հաղարծին գյուղի սողանքային գոտում ֆինանսական աջակցություն չստացած անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար։ Որոշմամբ առաջարկվում է Հաղարծին համայնքի առավել վտանգավոր գոտում հայտնված 4 բնակելի տների բնակիչներին աջակցություն տրամադրել շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու նպատակով` հաշվի առնելով նշված անձանց ընտանիքների կազմում տեղի ունեցած փոփոխությունները, սողանքային գոտում գտնվող բնակեցումից ազատված բնակելի տների քանդման պարտադիր պայմանով։

Հաշվի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների մեղմման անհրաժեշտությունը եւ նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին, կառավարությունն իր նիստում թույլատրել է «Սեւան-Հրազդանյան-ջրառ», «Դեբեդ-Աղստեւ-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին մինչեւ 2010թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձեւավորելու։ Գետերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով ջուրը ջրօգտագործողների ընկերություններին առանց հասույթ մատակարարելը նույն ՓԲԸ-ներին թույլատրվել է 2010թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետեւանքով հեղեղումը կանխելու նկատառումով։ Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է վերը նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչեւ 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր նախկին որոշման մեջ, ինչի շնորհիվ սահմանվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիների ծառայության ավարտից հետո մաքսատուրքի արտոնությամբ ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը։

Կառավարության որոշմամբ նավիգացիոն համակարգերի բնագավառում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին։ Արդի արբանյակային նավիգացիոն համակարգերի զարգացումը, սկզբունքորեն փոխելով գեոդեզիական չափումների տեխնոլոգիան, բարձրացնելով չափագրումների ճշտությունը եւ դրանց կատարման օպերատիվությունը, անհրաժեշտ է դարձրել Հայաստանում ստեղծել նավիգացիոն համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է լուծել կառավարչական մի շարք խնդիրներ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից ՀՀ ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը թույլատրել է երկարաձգել մինչեւ 2013թ. հունիսի 6-ը` նկատի առնելով Եվրոպական հեռարձակողների միությունից հեռուստատեսային ազդանշաններ ստանալու շարունակական բնույթը եւ դրա համար նախատեսված սերվերի ներմուծման անհրաժեշտությունը։

Գործադիրը Սիսիան քաղաքի ֆիզկուլտուրնիկների փողոցի N 2 բազմաբնակարանային շենքի վթարային 4-րդ մուտքի ուժեղացման-վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով իր պահուստային ֆոնդից 2,000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը։ Այդ աշխատանքի ավարտից հետո ՀՀ վարչապետին առաջարկություն է ներկայացվելու վթարային մուտքի ուժեղացման-վերականգնման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ։


Կառավարությունը հաստատել է եւ սահմանել


ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության գործունեության ծրագիրը, «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ կողմից 2010-2012թթ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերեւութաբանական աշխատանքների ծրագիրը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը, ՀՀ պետական բուհերի 2010-2011թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 2464 առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ ուսումնական հաստատությունների, մասնագիտությունների եւ բուհի կողմից վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի (վճարովի) 18500, ՀՀ պետական բուհերի 2010-2011թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 1543 տեղ, որից առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի 1193 տեղ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով` 350 տեղ։

Գործադիրը սահմանել է մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների եւ աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները։ Որոշման հիմք են հանդիսացել Եվրամիության համապատասխան կանոնակարգերի դրույթներն ու հանձնարարականները, ինչպես նաեւ խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային այլ հրահանգներ։ Հավաստիանալով, որ որոշման նախագիծը ստացել է նաեւ մեղվապահների միության հավանությունը, վարչապետը նշել է, որ ընդունված որոշումն ստեղծում է հայկական մեղրի արտահանման նպաստավոր պայմաններ։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ընդհանուր օգտագործման երկաթուղիներից օբյեկտների, որոնց տարածքներում իրականացվում են վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում եւ բեռնաթափում եւ դրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների, կառույցների, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների եւ վերգետնյա եւ ստորգետնյա այլ կառույցների հատման վայրերից նվազագույն հեռավորությունը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կապահովի երկաթուղային երթեւեկության անվտանգությունը։


Նոր օրինագծեր


Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը սույն նախագիծն անհետաձգելի է համարել։

Կառավարությունը հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու` ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այն ստեղծում է ապրանքների դրոշմապիտակավորման համակարգի ներդրման իրավական հիմքերը։

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2009թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ՀՀ պետական կառավարման մարմիններին հանձնարարել մինչեւ ս.թ. ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել դրանց հիման վրա լրամշակել հաշվետվությունը եւ ս.թ. ապրիլի 28-ին ներկայացնել ՀՀ կառավարություն։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ անվտանգությանն առնչվող հարաբերությունները կարգավորել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ընդունվող սանիտարական կանոններով եւ հիգիենիկ նորմերով։

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Այն երաշխավորում է հիմնարար եւ կիրառական գիտության զարգացմանն ուղղված ՀՀ ԳԱԱ գործունեությունը, սահմանում համակարգի կառուցվածքը, նրա հարաբերությունները պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ նորամուծական գործունեության սուբյեկտների եւ մասնակիցների հետ։ Տեղեկանալով, որ հանրապետության գիտական աշխարհը նույնպես ծանոթ է նախագծին եւ մասնակցել է դրա բարելավմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը օրինագծի համակողմանի քննարկում է ակնկալել նաեւ ՀՀ Ազգային Ժողովում։

Գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քաղաքացիական դատավարության եւ մի շարք այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել։

Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կրթության մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւ արել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերը։ Դրանք սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծում են անվճար բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու օրենսդրական հիմք։ Կառավարության բացասական եզրակացությունն են ստացել ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքների երկու նախագծերը, որոնցից մեկը բավարար չափով հիմնավորված չէ, իսկ մյուսը չի բխում ՀՀ սահմանադրության պահանջներից։

Նշված օրինագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության կառավարությունների միջեւ մշակութային համագործակցության համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ Փաստաթուղթը, որը հնարավորություն կընձեռի իրականացնել մշակութային փոխանակում, անցկացնել տարբեր միջոցառումներ, փառատոններ, սեմինարներ եւ գիտաժողովներ, համապատասխանում է կառավարության միջազգային մշակութային քաղաքականության հիմնադրույթներին։

Գործադիրը երկու որոշմամբ փոփոխել է Կոտայքի մարզի Արզնիի եւ Սյունիքի մարզի Տաթեւի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները եւ դրանք փոխադրել այլ կատեգորիաներ` համապատասխանաբար հասարակական կառուցապատման, ճոպանուղու եւ օժանդակ շինությունների կառուցման, «Տաթեւի վանական համալիրի» սպասարկման համար։

Կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա է տվել Երեւանի «Կոսմետոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոն», «Արթմեդ», «Սուրբ Ներսես Մեծ», «Արտաշատի բժշկական կենտրոն» եւ «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին։

Իր նիստում գործադիրը Ձոնիկ Մարգարյանին ազատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Բաժինը՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 844 | Հեղինակը՝ ՀՀ_Կառավարություն | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am