Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 26 » ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊԿԿ-Ն ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
04:30
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊԿԿ-Ն ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՋԵՄԻԼ ՀԱՍԱՆԼԸՆ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՊԿԿ-ն  /քրդական բանվորական կուսակցություն/ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ. «ՉԿԱ ՍՐԱՆԻՑ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՎՏԱՆԳ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ  ՁԵՒԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅՍՏԵՂԻՑ ՍՏԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԻՆԱՄԹԵՐՔ, ԻՍԿ «ԲՌՆԱԶԱՎԹԱԾ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՐԱՆՑ  Է ԲՆԱԿԵՑՆՈՒՄ»,- ԱՍԵԼ Է ՆԱ  News.az ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ  ԼՐԱՏՈՒ ԿԱՅՔԷՋԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ:

Այս կապակցությամբ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր օրենքի մշակմամբ:Ինչպես  հայտարարել է Հասանլըն սա մեծ սպառնալիք է նաեւ  Թուրքիայի նման հզոր պետության համար: «Մենք քաջատեղյակ ենք, որ  այս կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության հետ, այստեղ են ձեւավորվում նրա անդամները, ստանում անհրաժեշտ սպառազինություն: Այն, որ ՊԿԿ-ն տեռորիստական կազմակերպություն է,  հայտնի է նաեւ եվրոպական մի շարք երկրների: Այն ունի ընդդեմ Ադրբեջանի շատ մեծ ծրագրեր, իսկ Անկարայի համար ստեղծում է մեծ սպառնալիք: Թուրքիան մեր եղբայր պետություն է, եւ ցանկացած հարց, որը վերաբերում է Թուրքիային վերաբերում է նաեւ մեզ: Մենք միմյանց հարցերը լուծում ենք, ինչպես մեր սեփական հարցերը: ՊԿԿ-ին որակել իբրեւ տեռորիստական խմբակցություն բխում է մեր համատեղ շահերից: Իսկ ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ Հայսատանը նրանց բնակեցնում է Ադրբեջանի «բռազավթած» տարածքների վրա»,- ասել է նա:

Այն հարցին, թե ՊԿԿ-ին որակելով որպես տեռորիստ, ի՞նչ կարող է շահել Ադրբեջանը, Հասանլըն պատասխանել է հետեւյալ կերպ. «Հարցը շատ հրատապ է, որովհետեւ այն մեր եղբայր պետության հողային ամբողջականության եւ անկախության համար կատարյալ սպառնալիք է: Որակելով իբրեւ տեռորիստ , սրանով մեր երկու պետությունների եղբայրությունը առավել կհզորանա, իսկ այս ամենի հետ ոչ մի առնչություն չունեն ադրբեջանաբնակ քրդերը, նրանք մեր հայրենակիցներն են: Քրդերը ապրում են ամենուր եւ  չի նշանակում, որ բոլոր քրդերը կապ ունեն ՊԿԿ-ի հետ»,- հավելել է Հասանլըն:

Բաժինը՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ | Դիտարկումների քանակը՝ 1134 | Հեղինակը՝ Յուրի_Հարությունյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    18.117.182.179

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am