ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ... ԶԱՐԿ ՏԳԻՏՒԹՅԱՆԸ... ԹԵ՞... ԲԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՏՈՒՆ Է ՊԱՀՈՒՄ... - 26 Декабря 2009 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 26 » ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ... ԶԱՐԿ ՏԳԻՏՒԹՅԱՆԸ... ԹԵ՞... ԲԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՏՈՒՆ Է ՊԱՀՈՒՄ...
04:44
ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ... ԶԱՐԿ ՏԳԻՏՒԹՅԱՆԸ... ԹԵ՞... ԲԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՏՈՒՆ Է ՊԱՀՈՒՄ...

Տարիներ առաջ օպտիմալացում կոչված մեծ փորձանքը սեւ ամպի նման կախվեց հանապազօրյա հաց վաստակող ուսուցիչների գլխին: Սկսվեցին կամայականությունների  ամբողջական շղթաներ: Ցավը մեծ էր, շատ մեծ: Հաշվի չէր առնվում ոչինչ. Միայն մեկ բան` տնօրենի հետ ինչպե՞ս ես եղել մինչեւ հիմա, լավ ես նայել թե վատ, երբեւէ նրա արածների վերաբերյալ արտահայտե՞լ ես դժգոհություն թե չէ, ու նման շատ ու շատ «կրթական համակարգի բարեփոխմանը» նպաստող պատճառահետեւանքային հարաբերություններ: Հետո էլ սկսվում էր երկրորդ փուլը, ով հարազատներ ուներ բարձր ատյաններում, օպտիմալացումից հետո վերադառնում էր աշխատանքի, ու էդպես շարունակ: Թե ինչի՞ համար էր վերջապես այդ տարօրինակ օպտիմալացում կոչվածը” որեւէ մեկը լիարժեքորեն չպատասխանեց: Դրա փոխարեն մի՞թե չէր կարելի մտածել ավելի խելացի ու կրթությանն  ու գիտությանը առավել օգտակար մի բան: Չէ, դա շատ հարմար էր, ոմանց համար շատ շահավետ, իսկ ապագա սերունդներին էլ հեշտությամբ կարող էր գլորել դեպի անդունդը: Ձեր մոտ հարց է առաջանու` ինչո՞ւ, հիմա ամեն ինչ կմանրամասնեմ, բայց առանց չակերտների բացման:: Կխոսեմ այս ամենի մասին ընդհանուր ձեւով, որովհետեւ խոսքը չի վերաբերում միայն մեկ կամ երկու դպրոցի, եթե որեւէ մեկը մտերմիկ զրույցի բռնվի որեւէ  դպրոցի ուսուցչի հետ, ապա կծանոթանա այս երեվույթի այնպիսի ցավալի կողմերի հետ, որի մասին չէր էլ կարող պատկերացնել: Կամայականությունները կամ տնօրենների ինքնիշխան մոտեցումները անսահման են: Այսպես ուրեմն.

Սկսվում են ամառային  արձակուրդները: Հերթական անգամ ուսուցիչներին դեմ են տալիս ստորագրվելիք թղթեր, որ նրանք տեղեկացված են, որ իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է: Խեղճ ուսուցիչ, ի՞նչ անի: Արդյոք մյուս ուսումնական տարում նորից աշխատանքային պայմանագիր կկնքե՞ն տվյալ ուսուցչի հետ, թե ոչ: Իհարկե մեր հանրապետությունում աշխատանքայի հարաբերությունները կարգավորված են ՀՀ աշխատանքային օրենսդրության կողմից: Սակայան վերոնշյալ փաստաթուխտն ոչիրավաչափէ, քանի որ չի պարունակում ազատման որեւիցէ մի հիմք: այստեղ հառցե առաջանում. ի՞նչ հիմքով ենք ազատում մեր ուսուցիչներին: Այս երեւույթը կարող է առաջացնել, և առաջացնում է ոչմիայն իրավական խնդիրներ, այլ նաեւ բարոյական, բարոյահոգեբանական, սոցիալական և այլն: Որն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիներ, տվյալ դեպքում մեր ուսուցիչների հուսալքմանն ու գործազրկությանը: Բացի այդ, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, պարտադրված փաստաթղտի ստորագրմամբ և հանապազորյա հաց վաստակելու խնդրով զբաղված, ոչիրավազեկ ուսուցիչները զրկվում են հետագայում իրենց շահերը պաշտպանելու իրավունքից:

Փոխարեն հանգստանալու, նոր ծրագրեր մտածելու ու նոր ուժերով դասարան մտնելու` ուսուցչին սպասում են ծանր ապրումներ, խռովվում է ուսուցչի հոգին, ալեկոծվում, երբ հիշում  ու վերհիշում է տնօրենի կարդացած ցուցակը` նրաց, ովքեր կանգնած են կրճատման վտանգի տակ: Անիմաստ, առանց տրամաբանության եւ առանց կրթական համակարգին օգտակար ինչ-որ որշում: 

Հարցին` թե, ախր ինչո՞ւ եմ ես ցուցակի մեջ եւ ոչ թե օրինակ Պողոսը: Չէ՞որ ես ունեմ հինգ տարվա, իսկ Պողոսը երկու տարվա աշխատանքային ստաժ.

Պատասխան` որովհետեւ Պողոսը ընտանիք է պահում, ես ինչպե՞ս կարող եմ նրան կրճատել. ԶԱՐԿ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ....

Հարցին` թե, ինչո՞ւ ես ու ոչ թե Պողոսը, Չէ՞որ ես ունեմ կրթական ծրագրեր, փորձ, վերապատրաստվել եմ արտերկրում, լավագույնս տիրապետում եմ իմ մասնագիտությանը.

Պատասխան` է՜, դու իմացել ես էդ ծրագրի մասին, գնացել ես մասնակցել, ի՞նչ անենք, որ Պողոսը չի իմացել ու չի մասնակցել. ԶԱՐԿ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ...

Հարցին` թե, ինչո՞ւ եք ինձ կրճատում, չէ՞որ ես ունեմ 40 տարվա աշխատանքային ստաժ, բարձրագույն կրթություն եւ փորձ, մեթոդական ձեռնարկների ու զանազան աշխատանքների հեղինակ եմ:

Պատասխան` ջահելներին պետք է տեղ տանք. ԶԱՐԿ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ ...

Դե արձակուրդներն էլ սկսվել են, ամեն մեկն իր շնորhքը տնօրենին...

Ես առաջարկ ունեմ. Թե դպրոցն ու օպտիմալացումը  նրա համար է, որ ընտանիք ու երեխաներ ունեցողներին խղճա ու աշխատանք տրամադրի, եկեք ուրեմն դպրոցները վերանվանենք «Աղքատախնամ-նպաստամատույց». Թե նրա համար է, որ բանից անտեղյակ, առօրյա հոգսերով, խնդիրներով ու աշխատավարձից աշխատավարձ սպասելով պիտի ապրի ուսուցիչը ու ուսուցչություն անի, վայ էդ ուսուցչի դաստիարակած սերնդին, փառք ուրեմն տէր Թոդիկին... Թե նրա համար է , որ երիտասարդներին աշխատանքով ապահովենք, ուրեմն եկեք հրաժարվենք անցյալի կուտակած ամբողջ փորձից, գրքերից, մեթոդներից, սկզբունքներից, մանկավարժական  ծրագրերից ու հիմք դնենք նոր դպրոցի, որտեղ նոր սերունդը, վայ սերունդը, իր տաղանդավոր մոտեցումներով կսկսի ուսուցչական իր աշխատանքը: Թե օպտիմալացումը նրա համար է, որ տնօրեններն իրենց ու իրենց պապերի կողքի մեռելների ոխը հանեն ձեռքի տակ աշխատող ուսուցիչներից` վայ էդ դպրոցին, ու վայ էդ աշակերտին:  Թեչէ, տարեց ու բանիմաց մասնագետնեին հեռացնում եք, առանց փորձառու մեկին թողնելով դպրոցում, ի՞նչ պիտի անի երեկվա ուսանողը:

Հա, մի բան էլ մոռացա «երիտասարդ կադրերին են տեղ տալիս». Տասը  տարում ռուսաց լեզուն չի կարողացել բավարարի չափով յուրացնել, բայց ավարտել է  երկամյա տեղական ԲՈՒՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետը եւ ավարտական դասարանում դաավանդում է ռուսաց լեզու, դե իհարկե այս պարագայում մեծահասակ  բարձրագույն կրթությամբ մանկավարժի կրճատումը լրիվ արդարացված է, երիտասարդ կադր է, ի՞նչ ասես. ԶԱՐԿ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ... Էլ չեմ խոսում, որ էդ «մասնագետը» երկու տարում հասցրել է այնպիսի գիտելիքներ հավաքել ինչպես մեր լուսահոգի հայրերն ու առաջին ուսուցիչները, որոնց մտահորիզոնն այնքան հարուստ էր, ու գիտելիքների ամբարն այնքան բեղուն, որ կարողանում էին դասավանդել ու իրենց  տեսակետները շարդրել  գրականությունից,  պատմությունից, աստվածաշնչից, լեզուներից, տիեզերքից ու ամեն ինչից: Փաստորեն, նորից նույնը կարելի է տեսնել, երկու տարի, պատկերացնո՞ւմ եք, եւ այդ մասնագետը կարող է դասավանդել թե ռուսաց լեզու, թե հայոց լեզու, թե աշխարհագրություն, թե կրոնի պատմություն, թե երգ-երաժշտություն, եւ ինչ պատահի, ողբամ քեզ օպտիմալացված իմ հայոց դպրոց...

Երեւի այս բառն էլ կարելի է փոխել.

Դրա համար էլ առաջարկ ունեմ. եկեք անվանենք, «Հայոց դպրոության մայրամուտ», օպտիմալացումը այնքան էլ հարմար չէ, չէ՞ որ երբեւէ ոչ ոք դրա էությունն, անհրաժեշտությունն ու իսկությունը չբացատրեց:

Եթե իսկապես կրթության բարելավման համար էր եւ է արվում այս ամենը, ապա  լավ կլիներ նախ կասեցնեին սնկի պես աճող ոչ պետական բուհերի տեղատարափը, եւ վերահսկեին, կամ էլ  անընդհատ հետեւեին, ուշադրության արյանացնեին նրանց ծավալած գործունեությանը: Բայց ինչ ասես, կամ ինչ գրես, երբ անգամ պետական համալսարանների նկատմամբ այդ հսկողւտյւնն ու ուշադրությունն բացակայում է: Ամբողջ աշխարհում ոչ պետական բուհերը տարածված են, դրանք առավել հարգված եւ որակապես առավել բարձր կրթվածության մակարդակ են ապահովում պետական համալսարանների հետ համեմատած: Սակայն մեզ մոտ չգիտես ինչու դա բոլորովին էլ այդպես չէ: Կամ, ավելի չիշտ, գիտես թե՞ ինչու... մեզ մոտ, այն նմանվում է սեփական բիզնեսի, իսկ ավելի կոպիտ. կասեի` դե գործ են դրել մարդիկ, հաց են աշխատում, ու վերջ:

Ես շատ կուզենայի, որ մեր դպրոցնեը լինեին կատարյալ, եթե ոչ, ապա գոնե մոտիկ կատարյալին, որ ամեն տարի կազմակերպվեին ուսուցիչների վերապատրաստումներ, որ ուսուցիչն ինքն էլ աշխատեր իր վրա, կուզենայի որ վերապատրաստումներն լինեին արդար ու անաչառ, որ լավագույն մասնագետը դպրոց ու դասարան մտնելու իրավունք ունենար, կուզենայի, որ շարունակեին աշխատել երկար տարիներ իրենց կյանքը դպրոցին նվիրաբերծ մանակավարժները, որպեսզի մենք ունենայիք լավագույն եղանակներով ու մեթոդներով գրված դասագրքեր, ոչ թե այնպիսիներ ինչպիսիք լցված էին սրանից վեց-յոթ տարի առաջ: Չեմ ուզում, որ նմանվենք Եվրոպային: Այնտեղի  դպրոցներին Ես «հատուկ դպրոցներ եմ» անվանում, քանի որ տաս, տասնմեկերորդ դասարաններում աշակերտներին որպես առաջադրանք տալիս են գազար ներկել, կամ հավ նկարել, որն ունենա «ագային նկարագիր»: Կուզենայի, որ ուսուցչից պահանջվեր լավագույն գիտելիքների իմացություն եւ մատուցման հմտություններ, ու դրա դիմաց կուզենայի, որ ուսուցիչը վաստակեր, վաստակեր այնքան, որ նվիրվեր իր աշխատանքին, իր դպրոցին, իր ամեն մի աշակերտին, ու ոչ թե  նվաստացած, զրկված, դասարան մտներ, տհաճությամբ անցկացներ կամ ավելի ճիշտ գլորեր քառասուն-քառասունհինգ րոպե ու բանակ ուղարկած որդուն սպասելու պես սպասեր իր աղքատավարձին:  Կուզենայի, որ բոլորը հարգեին ուսուցչին, ոչ թե «նոր եվրոպական կրթական համակարգով զարգացող մի քանի դպրոցների նման» անընդհատ հարվածեին ուսուցչին ու բարձրացնեին աշակերտին, պաշտպանեին աշակերտի շահերը` ոտնահարելով ուսուցչիը, մշտապես ու նույնիսկ աշակերտի ներկայությամբ ուսուցչի մոտեցումը սխալ համարելով, իբրեւ թե աշակերտն առավել է: Դա դպրոցի, մատաղ սերունդի դաստիարակության, եւ կրթության կատարյալ հուղարկավորություն է: Իսկ մահվան թափորի ետեւում մեր ազգն է, գերեզման ուղեկցողները` «ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՋՈՋԵՐԸ»: 

Մի դպրոցում, որտեղ ոչ համակարգիչ կա, ոչ ինտերնետ, ոչ որեւէ զարգացնող առարկա, երեւույթ, որեւէ աշխատանքային կաբինետ, Ուսուցչին ստիպում են, որ մինչեւ ժամը հինգը մնա դպրոցում. Հրամնն այդպիսին է: Լավ, ինչի համար, ախր ինչ անի էդ ուսուցիչը անցյալ դարի յոթանասունականներին գնված եւ բազմոցից, կամ էլ բազկաթոռներից միայն բ-ն մնացած նստելու հարմարանքների վրա: Ի՞նչ անի... էդ նոր օրենքի հրամայողները, չեն մատծել արդյոք, որ պարապ եւ անհարմար նստելը բթացնում է մարդուն, թե իրենք այնքան են այդ վիճակում եղել, որ զրկվել են արդեն ճիշտ դատելու ունակությունից.  ՉԷ, իրենք մեր ազգի կրթության ջատագովներն են ու զարկ են տալիս ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ...:

Շատ, շատ են անօրինությունները: Հիմա միայն տարեց ուսուցիչների համար է սիրտս ցավում, նրանց վաստակը շատ մեծ է, նրանց նվիրումը անսահման, նրանց սերը դպրոցի պատերի մեջ, նրանց հույսը ամեն մի աշակերտ, ուրախությունը` ամեն մի աշակերտի լավ սերտած դասը: Տարեցների համար իրենց աշխատանքը փողի աղբյուր  չէ, այլ սիրելի գործ, եւ հավատացեք, որ նրանք մեծ վաստակ ունեն հայկական դպրոցի, երեկվա ու վաղվա հայ մարդու, մտավորականի կյանքում: Տարեց մանկավարժները շատ քիչ են մնացել եկեք օգտվենք նրանց գիտելիքներից, եկեք չդառնանք մահվան պատճառներ, որովհետեւ կյանքը նրանց համար իրենց սիրելի աշախտանքն է, իսկ այդ աշխատանքից նրանց հեռացումը արագացված մահ կամ մահվան դատավճիռ: Հավատացեք. որ հիմա նրանց թիվը օր-օրի քչանում է: Եկեք չուշանանք. Եկեք չուշացնենք:

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 706 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am