Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 14 » «ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԵԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ»
03:59
«ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԵԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ»

Այսպես է վերնագրված Վանի` «Փրեստիժ» շրջանային մամուլի կայքէջում տեղակայված հոդվածը,  ըստ որի, Վանի Վերին /Յուքարը/ Բագրաչլը գյուղի բնակիչները համապատասխան մարմիններից պահանջում են, որ հազարամյա հայկական


1900թ.
1900թ. 
   2009թ.


Գյուղացիները կարծում են, որ  մզկիթի առկայությունը  խանգարում   է եկեղեցու արտաքին տեսքին եւ հետեւաբար` նաեւ ցուցադրությանը: Եթե քանդվի մզկիթը մեծ թվով զբոսաշրջիկներ կայցելեն եկեղեցի, իսկ գյուղը դրանից կարող է շատ օգուտ քաղել: Բայց միեւնույն ժամանակ գյուղացիները չեն ուզում զրկվել իրենց մզկիթից եւ պահանջում են այն կառուցել մեկ այլ` եկեղեցուց փոքր ինչ հեռու վայրում:

Վերին Բագրաչլը գյուղը գտնվում է Վանից տասը կիլոմետր դեպի արեւելք, պատմական Վարագ  լեռան լանջերին: Գյուղի նախկին անունն է Յեդի Քիլիսե / Յոթը եկեղեցի/,  քանի որ այս գյուղում է գտնվում Վարագավանքը` իր յոթը եկեղեցիներով, որոնցից երկուսը քանդվել են, իսկ հինգը դեռեւս շարունակում է գոյությունը պահպանել:

Համալիրը կառուցվել է Սենեքերիմ-Հովհաննես արքայի  օրոք` 1003-1021 թվականներին: Այն եղել է հայտնի կրթամշակույթային կենտրոն։ Վարագավանքը աչքի էր ընկնում իր գրչական ու շինարարական  գործունեությամբ: Այստեղ էր պահվում նաեւ Վասպուրականի արքա` Գագիկ Արծրունու կնոջ` Մլքեի` վանքին նվիրաբերած ձեռագիր ավետարանը` գրված 851թ.ին:

 Ծանր է եղել վանքի հետագա  պատմությունը կողոպուտներով, ավերով ու թալանով:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը` հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:
Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ` երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվել է  նաև Հանրապետական Թուրքիայում, քանզի դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:
1915թ. թուրքերի կողմից իրականացված բարբարոսություններն իրենց ազդեցությունը թողեցին այս փոքրիկ, բայց  հոգեւոր մեծ օջախի ճակատագրի վրա: Վարագավանքը մինչև վերջ պայքարեց  թշնամու դեմ, իսկ երբ դատարկվեց ողջ Արեւմտյան Հայաստանը  վանքը մատնվեց լքվածության:
 Վարագավանքի մասին ամենավերջին տեղեկությունները ստանում ենք Հովհաննես Վրդ. Հյուսյանից, որը 1915թ.ին այցելելով այնտեղ պատմում է ականատեսի իր հուշերը, այն, որ վանքը կիսավեր է, թալանված, բայց թշնամու աչքից աննկատ է մնացել մի պահարան, որտեղ պահված են 345 ձեռագիր մատյաններ: Զարմանալի հրաշքով պահպանված մատյանները այսօր գտնվում են Մաշտոցի անվան Մատենադարանում, որից էլ ստանում ենք տեղեկություններ անցյալի փառահեղ էջերից:

Իսկ իմամի կառուցած մզկիթը, որը գյուղացիները պահանջում են քանդել եւ այն վերակառուցել մեկ այլ վայրում, ընդամենը ունի տասներկու տարվա պատմություն: Այն էլ հազիվ թե մզկիթ կարելի է համարել` անճաշակ մի կառույց, որն ինչպես «Ակօս» թերթն է  գրում` մզկիթները կխպնեցնէ:

Գյուղացիներից Հյուսամեթթին Այդեմիրը ասում է, որ ամեն տարի մոտավորապես այստեղ են այցելում տասը հազարից ավելի զբոսաշրջիկներ: Այս մզկիթը փակում է եկեղեցին, հարկ է այն քանդել եւ կառուցել մեկ այլ վայրում: Գյուղի իմամ Մյուսլյում Սեզերը եւս գյուղացիների հետ այս հարցում համամիտ է: Նրանք մզկիթի տեղափոխման, այնուհետեւ հեկեղեցու վերանորոգման խնդրով դիմել են Թուրքիայի զբոսաշրջության ընկերությունների միությանը: Նախարարությունը գործին ընթացք տալով, Վան է ուղարկել Վանի շրջանային վարչության նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրին: Ըստ լրատու գործակալության նա  էլ է համամիտ գյուղացիների հետ:

Մնում է հետեւել, թե գործն ինչպիսի ընթացք կունենա: Մնում է միայն հուսալ, որ գոնե իրենց սեփական գրպանների մասին մտացող բնակչությունը չի շարունակի մշակութային ցեղասպանությունը, ու հայկական բազմադարյա ճարտարապետության գոհարները կշարունակեն իրենց գոյությունը, կշարունակեն հիացնել ականատեսին, ու կարոտով սպասել, որ մի օր անցյալի պես իրենց ներսն ու դուրսը կլցվի հայով, ու մատուցված պատարագին ծունկի կգան  հարազատ հայ զավակներ:

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 969 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.141.41.187

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am