Դեռեւս 2009թ սեպտեմբերի 14-ին Շիշիլիի քաղաքապետարանը «Ակոս» թերթի խմբագրատանը կից գտնվող Շաֆաքփողոցը միաձայն որոշմամբ ընդունել էր վերանվանել Դինքի անվան փողոց: Նույն ժողովին ընդունվեցին այլ անվանափոխությունների մասին որոշումներ եւս: Ավելի ուշ, վավերացման խնդրանքով դիմելով Ստանբուլի մայր քաղաքապետարան` Շիշլիի քաղաքապետարանի որոշումը չընդունվեց այն պատճառաբանությամբ, որ կստեղծվի ավելորդ շփոթություն եւ անապահովություն:
Դինքը Թուրքիայումհայերենևթուրքերենլեզուներովտպագրվողմիակամսաթերթի` «Ակոսի»գլխավորխմբագիրն էր:Թուրքիայի պատկառելի մտավորականերիցմեկը, որն համարձակորեն տալիս էր մեկնաբանություններ եւ պարզաբանումներ քաղաքական ամենատարբեր խնդիրների վերաբերյալ: Նրա մահը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամեբողջ աշխարհում: Աշխարհի տարբեր երկրներում եղան հիշատակումներ, կազմակերպվեցին երեկոներ, մրցանակաբաշխություններ: Ի պատիվ համարձակ մտավորականի մի քանի երկրներում փողոցներ անվանկոչվեցին նրա անունով: Մարսելի փողոցներից մեկը կոչվեց նրա անունով, իսկ քաղաքապետը իր ելույթում նշեց, որ դա քաղաքի բնակչության զգացմունքների արտահայտումն է: «ԹուրքիայումՀրանտԴինքըմարդուիրավունքներիամենաակնառուպաշտպաններիցէր: Մարսելումյուրաքանչյուրքաղաքապետիհամարմեծպատիվէփողոցընրաանունովկոչելը: ԹուրքիայումաշխուժացողազգայնամոլություննուպետականորենծավալվողամբողջատիրականքարոզչությունընշանառությանթիրախդարձրեցինՀրանտԴինքին: ԻսկնրաթուրքահայլինելնուԹուրքիայիազգայինփոքրամասնություններիդժվարություններըեւհոգսերըպետությաներեսինհամարձակորենասելըպատճառդարձավ, որնամղվիատելությանհորձանուտ: Դինքնուղեցույցէդարձելմեզհամար: Այլեւսմերսրտերումէապրում»,- ասաց քաղաքապետը ելույթի ժամանակ:
Նույնիսկ առանց որեւէ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների կարելի է նկատել, որ Թուրքիայում իշխանության գլուխ է կանգնած իսլամիստական կուսակցություն, իսկ նման դեպքում ոչ մահմեդականներրը ազգայնամոլների համար դառնում են ուղղակի թիրախ:ՀայրՍանտորո, ՀրանտԴինքսպանությունները, Մալաթիայի «Զիրվե»հրատարակչատանըտեղիունեցածսպանդը շարունակվում Է այսօր էլ նոր եւ քողարկված օպերացիներով:
Քանի ու քանի մտավորականների կշարունակի գնդակով լռեցնել Թուրքիան, որի մատուցած հարգանքի տուրքը գրպանահատ գողի փախուստի է նման, իսկ պատմությունը մոռացության, խեղաթյուրման խմորիչով շաղված: