ԿՄՆԱՆ ԱՐԴՅՈՔ ԱՐԾՎԱԲԵՐ ՎԱՆՔԻ ԳՈՆԵ ՓԼԱՏԱԿՆԵՐԸ - 27 Апреля 2010 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 27 » ԿՄՆԱՆ ԱՐԴՅՈՔ ԱՐԾՎԱԲԵՐ ՎԱՆՔԻ ԳՈՆԵ ՓԼԱՏԱԿՆԵՐԸ
04:24
ԿՄՆԱՆ ԱՐԴՅՈՔ ԱՐԾՎԱԲԵՐ ՎԱՆՔԻ ԳՈՆԵ ՓԼԱՏԱԿՆԵՐԸ

Եկեղեցաճարտարապետական գեղանի ու վերերկրային հորինվածքները դարեր շարունակ զարդարել են պատմական Հայաստանը:  Բարձրադիր վայրերում կառուցված համալիրները, հոգևոր կենտրոններն ու սրբատեղիները հորինված են այնպիսի տաղանդով, որ կարծես դրանք փորված են ժայռի մեջ, ձուլված բնությանն ու երկնքին, կամ էլ թե չէ հենց երկնքից է իջեցվել ու դրվել ի վերուստ  նախասահմանված տեղում:

Քաղաքներ ենք ունեցել հազար ու մի եկեղեցիներով զարդարված, որոնց մնացորդներն ու ավերակները  այսօր էլ ուխտավորին հաղորդում են հիացմունք ու խոնարհում:

Քաղաքներ ենք ունեցել, ավաններ ու գյուղեր, որոնք այսօր մերը չեն ավաղ, բայց անթեղված մեր ու մեր սերունդների հոգու` սահմաններ չճանաչող քարտեզներում: Այսօր մերը չեն հազարավոր ուխտատեղիներ, սրբավայրեր, մշակութային կոթողներ, որոնց նմանը աշխարհում թերևս միայն մենք` հայերս ունենք, ու որոնց ճակատագիրը...

1915 թվականի ապրիլյան եղեռնից հետո օսմանյան Թուրքիան հայաթափ արեց Արևմտյան Հայաստանի շեն ու հայաշատ նահանգները։ Թուրք բարբարոսները ոչ միայն ոչնչացրին մեկ ու կես միլիոն խաղաղ  հայ բնակչության, այլև յուրացրին հողն ու ողջ ունեցվածքը,  նրա երգն ու զրույցը։ Կորան բազմաթիվ ձեռագիր մատյաններ, ինչպես նաև կործանվեցին անկրկնելի տաճարներ, կոթողներ, վանքեր ու սրբատեղիներ, ոչնչացրին այն ամենը, ինչ-որ վկայում էր հայ ժողովրդի գոյության մասին և որոնք իրենց վրա կրում էին մեսրոպյան տառերը։ Օսմանյան թուրքերը շատ լավ էին հասկանում, որ պետք է ոչնչացնել հայ ժողովրդի հուշարձանները՝ վանքերն ու եկեղեցիները` նրա ստեղծագործող տաղանդի ոգին։

1894 - 1896 թթ-ին և 1915 - 1923 թթ-ին հայկական վանքերի ու եկեղեցիների, պատմաճարտարապետական հուշարձանների ավերումը, հայկական մեծարժեք ձեռագրերի ոչնչացումը մեծ հարված էր ոչ միայն Հայ եկեղեցուն, հայ ժողովրդին, հայկական մշակույթին, այլև համաշխարհային մշակույթին ու գիտությանը:

Այո, հատկապես շատ են պատմական Հայաստանի արևմտյան մասում մնացած կոթողները, որոնք այսօր մասամբ յուրացվել են նվաճողների կողմից: Քաղաքական, տուրիստական  ու այլ նկատառումներից ելնելով այսօր վերանորոգվում կամ պահպանվում են հուշարձանների չնչին մասը միայն, իսկ մնացածն մատնված է ավերումի, կործանման ու ոչնչացման` թուրքերի համար այնքան ցանկալի ճակատագրին:

Որոշ հուշարձանների մասին լռում են նաև հայկական աղբյուրները, Դրանք կամ ուսումնասիրված չեն, կամ դրանց մասի կցկտուր տեղեկություններ կան` հիմնաված ավանդույթների կամ բանահյուսության վրա: Չենք խոսում Արևելյան Հայաստանի ճարտարապետական կոթողների մասին, որոնք ամբողջությամբ հաշվառված ու ուսումնասիրված չեն ուր մնաց թե Արևմտյան հատվածը: Տեղին է անշուշտ այստեղ հիշել Ճարտարագետ Սամվել Կարապետյանին, որի շնորհիվ մենք կարող ենք ասել, որ  կհաշվառվեն ու կուսումնասիրվեն մինչ օրս մնացած կառույցների բեկորները:

Արծվաբեր վանքն էլ չուսումնասիրված ու մշակութային ժառանգության մեջ չներառված հարյուրավոր կառույցներից մեկն է` անցյալի իր պատմությամբ, ավանդույթով, ճարտարապետությամբ, խորհրդավոր խցերով, որտեղ,   չնայած իր կիսավեր պատերի ու տեղի մահմեդական բնակչության, երեխաներն ու մեծերը կամ չեն մտնում կամ խորը վախով ու ակնածանքով  են ոտք դնում:

Արծվաբեր վանքը / Ալթըն Սաչ/  գտնվում է Վանի Էրճիշ գավառի Սալմանաղա գյուղում, ծովահայյաց բլրի վրա: Այն 13-րդ դարի կառույց է : Ըստ ավանդույթի, այստեղ են պահվել Թովմաս առաքյալի մասունքները: 1671թ. կատարված վերանորգման ընթացքում արևմտյան հատվածում ավելացվել է ժամատունը: 18-րդ դարի վերջում վանքն ավերվել ու թալանվել է, սակայան կանգուն էր մինչև անցյալ դարասկիզբ: Իսկ ներկայում մնացել են վանքի փլատակները միայն: Կան տեղեկություններ, որ սրբատեղին նախաքրիստոնեական շրջանում  պատկանել  է  արևորդիներին,  ապա վերածվել հայկական եկեղեցու:

Ինչպես տարածաշրջանի մի շարք եղեկեցիներ այն ևս մշակութային ժառանգության պահպանման ցուցակում գրանցված չէ: «Ակոս թերթին տրված Վանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Զեքի Թաշթայի հարցազրույցում ասված է, որ վանքը չունենալով որևէ գրանցում, մինչ օրս չի ենթակվել որևէ ուսումնասիրության:

 Արծվաբեր վանքի մասին հայկական աղբյուրներում երկար պրպտումներիս արդյունքում որևէ ուսումնասիրության կամ գրառումի չհանդիպեցի,  իսկ թուրքական աղբյուրները լեփլեցուն էին սխալ, թերի կամ թուրքայնացված տեղեկություններով:

Այս ամենի կողքին հավաստի աղբյուրներ կարող են ծառայել թերևս գյուղի բնակիչները, որոնց հիշողության մեջ դեռևս թարմ են մնացել անցյալ դարասկզբի իրողությունները, որոնց արդյունքում վանքը վերածվեց իսկական ավերակի:

Գյուղացիները  պատմում են, որ վանքը քանդվել է պաշտոնական հրամանով. Դելիչայի ոստիկանական զորքերի պահակակետի կառուցման նպատակով: Քանդելու գործընթացը հանձնարարվել է բնակիչներին, իսկ երբ որևէ մեկը ընբոստացել է` դաժանորեն պատժի է ենթարկվել: Ավերակների մնացուկները քանդվել ու թալանվել են հետագայում տեղի հասարակ բնակիչների կողմից` առանց որևէ պաշտոնական հրամանի, սրբատաշ քարերը գործածվել են գյուղացիների կոմից տարբեր նպատակների համար: Մի դեպքում որպես թոնրաքար, մյուսում որպես որմնաքար, իսկ երրորդ ու առավել հանդուգն զանգվածի մոտ կովերի առջև աղ լցնելու համար հարմար ու ողորկ քար: Այս ամենի մասին գիտեն ամեն մի գյուղացի, իսկ վանքի իրական պատմությունն ու հուշարձանի պահպանումը թողնենք ճարտարագետներին, գուցե մի օր այն ևս կառժանանա ուշադրության ու լրջորեն կուսումնասիրվի:

Հեղինակ՝ Վերա ՍԱՀԱԿՅԱՆ


ԻԼՐՈՒՄՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ


ՏՐԱՄԱԳԻԾ | Վարդան Դավթյանի ժուռնալիստիկական տեղեկատւ կայքից


Արծւաբերի Ս.Աստւածածին եկեղեցին գտնւում է պատմական Տուրուբերան նահանգի Աղիովիտ գաւառում, Վանա լճից 6 կիլոմետր հիւսիս եւ Արճեշ քաղաքից հիւսիս արեւելք, համանուն գիւղի մօտ, այժմ Թուրքիայի տարածքի Սալմանաղա գիւղի հարեւանութեամբ:

Կառուցւել է 630-635 թ., հաւանաբար նախաքրիստոնէական մեհեանի տեղում: Այն պատկանում է Աւանատիպ (Հռիփսիմէատիպ) տաճարների ճարտարապետական ոճին:Եկեղեցու արտաքին չափսերն են 17.8 x 23.5 մետր, որի կառուցման համար օգտւել են սեւ եւ կարմիր սրբատաշ տուֆ քարերից:

Եկեղեցին արտաքինից ուղղանկիւն է իսկ ներսից խաչաձեւ, որի չորս անկիւններում գտնւում են ուղղանկիւն յատակագծով աւանդատներ, որոնցից արեւմտեան աւանդատները ոչ մի մուտք չունեն եկեղեցու ներսը եւ նրանց մուտքերը բացւում են եկեղեցու արտաքին կողմը, իսկ արեւելեան աւանդատների մուտքերը բացւում են աղօթասրահի մէջ։

Հռիփսիմէատիպ տաճարների օրինակով՝ աւանդատներից անցումը դէպի աղօթասրահ կատարւում է Է խորշերով, որոնց վերեւի մասը եւ գմբեթակիր կամարի անմիջապէս տակը՝ սոյն խորշերը աւարտւում են հովտարաձեւ տրոմպներով, որոնք զարդարւած են երկու գոյնի քարերով։

Ուրարատական սեպագիր արձանագրութիւններով երկու սալաքարեր տեղադրւել են աւանդատների մուտքերի վերեւի մասը, իսկ եկեղեցու հիւսիս արեւելեան բարւորի քարը՝ Արգիշտ Ագի սեպագիր արձանագրութիւնով սալաքար է, որոնք վկայում են թէ նախ եկեղեցու կառուցելը, տեղում՝ Ուրարատական շրջանից ինչ, որ շինութիւն է եղել։

Եկեղեցու միակ մուտքը արեւմտեան կողմից է եւ բացի արեւմտեան ճակատից, նրա միւս արտաքին ճակատների վրայ կան զոյգ Հռիփսիմէատիպ խորշեր:Ճարտարապետական իմաստով Արծւաբերի Ս.Աստւածածին եկեղեցին, Էջմիածինի Ս.Հռիփսիմէ եկեղեցու (618 թ.) եւ Արամուսի Ծիրանաւոր Ս.Նշան եկեղեցու (690 թ.) իրար կապող օղակն է։Այժմ եկեղեցու ծածկը ամբողջովին աւերւած վիճակում է եւ արտաքին սրբատաշ քարերի մեծ մասը պոկած։

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտարկումների քանակը՝ 1275 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am